https://arm.sputniknews.ru/20250621/erevanum-2026-tin-nakhatesvats-gagatazhvoghvovy-kanckacvi-naev-turqiaji-ajakcutjamb-pashinjan-90449934.html
Երևանում 2026 թ–ին նախատեսված գագաթաժողովը կանցկացվի նաև Թուրքիայի աջակցությամբ. Փաշինյան
Երևանում 2026 թ–ին նախատեսված գագաթաժողովը կանցկացվի նաև Թուրքիայի աջակցությամբ. Փաշինյան
Sputnik Արմենիա
ՀՀ վարչապետը նաև նշել է, որ Թուրքիայի հետ մենք մեր հարաբերությունները պայմանականորեն սկսել ենք զրոյական կետից։ 21.06.2025, Sputnik Արմենիա
2025-06-21T11:38+0400
2025-06-21T11:38+0400
2025-06-21T11:45+0400
նիկոլ փաշինյան
հայաստան
թուրքիա
գագաթնաժողով
եվրոպա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/15/90448890_0:20:1600:920_1920x0_80_0_0_3f72226c681252cb475fd4ec110ab3ea.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի – Sputnik. Երևանում 2026 թ. նախատեսված Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովն անցկացվելու է այդ թվում Թուրքիայի աջակցությամբ։ Այս մասին հատարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` Թուրքիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը` նշելով, որ պատրաստվում է Ռեջեփ Թայիփ Էրդողանին հրավիրել է Հայաստան` մասնակցելու այդ միջոցառմանը։Նա նաև նշել է, որ իր ղեկավարած իշխանությունը Թուրքիայի հետ հարաբերությունները պայմանականորեն սկսել է զրոյական կետից։Ըստ նրա` վերջին շրջանում Թուրքիայի հետ հարաբերություններում առաջին հայացքից ոչ շատ շոշափելի, սակայն, իր կարծիքով, շատ էական բան է փոխվել, քանի որ եթե մի քանի տարի առաջ Թուրքիայի կամ մեր դիրքորոշումները` բացի հրապարակային հայտարարություններից, պետք է երկուստեք պարզեինք 3–րդ երկրների միջոցով, ապա հիմա Թուրքիայի հետ ունենք ուղիղ հաղորդակցություն, որը կարևոր է այն իմաստով, կարող ենք որոշակի օրակարգեր ձևավորել։Փաշինյանը հրապարակել է Էրդողանի հետ հանդիպման կադրերը«Լավ հնարավորություն է, որ ՀՀ դիրքորոշումների ու նրբությունների առանձնահատկությունները և լուծումների մասին պատկերացումները կարող ենք ամբողջական ներկայացնել Թուրքիայի մեր գործընկերներին, որը որոշոակի ազդեցություն կունենա իրադարձությունների հետագա զարգացման վրա ու նոր խթան կտա ՀՀ–Թուրքիա հարաբերություններին»,– ընդգծեց Փաշինյանը։Հիշեցնենք` Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 20–ին մեկօրյա աշխատանքային այցով մեկնել էր Թուրքիա։ ՀՀ վարչապետը մինչ այդ հայտարարեց, որ հանրության համար նախատեսվում է այցի օրակարգի մասին համատեղ հայտարարություն` ըստ փոխադարձ պայմանավորվածությունների, և դրա կետերը նախապես չեն հրապարակի։Վարչապետի մամուլի ծառայությունը ավելի ուշ հայտնեց, որ Փաշինյանը Ստամբուլում հանդիպում է ունեցել տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։
թուրքիա
եվրոպա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/15/90448890_179:0:1600:1066_1920x0_80_0_0_cf6a94af9fc92b22a41db3647bed2a61.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նիկոլ փաշինյան, հայաստան, թուրքիա, գագաթնաժողով, եվրոպա
նիկոլ փաշինյան, հայաստան, թուրքիա, գագաթնաժողով, եվրոպա
Երևանում 2026 թ–ին նախատեսված գագաթաժողովը կանցկացվի նաև Թուրքիայի աջակցությամբ. Փաշինյան
11:38 21.06.2025 (Թարմացված է: 11:45 21.06.2025) ՀՀ վարչապետը նաև նշել է, որ Թուրքիայի հետ մենք մեր հարաբերությունները պայմանականորեն սկսել ենք զրոյական կետից։
ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի – Sputnik. Երևանում 2026 թ. նախատեսված Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովն անցկացվելու է այդ թվում Թուրքիայի աջակցությամբ։ Այս մասին հատարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` Թուրքիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը` նշելով, որ պատրաստվում է Ռեջեփ Թայիփ Էրդողանին հրավիրել է Հայաստան` մասնակցելու այդ միջոցառմանը։
Նա նաև նշել է, որ իր ղեկավարած իշխանությունը Թուրքիայի հետ հարաբերությունները պայմանականորեն սկսել է զրոյական կետից։
«Այնպես չէ, որ Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների միջև շփումներ տեղի չեն ունեցել. այդ շփումները եղել, թեև ոչ այս ինտենսիվությամբ, սակայն դրանք եղել են թե՛ 1990–ականների սկզբին, թե՛ 2000–ականներին։ Քանի որ դրանք հետագա զարգացում չեն ունեցել, մենք հիմա, թեկուզ և դիվանագիտական հարաբերություններ չունենք, սահմանները բաց չեն, սակայն միջինացված զրոյական մի կետի կամ մեկնարկային միջակայքում ենք գտնվում։ Նոր հարաբերություններ և օրակարգ հաստատելու մասին է այս ամենը»,– ընդգծեց նա։
Ըստ նրա` վերջին շրջանում Թուրքիայի հետ հարաբերություններում առաջին հայացքից ոչ շատ շոշափելի, սակայն, իր կարծիքով, շատ էական բան է փոխվել, քանի որ եթե մի քանի տարի առաջ Թուրքիայի կամ մեր դիրքորոշումները` բացի հրապարակային հայտարարություններից, պետք է երկուստեք պարզեինք 3–րդ երկրների միջոցով, ապա հիմա Թուրքիայի հետ ունենք ուղիղ հաղորդակցություն, որը կարևոր է այն իմաստով, կարող ենք որոշակի օրակարգեր ձևավորել։
«Լավ հնարավորություն է, որ ՀՀ դիրքորոշումների ու նրբությունների առանձնահատկությունները և լուծումների մասին պատկերացումները կարող ենք ամբողջական ներկայացնել Թուրքիայի մեր գործընկերներին, որը որոշոակի ազդեցություն կունենա իրադարձությունների հետագա զարգացման վրա ու նոր խթան կտա ՀՀ–Թուրքիա հարաբերություններին»,– ընդգծեց Փաշինյանը։
Հիշեցնենք` Փաշինյանի գլխավորած
պատվիրակությունը հունիսի 20–ին մեկօրյա աշխատանքային այցով մեկնել էր Թուրքիա։
ՀՀ վարչապետը մինչ այդ հայտարարեց, որ հանրության համար նախատեսվում է այցի օրակարգի մասին համատեղ հայտարարություն` ըստ փոխադարձ պայմանավորվածությունների, և դրա կետերը նախապես չեն հրապարակի։
Վարչապետի
մամուլի ծառայությունը ավելի ուշ հայտնեց, որ Փաշինյանը Ստամբուլում հանդիպում է ունեցել տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։