https://arm.sputniknews.ru/20250620/aporini-dzerbakalutjunner-ev-khuzarkutjunner-en-irakanacvel-hjd-marzajin-karujcnerum-90418748.html
Ապօրինի ձերբակալություններ և խուզարկություններ են իրականացվել ՀՅԴ մարզային կառույցներում
Ապօրինի ձերբակալություններ և խուզարկություններ են իրականացվել ՀՅԴ մարզային կառույցներում
Sputnik Արմենիա
ՀՅԴ անդամների նկատմամբ ձերբակալությունները սկսվել են Փաշինյանի՝ Թուրքիա կատարած այցին զուգահեռ։ 20.06.2025, Sputnik Արմենիա
2025-06-20T17:05+0400
2025-06-20T17:05+0400
2025-06-20T17:08+0400
հայ յեղափոխական դաշնակցություն (հյդ)
ձերբակալություն
https://cdn.am.sputniknews.ru/img/181/87/1818723_0:130:1600:1030_1920x0_80_0_0_f29665729af0f2b27d2ed45593c70a2b.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը հայտնում է, որ քիչ առաջ ապօրինի ձերբակալություններ և խուզարկություններ են իրականացվել ՀՅԴ մարզային կառույցների պատասխանատու ընկերների նկատմամբ։Նշենք, որ քիչ առաջ տեղեկություն տարածվեց, որ «Սրբազան պայքար» շարժման կողմնակիցների լայնամասշտաբ ձերբակալություններ են սկսվել։ Այս ամենին զուգահեռ բազմաթիվ ոստիկաններ շրջափակել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կեցավայրը Պռոշյան փողոցում։ Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մեկնել է Անկարա` Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման. այն նախատեսված է ժամը 19-ին։ ՀՀ վարչապետը երեկ հայտարարեց, որ հանրության համար նախատեսվում է այցի օրակարգի մասին համատեղ հայտարարություն` ըստ փոխադարձ պայմանավորվածությունների, և դրա կետերը նախապես չեն հրապարակի։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/181/87/1818723_161:0:1534:1030_1920x0_80_0_0_e727e8c0d804c30c2d8d26e04e08f0bb.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայ յեղափոխական դաշնակցություն (հյդ), ձերբակալություն
հայ յեղափոխական դաշնակցություն (հյդ), ձերբակալություն
Ապօրինի ձերբակալություններ և խուզարկություններ են իրականացվել ՀՅԴ մարզային կառույցներում
17:05 20.06.2025 (Թարմացված է: 17:08 20.06.2025) ՀՅԴ անդամների նկատմամբ ձերբակալությունները սկսվել են Փաշինյանի՝ Թուրքիա կատարած այցին զուգահեռ։
ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը հայտնում է, որ քիչ առաջ ապօրինի ձերբակալություններ և խուզարկություններ են իրականացվել ՀՅԴ մարզային կառույցների պատասխանատու ընկերների նկատմամբ։
«ՀՅԴ անդամների նկատմամբ քաղաքական հետապնդումների այս նոր փուլը մեկնարկել է Փաշինյանի՝ Թուրքիա կատարած այցին զուգահեռ։ Անկախ զարգացումներից և բռնաճնշումների ծավալներից փաստում ենք. որևէ բռնաճնշում չի կարող մեզ լռեցնել, այսպիսի գործելաոճն, ի վերջո, ծնելու է համարժեք հակազդեցություն»,– նշված է հայտարարության մեջ։
Նշենք, որ քիչ առաջ տեղեկություն տարածվեց, որ «Սրբազան պայքար» շարժման կողմնակիցների լայնամասշտաբ ձերբակալություններ են սկսվել։ Այս ամենին զուգահեռ բազմաթիվ ոստիկաններ շրջափակել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կեցավայրը Պռոշյան փողոցում։
Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մեկնել է Անկարա` Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման. այն նախատեսված է ժամը 19-ին։
ՀՀ վարչապետը երեկ հայտարարեց, որ հանրության համար նախատեսվում է այցի օրակարգի մասին համատեղ հայտարարություն` ըստ փոխադարձ պայմանավորվածությունների, և դրա կետերը նախապես չեն հրապարակի։