00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:23
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:50
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀԷՑ-ի պետականացումը վատ ազդակ կլինի օտարերկրյա ներդրողների համար. Անանյանը բացատրեց` ինչու

© Sputnik / Andranik GhazaryanՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը Sputnik Արմենիայում
ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը Sputnik Արմենիայում - Sputnik Արմենիա, 1920, 20.06.2025
ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը Sputnik Արմենիայում. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
ՊԵԿ նախկին նախագահի խոսքով` մասնավոր ընկերության պետականացման կամ ազգայնացման մասին հայտարարելուց առաջ պետությունը նախ պետք է տնտեսական խելամտության գնահատում աներ` ուսումնասիրեր ընկերության ֆինանսական դրությունը, բանակցեր յուրաքանչյուր բաժնետիրոջ հետ։
ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. Հայաստանի էլեկտրական ցանցերի (ՀԷՑ) պետականացումը կամ ազգայնացումը վատ ազդակ կդառնա արտաքին աշխարհի և հատկապես օտարերկրյա ներդրումների ներգրավման առումով. Sputnik Արմենիային ասաց ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը` հավելելով, որ առանց այդ էլ ՀՀ–ում օտարերկրյա ներդրումները նվազել են, իսկ 2024-ին նույնիսկ բացասական ցուցանիշ է գրանցվել։
Հունիսի 18-ին կալանավորվեց ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանը` իշխանությունը զավթելու հրապարակային կոչ անելու մեղադրանքով։ Հետո պարզվեց, որ իշխանությունը մտադիր է նաև Սամվել Կարապետյանից վերցնել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը, ինչի մասին «Ֆեյսբուքում» գրել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Հայաստանը չի համարվում օտարերկրյա ներդրումների համար գրավիչ։ Հետևաբար, իշխանությունների նման վարքագիծը, երբ քաղաքական դրդապատճառներից ելնելով կարող են օտարերկրյա ներդրում ունեցող ընկերությանը ռեկվիզիցիայի ենթարկել, ՀՀ–ն վարկանիշային առումով էլ ավելի ոչ գրավիչ երկիր է դարձնում»,– նշեց նախկին պաշտոնյան։
Դավիթ Անանյանի դիտարկմամբ` նման հայտարարություն անելուց առաջ իշխանությունը նախ պետք է ուսումնասիրեր հարցի իրավական և տնտեսական կողմերը։
«Մասնագետները պետք է էլեմենտար ձևով վերցնեն և ուսումնասիրեն ՀԷՑ–ի առնվազն վերջին մի քանի տարվա ֆինանսական հաշվետվությունները, որոնք ֆինանսական տեղեկատվությունից բացի պարունակում են նաև այնպիսի բացահայտումներ, որոնք բավական թափանցիկ ներկայացնում են իրական վիճակը։ Եվ, եթե իրենք դա անեին ու տեղյակ լինեին բաժնետերերի ցանկին, եթե իմանային, որ ընկերության բաժնետոմսերը գրավադրված են, ապա, կարծում եմ` պետք է տեղի ունենար տնտեսական խելամտություն։ Այսինքն` այդ կազմակերպության պետականացումը ինչպիսի ռիսկեր կամ հետևանքներ կունենա պետության վրա»,– նշեց Անանյանը։
ՀԷՑ–ի սեփականատիրոջը կարո՞ղ են զրկել լիցենզիայից. ի՞նչ է ասում օրենքը
Մեր զրուցակիցը կարծում է, որ նման գործընթաց սկսելուց կամ այդ մասին հայտարարելուց առաջ պետությունը պետք է յուրաքանչյուր բաժնետիրոջ հետ խորհրդակցություն ձեռնարկի։ Գրավադրված բաժնետոմսերի շուրջ էլ պետք է միջազգային ֆինանսական կառույցների հետ բանակցի։
«Եթե բաժնետոմսերը 100 տոկոսով գրավադրված են, նշանակում է` ներգրավված ֆինանսական միջոցներ կան, և խոսքը 1-2 մլն դոլարի մասին չէ, այլ հարյուրավոր միլիոն դոլարների։ Քանի որ ՀԷՑ–ը վերջին 10 տարիներին հսկայական ներդրումային ծրագրեր է իրականացրել` փոխառու կապիտալի ներգրավմամբ, ապա ենթադրվում է, որ պետականացման արդյունքը լինելու է պետական բյուջեի վրա մեծ ֆինանսական ծանրաբեռնվածությունը»,– եզրակացրեց Անանյանը։
ՊԵԿ նախկին նախագահը չի բացառում, որ ՀԷՑ–ի բաժնետերերը պետականացման գործընթացի արդյունքում կդիմեն միջազգային արբիտրաժային դատարան` ՀՀ–ի դեմ։
ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի էլեկտրոնային համակարգի 2025թ–ի հայտարարագրի տվյալներով` ՀԷՑ-ի բաժնետոմսերի մեծ մասը` հսկիչ փաթեթը, պատկանում է Կարապետյանների ընտանիքին, մյուս մասը` Կիպրոսում գրանցված «Լիորմանդ Հոլդինգս Լիմիթեդ» ընկերությանը։
Դուք ադեկվա՞տ եք. Վարդանյանը` իշխանության կողմից ՀԷՑ–ի ազգայնացման և այլ խնդիրների մասին
Լրահոս
0