https://arm.sputniknews.ru/20250620/irana-israjelakan-hakamartutjun-nakhvord-orva-glkhavvor-iradardzutjunnery-90379125.html
Իրանա-իսրայելական հակամարտություն. նախորդ օրվա գլխավոր իրադարձությունները
Իրանա-իսրայելական հակամարտություն. նախորդ օրվա գլխավոր իրադարձությունները
Sputnik Արմենիա
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կոչ է արել շարունակել հարձակումները Իրանի միջուկային ենթակառուցվածքների վրա: 20.06.2025, Sputnik Արմենիա
2025-06-20T09:55+0400
2025-06-20T09:55+0400
2025-06-20T11:41+0400
իրանի իսլամական հանրապետություն
իսրայել
հրթիռակոծություն
միջուկային պայմանագիր
միջուկային ծրագիր
միջուկային վառելիք
միջուկային զենք
ատոմային ռումբ
ռաֆայել գրոսի
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/13/90365426_0:160:3072:1888_1920x0_80_0_0_ac8bc749a6594b7bfc70435fa62e8f49.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. Անցած օրվա ընթացքում Մերձավոր Արևելքում իրավիճակը հասել է լարվածության նոր մակարդակի. Իրանը և Իսրայելը փոխանակվել են հրթիռային հարվածներով, զոհեր և տուժածներ կան խաղաղ բնակչության շրջանում: Ստորև` այս պահին հիմնական նորությունները:Իսրայելի ռազմական թիրախներին և արդյունաբերական կենտրոններին նոր հարվածներ են հասցվել. ԻՀՊԿԻրանը վաղ առավոտյան հրթիռային հարձակում է սկսել Իսրայելի վրա: Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հրթիռների արձակում է գրանցել Իրանի տարածքից, իսկ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) պաշտոնապես հաստատել է նոր հարձակումը:Թիրախներից մեկը եղել է Բեեր Շևեի Gav-Yam 4 տեխնոլոգիական պարկում գտնվող ՏՏ ընկերությունը: Times of Israel-ի տվյալներով՝ ընկերությունը կիբեռանվտանգության ոլորտում ծառայություններ է մատուցել ՑԱԽԱԼ-ին: Նույն շենքում է գտնվում նաև Microsoft-ի գրասենյակը: Հրթիռի հարվածը ավերածություններ և հրդեհ է առաջացրել:Հղում անելով Իսրայելի երկաթուղային ընկերությանը` իսրայելական 12-րդ ալիքը հաղորդում է, որ Բեեր Շևեի կայարանում 35 մարդ է տուժել։ Հաստատությունը փակ է իրանական հրթիռի պատճառած վնասի պատճառով։ Մեքենաներ են այրվում, գրանցվել են բնակելի շենքերի վնասվածքներ, ինչը հաստատվում է սոցցանցերում տարածված տեսանյութերով։ Տեղում աշխատում են փրկարար ծառայությունները։Թրամփը 2 շաբաթվա ընթացքում որոշում կկայացնի Իրանի վրա հնարավոր հարձակման վերաբերյալՏուժել է նաև «Սորոկա» բուժկենտրոնը. քիմիական վարակում է տեղի ունեցել, որի պատճառով անհրաժեշտ է եղել շտապ տարհանել ավելի քան 850 մարդու: Իսրայելում վիրավորների թիվը գերազանցում է 2000-ը, հաստատվել է առնվազն 24 մահվան դեպք։Իսրայելն իր հերթին հարվածել է Իրանի մի շարք ռազմական և միջուկային օբյեկտների, այդ թվում՝ Արաքին, Նաթանցին, Սպահանին և Բուշերին: Մարդու իրավունքների պաշտպանության կազմակերպությունների տվյալներով՝ Իրանում այդ հարվածների հետևանքով շորջ 650 մարդ է զոհվել՝ ինչպես զինվորականներ, այնպես էլ քաղաքացիական անձինք։Իսրայելական բանակը հայտարարում է, որ ավելի քան 60 կործանիչներ գրոհել են Թեհրանում գտնվող ռազմական թիրախների վրա։ Դրանց թվում են հրթիռների արտադրության և միջուկային զենքի մշակման օբյեկտներ։Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) ղեկավար Ռաֆայել Գրոսին արգենտինական «La Nación» պարբերականին տված հարցազրույցում հաստատել է, որ Իսրայելի հարձակումների մեկնարկի պահին Իրանը միջուկային ռումբ չի ունեցել և չի արտադրել։Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կոչ է արել