https://arm.sputniknews.ru/20250620/irancineri-mets-hvosqi-depqum-sjuniqi-hjuranvocajin-fvondy-chi-bavarari-pvordzaget-90419310.html
Իրանցիների մեծ հոսքի դեպքում Սյունիքի հյուրանոցային ֆոնդը չի բավարարի. փորձագետ
Իրանցիների մեծ հոսքի դեպքում Սյունիքի հյուրանոցային ֆոնդը չի բավարարի. փորձագետ
Sputnik Արմենիա
Տուրիզմի փորձագետ Վլադիմիր Գևորգյանի հաշվարկով` Սյունիքի մարզում շուրջ 50 հյուրանոց կա, որոնց մահճակալային ֆոնդը տատանվում է 1000-1500-ի սահմաններում։ 20.06.2025, Sputnik Արմենիա
2025-06-20T23:43+0400
2025-06-20T23:43+0400
2025-06-20T23:43+0400
իրանի իսլամական հանրապետություն
պատերազմ
հայաստան
զբոսաշրջություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/12/90285053_0:35:1600:936_1920x0_80_0_0_12341e74e00db1118fdd38ac2071f0d1.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. Իրանից մարդկանց մեծ ներհոսքի դեպքում սահմանամերձ Սյունիքի մարզի հյուրանոցային ֆոնդը բավարար չէ նրանց ընդունելու համար, Sputnik Արմենիային ասաց տուրիզմի փորձագետ Վլադիմիր Գևորգյանը։Ավելի վաղ հայտնել էինք, որ Իրան-Իսրայել զինված հակամարտության հետևանքով Հայաստան-Իրան սահմանի անցակետով սկսվել է իրանցիների ու այլ օտարերկրացների հոսքը Հայաստան։ Գևորգյանի հաշվարկով՝ Սյունիքում ընդհանուր առմամբ շուրջ 50 հյուրանոց կա, որոնց մահճակալային ընդհանուր ֆոնդը տատանվում է 1000-1500-ի սահմաններում։Մարզային հյուրանոցներից մեծ մասը` 30-35-ը, Գորիսի հատվածում են, մնացածը` այլ բնակավայրերում։ Հյուրանոցները հիմնականում մեծ չեն` յուրաքանչյուրը` 10-15 սենյականոց։Վլադիմիր Գևորգյանի կարծիքով` Իրանում իրավիճակով պայմանավորված այս հոսքերն առաջիկայում արտացոլվելու են ՀՀ–ի վիճակագրական տվյալներում` որպես զբոսաշրջության ցուցանիշների աճ, ինչպես եղավ 2022-23թթ-ին Ռուսաստանից ռելոկանտների և Հայաստանի տարածքով տարանցող ՌԴ քաղաքացիների դեպքում։Մինչդեռ, այսօր զբոսաշրջությունը Հայաստանում նվազման միտումներ է դրսևորում, ինչը, ըստ մասնագետի, պայմանավորված է հենց վերոհիշյալ գործոնի թուլացմամբ։«Վերջին տարիներին, երբ մենք ունեինք մեծ աճ, և վիճակագրական կոմիտեն ներկայացնում էր 1, ապա 2 մլն զբոսաշրջիկ, դա ավելի շատ պայմանավորված էր նրանով, որ Հայաստանը տարանցիկ երկիր էր դեպի այլ երկրների թռչելու համար, և շատերը, ովքեր չէին եղել Հայաստանում, 1-2 օր այստեղ ժամանակ էին անցկացնում, ապա մեկնում այլ երկիր։ Դասական սահմանման համաձայն՝ զբոսաշրջիկ է համարվում այն այցելուն, ով նվազագույնը 24, առավելագույնը 180 օր է անցկացրել տվյալ երկրում»,– պարզաբանում է Գևորգյանը` հավելելով, որ ՌԴ–ում միջազգային թռիչքների բացմանը զուգահեռ ՀՀ–ում զբոսաշրջության ցուցանիշները էլ ավելի են նվազելու։Վլադիմիր Գևորգյանի գնահատմամբ` նվազում է նկատվում նաև եվրոպական երկրներից տուրիզմի հոսքերում, քանի որ Հայաստանն այդ երկրներում արդեն մի քանի տարի ընկալվում է որպես վտանգավոր երկիր։Ասօր` Իրանում ռազմական գործողությունների ֆոնին այս ընկալումը էլ ավելի է սրվել։Հիշեցնենք` Իրանա-իսրայելական շարունակվող հակամարտության ֆոնին Հայաստանում ԱՄՆ–ի դեսպանությունը ԱՄՆ քաղաքացիներին կոչ էր արել դրսևորել զգուշություն, խուսափել ցույցերից և մեծ հավաքույթներից, հետևել տեղական իշխանությունների հրահանգներին: Հայտարարության մեջ ասվում էր նաև խուսափել Սյունիքում Իրանի հյուպատոսություն, Երևանում Իրանի դեսպանատուն և Կապույտ մզկիթ այցելելուց:Նշենք, որ Իրանում Իսրայելի կողմից հրթիռակոծությունների հետևանքով Չինաստանի, Վրաստանի և Ռուսաստանի դեսպանատները առաջարկել էին իրենց քաղաքացիներին տարհանվել Իրանից։ Չորս հնարավոր երթուղիներից մեկը Հայաստանով անցնող ցամաքային ճանապարհն է։
