https://arm.sputniknews.ru/20250620/putiny-khvosel-e-iranin-ajakcelu-masin-90439069.html
Պուտինը խոսել է Իրանի հետ համագործակցության մասին
Պուտինը խոսել է Իրանի հետ համագործակցության մասին
Sputnik Արմենիա
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը սադրիչներ է անվանել նրանց, ովքեր ասում են, թե Ռուսաստանն անվստահելի դաշնակից է: Ռուսաստանի նախագահը համոզված է, որ այդ մարդիկ իրենց... 20.06.2025, Sputnik Արմենիա
2025-06-20T21:36+0400
2025-06-20T21:36+0400
2025-06-20T21:37+0400
վլադիմիր պուտին
իրանի իսլամական հանրապետություն
իսրայել
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/14/90435378_0:0:1920:1080_1920x0_80_0_0_f7811b8d921d450023eb18a0d72c7ed1.jpg
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը սադրիչներ է անվանել նրանց, ովքեր ասում են, թե Ռուսաստանն անվստահելի դաշնակից է: Ռուսաստանի նախագահը համոզված է, որ այդ մարդիկ իրենց նպատակին չեն հասնի։«Նրանք, ովքեր առաջ են մղում այն խոսույթը, թե Ռուսաստանը՝ որպես դաշնակից, անհուսալի է, սադրիչներ են։ Նրանք սադրանք են հրահրում, բայց դա նրանց չի օգնի, նրանք չեն հասնի իրենց նպատակներին», - ասել է Պուտինը՝ ելույթ ունենալով Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի լիագումար նիստում։Ինչպես նշել է Ռուսաստանի ղեկավարը, Մոսկվայի և Թեհրանի հարաբերությունները բարեկամական են, և ՌԴ-ն միշտ կատարում է իր պարտավորությունները:Պուտինը հայտարարել է, որ իրեն անհանգստացնում է Երրորդ համաշխարհային պատերազմի սպառնալիքը«Մենք բարեկամական հարաբերություններ ունենք Իրանի հետ։ Նախ` միշտ կատարում ենք մեր բոլոր պարտավորությունները։ Նույնը նաև ռուս-իրանական ուղղությամբ է», - ասել է Ռուսաստանի նախագահը։Նրա խոսքով՝ Իրանի և նրա օրինական շահերի նկատմամբ Ռուսաստանի դիրքորոշումը չի փոխվել։«Մենք աջակցում ենք Իրանին իր օրինական, այդ թվում՝ խաղաղ ատոմ ունենալու շուրջ շահերի համար պայքարում։ Մեր սկզբունքային դիրքորոշումը այս դեպքում ևս չի փոխվել», - ասել է ՌԴ նախագահը։Պուտինն ընդգծել է, որ ՌԴ-ն Իրանի այդ իրավունքը պաշտպանում է ոչ թե խոսքով, այլ գործով։«Մենք պաշտպանում ենք Իրանի՝ խաղաղ ատոմ ունենալու իրավունքը ոչ թե խոսքով, այլ գործով։ Ի՞նչ է դա նշանակում: Մենք, չնայած Իրանի շուրջ իրավիճակի բարդությանը, ատոմային ռեակտոր ենք կառուցել Իրանում՝ Բուշերում։ Մենք պայմանագիր ենք կնքել ևս երկու ատոմային ռեակտորների կառուցման համար։ Եվ չնայած իրավիճակի բարդությանը, չնայած որոշակի վտանգին` շարունակում ենք այդ աշխատանքը», – ասել է ՌԴ նախագահը։Ինչպես նշել է Պուտինը, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնել են Իրանի վերաբերյալ ռուսաստանյան օրինական պահանջներին՝ չռմբակոծել ատոմակայանները, որոնք ՌԴ-ն կառուցում է Իրանի տարածքում:«Վարչապետ Նեթանյահուն համաձայնել է։ Նախագահ Թրամփը խոստացել է աջակցել մեր օրինական պահանջներին: Արդյոք սա աջակցություն չէ՞ Իրանին: Իմ կարծիքով` ամենաուղիղ աջակցություն է: Չհաշված այն, որ մենք որոշակի դիրքորոշում ենք ցույց տվել ՄԱԿ-ում։ Այն դիրքորոշումը, որը մենք ունենք, այդ թվում՝ ՄԱԿ-ի շրջանակներում, համապատասխանում է ինչպես Իրանի, այնպես էլ Իսրայելի շահերին, ես դրանում խորապես համոզված եմ», - ասել է ՌԴ նախագահը։Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովն անցկացվում է հունիսի 18-21-ը։ 2025 թվականին համաժողովի գլխավոր թեման է «Բազմաբևեռ աշխարհում աճի հիմունքները ընդհանուր արժեքներն են»։ ՌԻԱ Նովոստին համաժողովի տեղեկատվական գործընկերն է:ՌԴ–ն ոչ թե Ուկրաինայի կապիտուլյացիայի է ձգտում, այլ իրողությունների ճանաչման. Պուտին
