00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
2 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
53 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
10 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:51
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ի՞նչ օրակարգով է Փաշինյանը մեկնել Թուրքիա. ՔՊ–ական պատգամավորի պատասխանը

© Sputnik / Asatur Yesayants Վլադիմիր Վարդանյան
 Վլադիմիր Վարդանյան - Sputnik Արմենիա, 1920, 20.06.2025
Բաժանորդագրվել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կեսօրին մեկնել է Թուրքիա, որտեղ նախատեսված է նրա հանդիպումը Ռեջեբ Թաիփ Էրդողանի հետ։ Այցի օրակարգին վերաբերող այլ հարցերը մինչ այս պահը գաղտնի են պահվում։
ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. Մենք փորձում ենք կառուցել հայ–թուրքական հարաբերությունները` հայ–ադրբեջանական հարաբերությունների կոնտեքստում. այսօր խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ այս մասին հայտարարեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը` ի պատասխան վարչապետի` Թուրքիա կատարած այցի օրակարգին վերաբերող հարցի։
«Մենք պետք է հաշվի առնենք, որ Հայաստան–Թուրքիա հարաբերություններն ունեն կարևոր նշանակություն։ Մենք չենք կարող փոխել աշխարհագրությունը և պետք է մեր հարևանների հետ ունենանք բարիդրացիական հարաբերություններ, որոնք հնարավորություն կտան այս փոփոխվող աշխարհում ձևավորել այնպիսի միջավայր, որը թույլ կտա երկարատև և կայուն խաղաղություն բերել տարածաշրջանում»,– ասաց Վարդանյանը` ի պատասխան Ադրբեջանի նախագահի հետ Թուրքիայում հնարավոր հանդիպման և ինչ–որ փաստաթղթի ստորագրման հավանականության մասին հարցադրման։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կեսօրին մեկնել է Թուրքիա, որտեղ նախատեսված է նրա հանդիպումը նախագահ Ռեջեբ Թաիփ Էրդողանի հետ։ Այցի օրակարգին վերաբերող այլ հարցերը մինչ այս պահը գաղտնի են պահվում։
Հատկանշական է, որ մեկ օր առաջ` հունիսի 19-ին, Թուրքիա էր մեկնել Ադրբեջանի նախագահը։ Բացի այդ, պաշտոնական Ադրբեջանից հնչել էր պահանջ ադրբեջանցիների Հայաստան վերադառնալու իրավունքի մասին։ Ուստի լրագրողները նաև հետաքրքրվեցին` արդյոք այդ պահանջը ևս կարող է ներառվել խաղաղության պայմանագրում։
«Ենթադրություններ կարելի է շատ անել։ Խաղաղության պայմանագրի տեքստը համաձայնեցված է։ Դա նշանակում է, որ բոլոր հոդվածները համաձայնեցված են։ Հիմա մենք կարող ենք խոսել պայմանագրի կնքման ժամանակի և վայրի մասին։ Իհարկե, շատ կարևոր է, որ կողմերի միջև լինեն այնպիսի կառուցողական հարաբերություններ, այնպիսի փոխադարձ վստահության մթնոլորտ, որը թույլ կտա նախապատրաստել այդ պայմանագրի ստորագրման գործընթացը»,– ասաց Վարդանյանը` դարձյալ շեշտելով, որ այդ հարցում տարածաշրջանային կոնսենսուսը և հարևանների հետ հարաբերությունները խիստ կարևոր են։
Ինչ վերաբերում է Փաշինյանի այցի օրակարգին, ՔՊ–ական պատգամավորը խուսափեց որևէ տեղեկություն հայտնել։
Հիշեցնենք` մարտի 13-ին հայտնի դարձավ, որ Երևանն ու Բաքուն ավարտել են խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ բանակցությունները՝ համաձայնեցնելով վերջին երկու կետերը, որոնք վերաբերում էին սահմանային հատվածներից երրորդ ուժերի (տվյալ դեպքում՝ Հայաստանում ԵՄ առաքելության. խմբ.) դուրսբերմանը և միջազգային դատական ատյաններ ներկայացված հայցերից հրաժարվելուն։
Ապրիլի 2-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, թե որ պայմանների կատարման դեպքում կստորագրի խաղաղության համաձայնագիրը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում և Հայաստանի Սահմանադրության փոփոխություն։
Այս ամենին զուգահեռ հայկական կողմն ամենաբարձր մակարդակով պարբերաբար հայտարարում է, որ պատրաստ է ստորագրել խաղաղության համաձայնագիրը, և գնդակն ադրբեջանական դաշտում է։
Լրահոս
0