00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:17
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՑԱԽԱԼ-ը հայտարարել է իրանցի հրամանատարի ոչնչացման, ԻՀՊԿ-ն՝ հարվածների նոր ալիքի մասին

Բաժանորդագրվել
Իրանա-իսրայելական հակամարտությունը չի հանդարտվում, կողմերը շարունակում են հարվածներ հասցնել միմյանց տարածքներին։
Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) գիշերը օդուժի հարվածների նոր շարք է իրականացրել Իրանի կենտրոնական մասում հրթիռների պահեստներին և արձակման կայանքներին:
Բացի այդ, հարվածներ են հասցվել Իրանի միջուկային օբյեկտներին։ Այսպես, հարձակման է ենթարկվել Սպահան նահանգում գտնվող օբյեկտը։
«Սպահանի միջուկային օբյեկտը նույնպես Իսրայելի հարվածների թիրախ էր, ՀՕՊ-ն աշխատել է թշնամու օդուժի դեմ։ Լսելի պայթյունների մեծ մասը կապված է ՀՕՊ-ի աշխատանքի, և, իհարկե, որոշ մասով՝ թշնամու հարվածների հետ։ Մենք կարող ենք ժողովրդին հավաստիացնել, որ շրջակայքում վտանգավոր նյութերի արտահոսք տեղի չի ունեցել։ Անհանգստանալու առիթ չկա»,-ասել է Սպահանի փոխնահանգապետ Այուբ Դարվիշին, փոխանցում է Fars-ը։
Իսրայելը հարձակվել է նաև Կում քաղաքի վրա, որտեղ վնասվել է բնակելի շենք։ Իրանական ընդդիմադիր լրատվամիջոցները գրում են, որ այնտեղ կարող էր գտնվել ԻԻՀ ղեկավարության անդամներից մեկը:
Իսրայելի պաշտպանության բանակն իր հերթին հայտարարել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմաօդային ուժերի ԱԹՍ-ների երկրորդ բրիգադի հրամանատար Ամինպուր Ջուդակիի ոչնչացման մասին:
Իսրայելում ՀՀ դեսպանությունը հորդորում է հայերին հետևել պաշտոնական հաղորդագրություններին
Նշվում է, որ Ջուդակին պաշտոնը ստանձնել է այն բանից հետո, որբ ՑԱԽԱԼ-ը հունիսի 13-ին սպանեց ԻՀՊԿ-ի ռազմաօդային ուժերի ԱԹՍ-ի երկրորդ բրիգադի նախկին հրամանատար Թահեր Փուրին: ՑԱԽԱԼ-ի պնդմամբ՝ նա Իրանի Ահվազ շրջանից վերահսկում էր իսրայելական տարածքի վրա ԱԹՍ-ների հարձակումները։
Իր հերթին Իրանը պատասխան հարվածներ է հասցրել Իսրայելին։ IRIB պետական հեռուստառադիոընկերությունը, հղում անելով ԻՀՊԿ-ին, հայտնել է, որ պատասխան հարվածների հերթական ալիքն ավարտվել է նախանշված բոլոր թիրախների խոցմամբ:
«Բեն Գուրիոն օդանավակայանի և Իսրայելի այլ շրջաններում բանակի ռազմական թիրախների և օպերատիվ աջակցության կենտրոնների հաջող խոցմամբ և ոչնչացմամբ ավարտվել է «Ճշմարիտ խոստում 3» գործողության 18-րդ ալիքը, որն իրականացվել է հսկայական քանակությամբ կամիկաձե դրոնների և Shahed-136 մարտական ԱԹՍ-ների, ինչպես նաև պինդ և հեղուկ վառելիքով բարձր ճշգրտության հրթիռների օգնությամբ»,-ասված է հաղորդագրության մեջ:
Հունիսի 21-ի ցերեկը փոխադարձ հարվածները շարունակվել են։
Հիշեցնենք` հունիսի 13-ին Իսրայելը լայնածավալ գործողություն է սկսել Իրանի դեմ՝ այդ երկրին մեղադրելով գաղտնի ռազմամիջուկային ծրագիր իրականացնելու մեջ, որն իբր մոտեցել է անդառնալի կետի: Օդային ռմբակոծությունների և դիվերսիոն խմբերի թիրախներ են դարձել միջուկային օբյեկտները, զինված ուժերի հրամկազմը, միջուկային ֆիզիկոսները, ավիաբազաները, հակաօդային պաշտպանության միջոցները, «երկիր-երկիր» դասի հրթիռները:
Իրանը, որը հերքում է իր միջուկային ծրագրի ռազմական բաղադրիչը, պատասխանում է հրթիռային համազարկերով և հարվածային անօդաչու թռչող սարքերի արձակմամբ: Թեհրանում հարվածների թիրախ են նշում Իսրայելի ռազմական և ռազմարդյունաբերական օբյեկտները։ Երկու կողմից էլ աճում է բնակելի շինություններին ուղղված հարվածների և քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի թիվը։
Լրահոս
0