https://arm.sputniknews.ru/20250621/pezeshqiany-makrvonin-asel-e-vor-irany-dem-e-ir-mijukajin-tsragri-zrvojacmany-90466331.html
Փեզեշքիանը Մակրոնին ասել է, որ Իրանը դեմ է իր միջուկային ծրագրի զրոյացմանը
Փեզեշքիանը Մակրոնին ասել է, որ Իրանը դեմ է իր միջուկային ծրագրի զրոյացմանը
Sputnik Արմենիա
Իրանի նախագահը շեշտեց, որ Թեհրանը պատրաստ է վստահություն կառուցել, և այս առումով ողջունում է ցանկացած երկխոսություն և բանակցություններ։ 21.06.2025, Sputnik Արմենիա
2025-06-21T21:33+0400
2025-06-21T21:33+0400
2025-06-21T21:33+0400
մասուդ փեզեշքիան
միջուկային պայմանագիր
միջուկային ծրագիր
միջուկային վառելիք
միջուկային զենք
իրանի իսլամական հանրապետություն
իսրայել
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/13/84909799_0:0:3072:1728_1920x0_80_0_0_61bde2867b006632ed157e616097593c.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի – Sputnik. Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն իր ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է երաշխավորել իր միջուկային ծրագրի խաղաղ բնույթը, բայց դեմ է դրա զրոյացմանը։ Փեզեշքիանն ընդգծել է նաև, որ Իրանը պատրաստ է վստահություն կառուցել և այս առումով ողջունում է ցանկացած երկխոսություն և բանակցություն։Հիշեցնենք` հունիսի 13-ին Իսրայելը լայնածավալ գործողություն է սկսել Իրանի դեմ՝ այդ երկրին մեղադրելով գաղտնի ռազմամիջուկային ծրագիր իրականացնելու մեջ, որն իբր մոտեցել է անդառնալիության կետին: Օդային ռմբակոծությունների և դիվերսիոն խմբերի թիրախներ են դարձել միջուկային օբյեկտները, զինված ուժերի հրամկազմը, միջուկային ֆիզիկոսները, ավիաբազաները, հակաօդային պաշտպանության միջոցները, «երկիր-երկիր» դասի հրթիռները:Իրանը, որը հերքում է իր միջուկային ծրագրի ռազմական բաղադրիչը, պատասխանում է հրթիռային համազարկերով և հարվածային անօդաչու թռչող սարքերի արձակմամբ: Թեհրանում հարվածների թիրախ են նշում Իսրայելի ռազմական և ռազմարդյունաբերական օբյեկտները։ Երկու կողմից էլ աճում է բնակելի շինություններին ուղղված հարվածների և քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի թիվը։
իրանի իսլամական հանրապետություն
իսրայել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/13/84909799_227:0:2958:2048_1920x0_80_0_0_00f05375c4ceb0df8a937f9d800b0ca8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մասուդ փեզեշքիան, միջուկային պայմանագիր, միջուկային ծրագիր, միջուկային վառելիք, միջուկային զենք, իրանի իսլամական հանրապետություն, իսրայել
մասուդ փեզեշքիան, միջուկային պայմանագիր, միջուկային ծրագիր, միջուկային վառելիք, միջուկային զենք, իրանի իսլամական հանրապետություն, իսրայել
Փեզեշքիանը Մակրոնին ասել է, որ Իրանը դեմ է իր միջուկային ծրագրի զրոյացմանը
Իրանի նախագահը շեշտեց, որ Թեհրանը պատրաստ է վստահություն կառուցել, և այս առումով ողջունում է ցանկացած երկխոսություն և բանակցություններ։
ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի – Sputnik. Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն իր ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է երաշխավորել իր միջուկային ծրագրի խաղաղ բնույթը, բայց դեմ է դրա զրոյացմանը։
«Մենք պատրաստ ենք երկխոսության և համագործակցության՝ վստահությունը ամրապնդելու և Իրանի միջուկային գործունեության խաղաղ բնույթը երաշխավորելու համար։ Միևնույն ժամանակ, մենք ոչ մի դեպքում չենք ընդունի ապամիջուկայնացումը, իսկ իսրրայելական ռեժիմի կողմից ագրեսիայի դեպքում Թեհրանը կտա ջախջախիչ և վճռական պատասխան», –Փեզեշքիանի խոսքերը մեջբերել է ՌԻԱ Նովոստին։
Փեզեշքիանն ընդգծել է նաև, որ Իրանը պատրաստ է վստահություն կառուցել և այս առումով ողջունում է ցանկացած երկխոսություն և բանակցություն։
Հիշեցնենք` հունիսի 13-ին Իսրայելը
լայնածավալ գործողություն է սկսել Իրանի դեմ՝ այդ երկրին մեղադրելով գաղտնի ռազմամիջուկային ծրագիր իրականացնելու մեջ, որն իբր մոտեցել է անդառնալիության կետին: Օդային ռմբակոծությունների և դիվերսիոն խմբերի թիրախներ են դարձել միջուկային օբյեկտները, զինված ուժերի հրամկազմը, միջուկային ֆիզիկոսները, ավիաբազաները, հակաօդային պաշտպանության միջոցները, «երկիր-երկիր» դասի հրթիռները:
Իրանը, որը հերքում է իր միջուկային ծրագրի ռազմական բաղադրիչը,
պատասխանում է հրթիռային համազարկերով և հարվածային անօդաչու թռչող սարքերի արձակմամբ: Թեհրանում հարվածների թիրախ են նշում Իսրայելի ռազմական և ռազմարդյունաբերական օբյեկտները։ Երկու կողմից էլ աճում է բնակելի շինություններին ուղղված հարվածների և քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի թիվը։