00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:20
3 ր
Ուղիղ եթեր
09:34
24 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
56 ր
Ուղիղ եթեր
11:01
4 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
3 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
3 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
2 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
53 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
10 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՌԴ–ն և ՄԱԳԱՏԷ–ն ապացույցներ չունեն, որ Իրանը պատրաստվում է միջուկային զենք ստանալ. Պուտին

© Sputnik / Иван СекретаревՎլադիմիր Պուտին
Վլադիմիր Պուտին - Sputnik Արմենիա, 1920, 21.06.2025
Բաժանորդագրվել
Ռուսաստանի առաջնորդը կարծում է, որ Իրանի միջուկային ծրագրի որոշ մանրամասներ կարելի է քննարկել և պայմանավորվել:
ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի - Sputnik. Ո’չ Ռուսաստանը, ո’չ ՄԱԳԱՏԷ-ն ապացույցներ չունեն, որ Իրանն իբր ցանկացել է միջուկային զենք ստանալ: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Sky News Arabia հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Ինչպես նշել է ՌԴ նախագահը, Մոսկվան բազմիցս հայտնել է Իսրայելին միջուկային զենք ստանալու Իրանի ձգտման մասին ապացույցների բացակայության մասին:
«Պետք է ասեմ, որ Ռուսաստանը, ինչպես ՄԱԳԱՏԷ-ն, երբեք որևէ ապացույց չի ունեցել, որ Իրանը պատրաստվում է միջուկային զենք ստանալ, ինչի մասին բազմիցս տեղյակ ենք պահել նաև Իսրայելի ղեկավարությանը», - ասել է Պուտինը։
Ռուսաստանի նախագահը նշել է, որ Իրանի միջուկային ծրագրի որոշ մանրամասներ կարելի է քննարկել և պայմանավորվել:
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը սադրիչներ էր անվանել նրանց, որոնց խոսույթի համաձայն՝ Ռուսաստանն անվստահելի դաշնակից է: Ռուսաստանի նախագահը համոզված է, որ այդ մարդիկ իրենց նպատակին չեն հասնի։ Նրա խոսքով՝ Մոսկվայի և Թեհրանի հարաբերությունները բարեկամական են, և ՌԴ-ն միշտ կատարում է իր պարտավորությունները: Պուտինն ընդգծել է, որ Ռուսաստանը խաղաղ ատոմի ստացման հետ կապված Իրանի իրավունքը պաշտպանում է ոչ թե խոսքով, այլ գործով։
Հիշեցնենք` հունիսի 13-ին Իսրայելը լայնածավալ գործողություն է սկսել Իրանի դեմ՝ այդ երկրին մեղադրելով գաղտնի ռազմամիջուկային ծրագիր իրականացնելու մեջ, որն իբր մոտեցել է անդառնալի կետի: Օդային ռմբակոծությունների և դիվերսիոն խմբերի թիրախներ են դարձել միջուկային օբյեկտները, զինված ուժերի հրամկազմը, միջուկային ֆիզիկոսները, ավիաբազաները, հակաօդային պաշտպանության միջոցները, «երկիր-երկիր» դասի հրթիռները:
Իրանը, որը հերքում է իր միջուկային ծրագրի ռազմական բաղադրիչը, պատասխանում է հրթիռային համազարկերով և հարվածային անօդաչու թռչող սարքերի արձակմամբ: Թեհրանում հարվածների թիրախ են նշում Իսրայելի ռազմական և ռազմարդյունաբերական օբյեկտները։ Երկու կողմից էլ աճում է բնակելի շինություններին ուղղված հարվածների և քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի թիվը։
Լրահոս
0