իրանի իսլամական հանրապետություն
իսրայել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/14/90435378_361:0:1801:1080_1920x0_80_0_0_724601a603985eb49e384375a9a26480.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վլադիմիր պուտին, իրանի իսլամական հանրապետություն, իսրայել, видео, տեսանյութ, տեսանյութեր
վլադիմիր պուտին, իրանի իսլամական հանրապետություն, իսրայել, видео, տեսանյութ, տեսանյութեր
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը սադրիչներ է անվանել նրանց, ովքեր ասում են, թե Ռուսաստանն անվստահելի դաշնակից է: Ռուսաստանի նախագահը համոզված է, որ այդ մարդիկ իրենց նպատակին չեն հասնի։
«Նրանք, ովքեր առաջ են մղում այն խոսույթը, թե Ռուսաստանը՝ որպես դաշնակից, անհուսալի է, սադրիչներ են։ Նրանք սադրանք են հրահրում, բայց դա նրանց չի օգնի, նրանք չեն հասնի իրենց նպատակներին», - ասել է Պուտինը՝ ելույթ ունենալով Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի լիագումար նիստում։
Ինչպես նշել է Ռուսաստանի ղեկավարը, Մոսկվայի և Թեհրանի հարաբերությունները բարեկամական են, և ՌԴ-ն միշտ կատարում է իր պարտավորությունները:
«Մենք բարեկամական հարաբերություններ ունենք Իրանի հետ։ Նախ` միշտ կատարում ենք մեր բոլոր պարտավորությունները։ Նույնը նաև ռուս-իրանական ուղղությամբ է», - ասել է Ռուսաստանի նախագահը։
Նրա խոսքով՝ Իրանի և նրա օրինական շահերի նկատմամբ Ռուսաստանի դիրքորոշումը չի փոխվել։
«Մենք աջակցում ենք Իրանին իր օրինական, այդ թվում՝ խաղաղ ատոմ ունենալու շուրջ շահերի համար պայքարում։ Մեր սկզբունքային դիրքորոշումը այս դեպքում ևս չի փոխվել», - ասել է ՌԴ նախագահը։
Պուտինն ընդգծել է, որ ՌԴ-ն Իրանի այդ իրավունքը պաշտպանում է ոչ թե խոսքով, այլ գործով։
«Մենք պաշտպանում ենք Իրանի՝ խաղաղ ատոմ ունենալու իրավունքը ոչ թե խոսքով, այլ գործով։ Ի՞նչ է դա նշանակում: Մենք, չնայած Իրանի շուրջ իրավիճակի բարդությանը, ատոմային ռեակտոր ենք կառուցել Իրանում՝ Բուշերում։ Մենք պայմանագիր ենք կնքել ևս երկու ատոմային ռեակտորների կառուցման համար։ Եվ չնայած իրավիճակի բարդությանը, չնայած որոշակի վտանգին` շարունակում ենք այդ աշխատանքը», – ասել է ՌԴ նախագահը։
Ինչպես նշել է Պուտինը, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնել են Իրանի վերաբերյալ ռուսաստանյան օրինական պահանջներին՝ չռմբակոծել ատոմակայանները, որոնք ՌԴ-ն կառուցում է Իրանի տարածքում:
«Վարչապետ Նեթանյահուն համաձայնել է։ Նախագահ Թրամփը խոստացել է աջակցել մեր օրինական պահանջներին: Արդյոք սա աջակցություն չէ՞ Իրանին: Իմ կարծիքով` ամենաուղիղ աջակցություն է: Չհաշված այն, որ մենք որոշակի դիրքորոշում ենք ցույց տվել ՄԱԿ-ում։ Այն դիրքորոշումը, որը մենք ունենք, այդ թվում՝ ՄԱԿ-ի շրջանակներում, համապատասխանում է ինչպես Իրանի, այնպես էլ Իսրայելի շահերին, ես դրանում խորապես համոզված եմ», - ասել է ՌԴ նախագահը։
Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովն անցկացվում է հունիսի 18-21-ը։ 2025 թվականին համաժողովի գլխավոր թեման է «Բազմաբևեռ աշխարհում աճի հիմունքները ընդհանուր արժեքներն են»։ ՌԻԱ Նովոստին համաժողովի տեղեկատվական գործընկերն է: