00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայտնի է Իսրայելի հետ հակամարտության սրումից ի վեր զոհերի և տուժածների թիվը. Իրանի ԱՆ

© Photo : Tasnim News AgencyԻրան
Իրան - Sputnik Արմենիա, 1920, 21.06.2025
Բաժանորդագրվել
Իրանա–իսրայելական հակամարտությունը չի հանդարտվում, կողմերը շարունակում են հարվածներ հասցնել միմյանց տարածքներին։
ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի – Sputnik. Իրանում առնվազն 430 մարդ զոհվել է, ավելի քան 3,5 հազարը` տուժել Իսրայելի հետ հակամարտության սրվելուց ի վեր: Այս մասին հայտնում է իրանական Nour News գործակալությունը՝ վկայակոչելով երկրի առողջապահության նախարարությանը։
«Իրանի նկատմամբ սիոնիստական թշնամու ագրեսիայի սկսվելուց ի վեր 430 մարդ նահատակվել է, ավելի քան 3,5 հազար քաղաքացիական անձինք տուժել են»,– ասված է հրապարակման մեջ:
Հիշեցնենք` հունիսի 13-ին Իսրայելը լայնածավալ գործողություն է սկսել Իրանի դեմ՝ այդ երկրին մեղադրելով գաղտնի ռազմամիջուկային ծրագիր իրականացնելու մեջ, որն իբր մոտեցել է անդառնալի կետի: Օդային ռմբակոծությունների և դիվերսիոն խմբերի թիրախներ են դարձել միջուկային օբյեկտները, զինված ուժերի հրամկազմը, միջուկային ֆիզիկոսները, ավիաբազաները, հակաօդային պաշտպանության միջոցները, «երկիր-երկիր» դասի հրթիռները:
Իրանը, որը հերքում է իր միջուկային ծրագրի ռազմական բաղադրիչը, պատասխանում է հրթիռային համազարկերով և հարվածային անօդաչու թռչող սարքերի արձակմամբ: Թեհրանում հարվածների թիրախ են նշում Իսրայելի ռազմական և ռազմարդյունաբերական օբյեկտները։ Երկու կողմից էլ աճում է բնակելի շինություններին ուղղված հարվածների և քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի թիվը։
Լրահոս
0