https://arm.sputniknews.ru/20250620/hajastany-drakan-ardjunqner-e-grancel-ekhum-qnnarkvats-mi-sharq-gvortservov-90416476.html
Հայաստանը դրական արդյունքներ է գրանցել ԵԽ–ում քննարկված մի շարք գործերով
Հայաստանը դրական արդյունքներ է գրանցել ԵԽ–ում քննարկված մի շարք գործերով
Sputnik Արմենիա
Հանդիպմանը քննարկվել է «Չիրագովը և այլք ընդդեմ Հայաստանի» և «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործերով վճիռների կատարման գործընթացը։ 20.06.2025, Sputnik Արմենիա
2025-06-20T16:39+0400
2025-06-20T16:39+0400
2025-06-20T16:47+0400
հայաստան
ադրբեջան
վճիռ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/14/90416571_0:0:869:489_1920x0_80_0_0_fcd55d97f54494d3f6f02317fb4bdf89.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. Հայաստանը դրական արդյունքներ է գրանցել Եվրոպայի խորհրդում քննարկված մի շարք գործերով։ Տեղեկությունը հայտնում է Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը։Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի մարդու իրավունքների հարցերով 1531–րդ հանդիպմանը (տեղի է ունեցել հունիսի 10–12–ը Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում) քննարկվել են «Չիրագովը և այլք ընդդեմ Հայաստանի», «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործերով վճիռների կատարման գործընթացը։«Ընդունված որոշմամբ նախարարների կոմիտեն խոր մտահոգություն է հայտնել առ այն, որ Ադրբեջանի իշխանությունները որևէ տեղեկություն չեն տրամադրել, և առաջարկել է արդարացի փոխհատուցման վճարումն իրականացնել փոխըմբռնման հուշագրերի նախագծում նախատեսված եղանակով կամ այն ուղղակիորեն դիմումատուի ժառանգներին վճարելով»,– ասված է հաղորդագրության մեջ:Ինչ վերաբերում է «Չիրագովը և այլք ընդդեմ Հայաստանի» գործով վճռին, որը «Սարգսյանն ընդդեմ Հայաստանի» հայելային գործով վճիռն է, նախարարների կոմիտեն ընդունված որոշմամբ մեծապես ողջունել է (strongly welcomed) ՀՀ իշխանությունների կողմից փոխըմբռնման հուշագրի նախագծի ստորագրումը, որը հստակորեն հաստատում է այս ուղղությամբ առաջընթաց գրանցելու Հայաստանի պատրաստակամությունը։Նշենք, որ «Չիրագովը և այլք ընդդեմ Հայաստանի» վճիռը վերաբերում է Լաչին քաղաքում բնակված 6 ադրբեջանցի քրդերի, որոնք 1992–1994 թթ. ակտիվ ռազմական գործողությունների ժամանակ ստիպված են եղել լքել Լաչինը` թողնելով այնտեղ իրենց գույքը։ԵԽ նախարարների կոմիտեն Ռամիլ Սաֆարովի գործով միջանկյալ բանաձև է ընդունել Ադրբեջանի դեմ
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/14/90416571_109:0:761:489_1920x0_80_0_0_88d02d66c9106fdf7fe620d8bc459f20.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ադրբեջան, վճիռ
Հայաստանը դրական արդյունքներ է գրանցել ԵԽ–ում քննարկված մի շարք գործերով
16:39 20.06.2025 (Թարմացված է: 16:47 20.06.2025) Հանդիպմանը քննարկվել է «Չիրագովը և այլք ընդդեմ Հայաստանի» և «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործերով վճիռների կատարման գործընթացը։
ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. Հայաստանը դրական արդյունքներ է գրանցել Եվրոպայի խորհրդում քննարկված մի շարք գործերով։ Տեղեկությունը հայտնում է
Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը։
Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի մարդու իրավունքների հարցերով 1531–րդ հանդիպմանը (տեղի է ունեցել հունիսի 10–12–ը Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում) քննարկվել են «Չիրագովը և այլք ընդդեմ Հայաստանի», «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործերով վճիռների կատարման գործընթացը։
«Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» վճռով, որը վերաբերում է Լեռնային Ղարաբաղում 1992–1994 թթ. տեղի ունեցած ռազմական գործողությունների արդյունքում Գյուլիստան գյուղում դիմումատուի (ով էթնիկ հայ է) սեփականության իրավունքի խախտմանը, նախարարների կոմիտեն արձանագրել է, որ վճռի կատարման առնչությամբ Ադրբեջանի իշխանությունները որևէ առաջընթաց չեն գրանցել։ Կոմիտեն շեշտադրել է, որ այս հարցում արդարացի փոխհատուցման վճարումն անվերապահ պարտավորություն է, որի պատասխանատվությունը կրում է միայն Ադրբեջանը:
«Ընդունված որոշմամբ նախարարների կոմիտեն խոր մտահոգություն է հայտնել առ այն, որ Ադրբեջանի իշխանությունները որևէ տեղեկություն չեն տրամադրել, և առաջարկել է արդարացի փոխհատուցման վճարումն իրականացնել փոխըմբռնման հուշագրերի նախագծում նախատեսված եղանակով կամ այն ուղղակիորեն դիմումատուի ժառանգներին վճարելով»,– ասված է հաղորդագրության մեջ:
Ինչ վերաբերում է «Չիրագովը և այլք ընդդեմ Հայաստանի» գործով վճռին, որը «Սարգսյանն ընդդեմ Հայաստանի» հայելային գործով վճիռն է, նախարարների կոմիտեն ընդունված որոշմամբ մեծապես ողջունել է (strongly welcomed) ՀՀ իշխանությունների կողմից փոխըմբռնման հուշագրի նախագծի ստորագրումը, որը հստակորեն հաստատում է այս ուղղությամբ առաջընթաց գրանցելու Հայաստանի պատրաստակամությունը։
Նշենք, որ «Չիրագովը և այլք ընդդեմ Հայաստանի» վճիռը վերաբերում է Լաչին քաղաքում բնակված 6 ադրբեջանցի քրդերի, որոնք 1992–1994 թթ. ակտիվ ռազմական գործողությունների ժամանակ ստիպված են եղել լքել Լաչինը` թողնելով այնտեղ իրենց գույքը։