շարունակել հարձակումները Իրանի միջուկային ենթակառուցվածքների վրա: Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հայտարարել է, որ Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին «չպետք է գոյություն ունենա»՝ համեմատելով նրան Հիտլերի հետ։Մերձավորարևելյան սրացումն ուժեղացնում է Հայաստանի կախվածությունը Իրանից. փորձագետԹեհրանն իր հերթին հայտարարել է, որ պատրաստ է «առավել ուժեղ» հարված հասցնել Իսրայելին, սակայն նաև հայտնել է բանակցությունների իր պատրաստակամությունը՝ պայմանով, որ Իսրայելի կդադարեցնի հարձակումները։Միջազգային հանրությունը հանդես է գալիս լարվածությունն անհապաղ թուլացնելու օգտին։ ԵՄ-ն, ՄԱԿ-ը և G7-ի երկրները բանակցություններ են նախաձեռնում, Շվեյցարիայում հանդիպում է նախատեսվում Իրանի արտգործնախարարի մասնակցությամբ։ ԱՄՆ-ն, ըստ Սպիտակ տան աղբյուրների, դեռ որոշում չի կայացրել ռազմական միջամտության վերաբերյալ, սակայն Միջերկրական ծովի արևելյան հատվածում իր նավատորմը պահում է լիակատար մարտական պատրաստականություն վիճակում։Հիշեցնենք` հունիսի 13-ին Իսրայելը լայնածավալ գործողություն է սկսել Իրանի դեմ՝ այդ երկրին մեղադրելով գաղտնի ռազմամիջուկային ծրագիր իրականացնելու մեջ, որն իբր մոտեցել է անդառնալի կետի: Օդային ռմբակոծությունների և դիվերսիոն խմբերի թիրախներ են դարձել միջուկային օբյեկտները, զինված ուժերի հրամկազմը, միջուկային ֆիզիկոսները, ավիաբազաները, հակաօդային պաշտպանության միջոցները, «երկիր-երկիր» դասի հրթիռները:Իրանը, որը հերքում է իր միջուկային ծրագրի ռազմական բաղադրիչը, պատասխանում է հրթիռային համազարկերով և հարվածային անօդաչու թռչող սարքերի արձակմամբ: Թեհրանում հարվածների թիրախ են նշում Իսրայելի ռազմական և ռազմարդյունաբերական օբյեկտները։ Երկու կողմից էլ աճում է բնակելի շինություններին ուղղված հարվածների և քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի թիվը։
իրանի իսլամական հանրապետություն
իսրայել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/13/90365426_171:0:2902:2048_1920x0_80_0_0_f650d74e0f949570a5d91afbe016c6c8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, իսրայել, հրթիռակոծություն, видео, միջուկային պայմանագիր, միջուկային ծրագիր, միջուկային վառելիք, միջուկային զենք, ատոմային ռումբ, ռաֆայել գրոսի, մագատէ
իրանի իսլամական հանրապետություն, իսրայել, հրթիռակոծություն, видео, միջուկային պայմանագիր, միջուկային ծրագիր, միջուկային վառելիք, միջուկային զենք, ատոմային ռումբ, ռաֆայել գրոսի, մագատէ
Իրանա-իսրայելական հակամարտություն. նախորդ օրվա գլխավոր իրադարձությունները
09:55 20.06.2025 (Թարմացված է: 11:41 20.06.2025) Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կոչ է արել շարունակել հարձակումները Իրանի միջուկային ենթակառուցվածքների վրա:
ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. Անցած օրվա ընթացքում Մերձավոր Արևելքում իրավիճակը հասել է լարվածության նոր մակարդակի. Իրանը և Իսրայելը փոխանակվել են հրթիռային հարվածներով, զոհեր և տուժածներ կան խաղաղ բնակչության շրջանում: Ստորև` այս պահին հիմնական նորությունները:
Իրանը վաղ առավոտյան հրթիռային հարձակում է սկսել Իսրայելի վրա: Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հրթիռների արձակում է գրանցել Իրանի տարածքից, իսկ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) պաշտոնապես հաստատել է նոր հարձակումը:
Թիրախներից մեկը եղել է Բեեր Շևեի Gav-Yam 4 տեխնոլոգիական պարկում գտնվող ՏՏ ընկերությունը: Times of Israel-ի տվյալներով՝ ընկերությունը կիբեռանվտանգության ոլորտում ծառայություններ է մատուցել ՑԱԽԱԼ-ին: Նույն շենքում է գտնվում նաև Microsoft-ի գրասենյակը: Հրթիռի հարվածը ավերածություններ և հրդեհ է առաջացրել:
Հղում անելով Իսրայելի երկաթուղային ընկերությանը` իսրայելական 12-րդ ալիքը հաղորդում է, որ Բեեր Շևեի կայարանում 35 մարդ է տուժել։ Հաստատությունը փակ է իրանական հրթիռի պատճառած վնասի պատճառով։ Մեքենաներ են այրվում, գրանցվել են բնակելի շենքերի վնասվածքներ, ինչը հաստատվում է սոցցանցերում տարածված տեսանյութերով։ Տեղում աշխատում են փրկարար ծառայությունները։
Տուժել է նաև «Սորոկա» բուժկենտրոնը. քիմիական վարակում է տեղի ունեցել, որի պատճառով անհրաժեշտ է եղել շտապ տարհանել ավելի քան 850 մարդու: Իսրայելում վիրավորների թիվը գերազանցում է 2000-ը, հաստատվել է առնվազն 24 մահվան դեպք։
Իսրայելն իր հերթին հարվածել է Իրանի մի շարք ռազմական և միջուկային օբյեկտների, այդ թվում՝ Արաքին, Նաթանցին, Սպահանին և Բուշերին: Մարդու իրավունքների պաշտպանության կազմակերպությունների տվյալներով՝ Իրանում այդ հարվածների հետևանքով շորջ 650 մարդ է զոհվել՝ ինչպես զինվորականներ, այնպես էլ քաղաքացիական անձինք։
Իսրայելական բանակը հայտարարում է, որ ավելի քան 60 կործանիչներ գրոհել են Թեհրանում գտնվող ռազմական թիրախների վրա։ Դրանց թվում են հրթիռների արտադրության և միջուկային զենքի մշակման օբյեկտներ։
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) ղեկավար Ռաֆայել Գրոսին արգենտինական «La Nación» պարբերականին տված հարցազրույցում հաստատել է, որ Իսրայելի հարձակումների մեկնարկի պահին Իրանը միջուկային ռումբ չի ունեցել և չի արտադրել։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կոչ է արել շարունակել հարձակումները Իրանի միջուկային ենթակառուցվածքների վրա: Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հայտարարել է, որ Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին «չպետք է գոյություն ունենա»՝ համեմատելով նրան Հիտլերի հետ։
Թեհրանն իր հերթին հայտարարել է, որ պատրաստ է «առավել ուժեղ» հարված հասցնել Իսրայելին, սակայն նաև հայտնել է բանակցությունների իր պատրաստակամությունը՝ պայմանով, որ Իսրայելի կդադարեցնի հարձակումները։
Միջազգային հանրությունը հանդես է գալիս լարվածությունն անհապաղ թուլացնելու օգտին։ ԵՄ-ն, ՄԱԿ-ը և G7-ի երկրները բանակցություններ են նախաձեռնում, Շվեյցարիայում հանդիպում է նախատեսվում Իրանի արտգործնախարարի մասնակցությամբ։ ԱՄՆ-ն, ըստ Սպիտակ տան աղբյուրների, դեռ որոշում չի կայացրել ռազմական միջամտության վերաբերյալ, սակայն Միջերկրական ծովի արևելյան հատվածում իր նավատորմը պահում է լիակատար մարտական պատրաստականություն վիճակում։
Հիշեցնենք` հունիսի 13-ին Իսրայելը
լայնածավալ գործողություն է սկսել Իրանի դեմ՝ այդ երկրին մեղադրելով գաղտնի ռազմամիջուկային ծրագիր իրականացնելու մեջ, որն իբր մոտեցել է անդառնալի կետի: Օդային ռմբակոծությունների և դիվերսիոն խմբերի թիրախներ են դարձել միջուկային օբյեկտները, զինված ուժերի հրամկազմը, միջուկային ֆիզիկոսները, ավիաբազաները, հակաօդային պաշտպանության միջոցները, «երկիր-երկիր» դասի հրթիռները:
Իրանը, որը հերքում է իր միջուկային ծրագրի ռազմական բաղադրիչը,
պատասխանում է հրթիռային համազարկերով և հարվածային անօդաչու թռչող սարքերի արձակմամբ: Թեհրանում հարվածների թիրախ են նշում Իսրայելի ռազմական և ռազմարդյունաբերական օբյեկտները։ Երկու կողմից էլ աճում է բնակելի շինություններին ուղղված հարվածների և քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի թիվը։