https://arm.sputniknews.ru/20250620/irani-geragujn-hvogevvor-arajnvordi-khvorhrdakany-voghj-e-ev-gtnvum-e-kajun-vitshakum-zlm-90418839.html
Իրանի գերագույն հոգևոր առաջնորդի խորհրդականը ողջ է և գտնվում է կայուն վիճակում. ԶԼՄ
Իրանի գերագույն հոգևոր առաջնորդի խորհրդականը ողջ է և գտնվում է կայուն վիճակում. ԶԼՄ
Sputnik Արմենիա
Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ Շամխանին մահացել է հունիսի 13–ի լույս 14-ի գիշերը Թեհրանի վրա Իսրայելի հարձակման ժամանակ ստացած վնասվածքների... 20.06.2025, Sputnik Արմենիա
2025-06-20T17:06+0400
2025-06-20T17:06+0400
2025-06-20T17:10+0400
իրանի իսլամական հանրապետություն
այաթոլլա ալի խամենեի
խորհրդական
իսրայել
գեներալ
ալի շամխանի
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/14/90419052_0:115:1600:1016_1920x0_80_0_0_77f96fea3326672a2ed88021f3d9ff33.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի - Sputnik. Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի քաղաքական հարցերով խորհրդական, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Ալի Շամխանին, որը ծանր վնասվածքներ է ստացել Իրանին Իսրայելի հարվածի ժամանակ, ողջ է և գտնվում է կայուն վիճակում։ Այս մասին հայտնում է ISNA գործակալությունը՝ վկայակոչելով նրան բուժող բժշկին:Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ Շամխանին մահացել է հունիսի 13–ի լույս 14-ի գիշերը Թեհրանի վրա Իսրայելի հարձակման ժամանակ ստացած վնասվածքների հետևանքով:Հիշեցնենք` հունիսի 13-ին Իսրայելը լայնածավալ գործողություն է սկսել Իրանի դեմ՝ այդ երկրին մեղադրելով գաղտնի ռազմամիջուկային ծրագիր իրականացնելու մեջ, որն իբր մոտեցել է անդառնալի կետի: Օդային ռմբակոծությունների և դիվերսիոն խմբերի թիրախներ են դարձել միջուկային օբյեկտները, զինված ուժերի հրամկազմը, միջուկային ֆիզիկոսները, ավիաբազաները, հակաօդային պաշտպանության միջոցները, «երկիր-երկիր» դասի հրթիռները:Իրանը, որը հերքում է իր միջուկային ծրագրի ռազմական բաղադրիչը, պատասխանում է հրթիռային համազարկերով և հարվածային անօդաչու թռչող սարքերի արձակմամբ: Թեհրանում հարվածների թիրախ են նշում Իսրայելի ռազմական և ռազմարդյունաբերական օբյեկտները։ Երկու կողմից էլ աճում է բնակելի շինություններին ուղղված հարվածների և քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի թիվը։
իրանի իսլամական հանրապետություն
իսրայել
գեներալ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/14/90419052_0:0:1422:1066_1920x0_80_0_0_27134987f18187d83c587821c250e785.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, այաթոլլա ալի խամենեի, խորհրդական, իսրայել, գեներալ, ալի շամխանի
իրանի իսլամական հանրապետություն, այաթոլլա ալի խամենեի, խորհրդական, իսրայել, գեներալ, ալի շամխանի
Իրանի գերագույն հոգևոր առաջնորդի խորհրդականը ողջ է և գտնվում է կայուն վիճակում. ԶԼՄ
17:06 20.06.2025 (Թարմացված է: 17:10 20.06.2025) Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ Շամխանին մահացել է հունիսի 13–ի լույս 14-ի գիշերը Թեհրանի վրա Իսրայելի հարձակման ժամանակ ստացած վնասվածքների հետևանքով:
ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի - Sputnik. Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի քաղաքական հարցերով խորհրդական, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Ալի Շամխանին, որը ծանր վնասվածքներ է ստացել Իրանին Իսրայելի հարվածի ժամանակ, ողջ է և գտնվում է կայուն վիճակում։ Այս մասին հայտնում է ISNA գործակալությունը՝ վկայակոչելով նրան բուժող բժշկին:
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ Շամխանին մահացել է հունիսի 13–ի լույս 14-ի գիշերը Թեհրանի վրա Իսրայելի հարձակման ժամանակ ստացած վնասվածքների հետևանքով:
«Բուժանձնակազմի ջանքերի և վերահսկողության շնորհիվ պարոն Շամխանիի վիճակը, համեմատած երեկվա հետ, կայուն է։ Իհարկե, հաշվի առնելով պայթյունից ստացած լուրջ՝ հիմնականում ներքին վնասվածքները, առայժմ հնարավոր չէ վերջնական գնահատական տալ նրա վիճակի վերաբերյալ, սակայն բուժման գործընթացի արդյունքում վերջին մի քանի օրերին որոշակի առաջընթաց է նկատվել», - ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք` հունիսի 13-ին Իսրայելը
լայնածավալ գործողություն է սկսել Իրանի դեմ՝ այդ երկրին մեղադրելով գաղտնի ռազմամիջուկային ծրագիր իրականացնելու մեջ, որն իբր մոտեցել է անդառնալի կետի: Օդային ռմբակոծությունների և դիվերսիոն խմբերի թիրախներ են դարձել միջուկային օբյեկտները, զինված ուժերի հրամկազմը, միջուկային ֆիզիկոսները, ավիաբազաները, հակաօդային պաշտպանության միջոցները, «երկիր-երկիր» դասի հրթիռները:
Իրանը, որը հերքում է իր միջուկային ծրագրի ռազմական բաղադրիչը,
պատասխանում է հրթիռային համազարկերով և հարվածային անօդաչու թռչող սարքերի արձակմամբ: Թեհրանում հարվածների թիրախ են նշում Իսրայելի ռազմական և ռազմարդյունաբերական օբյեկտները։ Երկու կողմից էլ աճում է բնակելի շինություններին ուղղված հարվածների և քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի թիվը։