00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
2 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
53 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
10 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
53 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Անապահով անձանց աշխատանքի ընդունած գործատուները կստանան ամսական 73 հազար դրամ աջակցություն

© Photo : press office of the Government of RAԱննա Ժամակոչյան
Աննա Ժամակոչյան - Sputnik Արմենիա, 1920, 20.06.2025
Բաժանորդագրվել
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալը տեղեկացրեց, որ այս ծրագրի տևողությունը 3–12 ամիս է։
ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. Հայաստանում մի շարք ոլորտներում գործունեություն ծավալող գործատուները պետությունից կստանան ամսական 73 հազար դրամ աջակցություն, եթե աշխատանքի տեղավորեն անապահով անձանց։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստում։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը նշեց, որ այս նախագծով նպաստում են ՀՀ անապահովության գնահատման նոր համակարգով ծայրահեղ և չափավոր անապահով ճանաչված ընտանիքների աշխատունակ անձանց տնտեսական ակտիվացմանը, եկամուտների ավելացմանը և զբաղվածության ապահովմանն ու խթանմանը։
Նա տեղեկացրեց, որ աշխատանքի տեղավորման համար աջակցություն կստանան այն գործատուները, որոնք գործունեություն են ծավալում քաղաքաշինության և ենթակառուցվածքների պահպանման, այդ թվում` դպրոց, մանկապարտեզ, բժշկական հաստատություն, համայնքային և միջհամայնքային ճանապարհներ, գյուղատնտեսության, անտառային տնտեսության, զբոսաշրջության և մի շարք այլ բնագավառներում։
«Այս ոլորտների համար կազմակերպության կամ համայնքապետարանի կողմից կարող է ներկայացվել ծրագրային առաջարկ, և եթե նրանք այս ոլորտներում գործել են առնվազն երեք տարի ու ունեն տարեկան միջինում 10 աշխատող, ապա կստանան աջակցությունը»,– նշեց Ժամակոչյանը։
Նա ասաց, որ ծրագրի տևողությունը 3–12 ամիս է, այդ գործատուներին պետությունը կաջակցի 73 հազար դրամի չափով (ամսական 21–օրյա աշխատանքի դեպքում)։
«Եթե գործատուն մեր կողմից անապահով ճանաչված շահառուի հետ կնքի աշխատանքային պայմանագիր, ապա մեկ մարդու աշխատանքի համար գործատուն կստանա մեկ օրվա համար 3 500 դրամի չափով գումար»,– հստակեցրեց փոխնախարարը։
Նա ավելացրեց, որ աջակցության այս ծրագրի առանձնահատկությունն այն է, որ նշված ոլորտների համար մասնագիտական հմտություններ և աշխատանք չի պահանջվելու։
Լրահոս
0