00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՌԴ-ն մտադիր է զարգացնել համագործակցությունը բարեկամ երկրների հետ. Պուտին

Բաժանորդագրվել
Ռուսաստանը կարդիականացնի ռազմական օբյեկտները, կհամալրի դրանք ժամանակակից տեխնիկայով, ընդգծել է Վլադիմիր Պուտինը:
Ռուսաստանը մտադիր է բարեկամ երկրների հետ զարգացնել ռազմատեխնիկական համագործակցությունը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ելույթ ունենալով Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի լիագումար նիստում։
«Մտադիր ենք զարգացնել նաև ռազմատեխնիկական համագործակցությունը բարեկամ երկրների հետ, ընդ որում՝ խոսքը ոչ միայն տեխնիկայի և սպառազինությունների մատակարարման կամ արդիականացման, այլև համատեղ նախագծումների, կադրերի պատրաստման, ամբողջապես կառուցված ձեռնարկությունների և արտադրական հզորությունների ստեղծման մասին է»,-ասել է Պուտինը:
Նրա խոսքով՝ Ռուսաստանը հաշվի կառնի պաշտպանական-արդյունաբերական համալիրի զարգացման վերաբերյալ որոշումներ ընդունելու ընթացքում արձանագրած բացասական փորձը ևս։
«Մենք, իհարկե, նկատի կունենանք նաև սեփական բացասական փորձը։ Ամեն ինչ հաշվի ենք առնում մեզ համար անհրաժեշտ ուղղությամբ ճիշտ որոշումներ կայացնելու համար», - ասել է Ռուսաստանի նախագահը։
Պուտինը նաև հայտարարել է, որ Ռուսաստանը կարդիականացնի ռազմական օբյեկտները, դրանք կհամալրի ժամանակակից տեխնիկայով: Նրա խոսքով՝ իրավիճակն այսօր այնպիսին է, որ ավելի մրցունակ են դառնում բարձր տեխնոլոգիական հոլդինգները՝ ունակ լուծելու ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքացիական բնույթի խնդիրներ:
ՌԴ–ն ծածկում է Հայաստանի գյուղատնտեսական արտադրանքի կարիքների մինչև 95%-ը. ԵՏՀ նախարար
«Մենք նոր տեխնոլոգիական բազայի հիման վրա կբարձրացնենք Ռուսաստանի Զինված ուժերի մարտական հնարավորությունները, կարդիականացնենք ռազմական ենթակառուցվածքի օբյեկտները, դրանք կհամալրենք տեխնիկայի վերջին խոսք հանդիսացող սպառազինությամբ և սարքավորումներով, որոնք գործնական մարտական պայմաններում ապացուցում են իրենց արդյունավետությունը», - ասել է ՌԴ նախագահը:
Վլադիմիր Պուտինը նշել է նաև Ռուսաստանի պաշտպանական-արդյունաբերական համալիրի զարգացման լավ տեմպերը:
«Ոլորտի ձեռնարկությունները բազմապատիկ ավելացրել են արտադրանքի թողարկումը, յուրացնում են ռազմական տեխնիկայի, սպառազինության նոր տեսակները», - ասել է ՌԴ նախագահը:
Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովն անցկացվում է հունիսի 18-21-ը։ 2025 թվականի համաժողովի գլխավոր թեման է «Ընդհանուր արժեքները բազմաբևեռ աշխարհում աճի հիմունքներն են»։
Լրահոս
0