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/12/90285053_153:0:1448:971_1920x0_80_0_0_a0a2e7ffec63d8ef5b77ca797251c9cb.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, պատերազմ, հայաստան, զբոսաշրջություն
իրանի իսլամական հանրապետություն, պատերազմ, հայաստան, զբոսաշրջություն
Իրանցիների մեծ հոսքի դեպքում Սյունիքի հյուրանոցային ֆոնդը չի բավարարի. փորձագետ
Տուրիզմի փորձագետ Վլադիմիր Գևորգյանի հաշվարկով` Սյունիքի մարզում շուրջ 50 հյուրանոց կա, որոնց մահճակալային ֆոնդը տատանվում է 1000-1500-ի սահմաններում։
ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. Իրանից մարդկանց մեծ ներհոսքի դեպքում սահմանամերձ Սյունիքի մարզի հյուրանոցային ֆոնդը բավարար չէ նրանց ընդունելու համար,
Sputnik Արմենիային ասաց տուրիզմի փորձագետ Վլադիմիր Գևորգյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Իրան-Իսրայել զինված հակամարտության հետևանքով Հայաստան-Իրան սահմանի անցակետով սկսվել է իրանցիների ու այլ օտարերկրացների հոսքը Հայաստան։
Գևորգյանի հաշվարկով՝ Սյունիքում ընդհանուր առմամբ շուրջ 50 հյուրանոց կա, որոնց մահճակալային ընդհանուր ֆոնդը տատանվում է 1000-1500-ի սահմաններում։
Մարզային հյուրանոցներից մեծ մասը` 30-35-ը, Գորիսի հատվածում են, մնացածը` այլ բնակավայրերում։ Հյուրանոցները հիմնականում մեծ չեն` յուրաքանչյուրը` 10-15 սենյականոց։
«Սյունիքում առավել զարգացած հյուրանոցային ցանց ունի Գորիսի տարածաշրջանը։ Որոշակի քանակով հյուրանոցային համալիրներ կան նաև Կապանում։ Իսկ Մեղրիում ու Քաջարանում հյուրանոցներն ավելի քիչ են»,– նշել է Գևորգյանը։
Վլադիմիր Գևորգյանի կարծիքով` Իրանում իրավիճակով պայմանավորված այս հոսքերն առաջիկայում արտացոլվելու են ՀՀ–ի վիճակագրական տվյալներում` որպես զբոսաշրջության ցուցանիշների աճ, ինչպես եղավ 2022-23թթ-ին Ռուսաստանից ռելոկանտների և Հայաստանի տարածքով տարանցող ՌԴ քաղաքացիների դեպքում։
Մինչդեռ, այսօր զբոսաշրջությունը Հայաստանում նվազման միտումներ է դրսևորում, ինչը, ըստ մասնագետի, պայմանավորված է հենց վերոհիշյալ գործոնի թուլացմամբ։
«Վերջին տարիներին, երբ մենք ունեինք մեծ աճ, և վիճակագրական կոմիտեն ներկայացնում էր 1, ապա 2 մլն զբոսաշրջիկ, դա ավելի շատ պայմանավորված էր նրանով, որ Հայաստանը տարանցիկ երկիր էր դեպի այլ երկրների թռչելու համար, և շատերը, ովքեր չէին եղել Հայաստանում, 1-2 օր այստեղ ժամանակ էին անցկացնում, ապա մեկնում այլ երկիր։ Դասական սահմանման համաձայն՝ զբոսաշրջիկ է համարվում այն այցելուն, ով նվազագույնը 24, առավելագույնը 180 օր է անցկացրել տվյալ երկրում»,– պարզաբանում է Գևորգյանը` հավելելով, որ ՌԴ–ում միջազգային թռիչքների բացմանը զուգահեռ ՀՀ–ում զբոսաշրջության ցուցանիշները էլ ավելի են նվազելու։
Ինչ վերաբերում է կազմակերպված տուրիզմին, ովքեր գալիս են Հայաստան հանգստանալու, մշակութային վայրեր այցելելու, ընդհանուր այցելությունների թվում ընդամենը 5-7 տոկոս են կազմում։
Վլադիմիր Գևորգյանի գնահատմամբ` նվազում է նկատվում նաև եվրոպական երկրներից տուրիզմի հոսքերում, քանի որ Հայաստանն այդ երկրներում արդեն մի քանի տարի ընկալվում է որպես վտանգավոր երկիր։
Ասօր` Իրանում ռազմական գործողությունների ֆոնին այս ընկալումը էլ ավելի է սրվել։
Հիշեցնենք` Իրանա-իսրայելական շարունակվող հակամարտության ֆոնին Հայաստանում ԱՄՆ–ի դեսպանությունը ԱՄՆ քաղաքացիներին կոչ էր արել դրսևորել զգուշություն, խուսափել ցույցերից և մեծ հավաքույթներից, հետևել տեղական իշխանությունների հրահանգներին: Հայտարարության մեջ ասվում էր նաև խուսափել Սյունիքում Իրանի հյուպատոսություն, Երևանում Իրանի դեսպանատուն և Կապույտ մզկիթ այցելելուց:
Նշենք, որ Իրանում Իսրայելի կողմից հրթիռակոծությունների հետևանքով Չինաստանի, Վրաստանի և Ռուսաստանի դեսպանատները առաջարկել էին իրենց քաղաքացիներին տարհանվել Իրանից։ Չորս հնարավոր երթուղիներից մեկը Հայաստանով անցնող ցամաքային ճանապարհն է։