https://arm.sputniknews.ru/20250619/rvosatvom-servisy-1500-tvonna-nvor-sarqavvorum-e-tramadrel-hajkakan-aek-in-90369541.html
«Ռոսատոմ սերվիսը» 1500 տոննա նոր սարքավորում է տրամադրել Հայկական ԱԷԿ-ին
«Ռոսատոմ սերվիսը» 1500 տոննա նոր սարքավորում է տրամադրել Հայկական ԱԷԿ-ին
Sputnik Արմենիա
«Ռոսատոմ սերվիսն» արդեն սկսել է ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկրորդ` մինչև 2036 թվականը երկարաձգման աշխատանքները: 19.06.2025, Sputnik Արմենիա
2025-06-19T20:17+0400
2025-06-19T20:17+0400
2025-06-19T20:33+0400
ատոմակայան
ռուսաստան
հայաստան-ռուսաստան համագործակցություն
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/04/03/57615136_0:168:1600:1068_1920x0_80_0_0_54e5d6fde443716b0f158a46b9f09d9e.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի - Sputnik. Հայկական ԱԷԿ-ի արդիականացման երկրորդ փուլի (մինչև 2026թ.) շրջանակներում «Ռոսատոմ սերվիս» ընկերությունը («Ռոսատոմ» պետական կորպորացիայի դուստր ձեռնարկություն) 1500 տ նոր սարքավորում է տրամադրել կայանին: Այս մասին ասված է Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ:ԱԷԿ-ի գործող՝ №2 էներգաբլոկի արդիականացման և շահագործման ժամկետի երկարաձգման նախագծերը էներգետիկայի ոլորտում Ռուսաստանի և Հայաստանի համագործակցության շրջանակներում առանցքային նախագծերից են:Շահագործման ժամկետի երկարաձգումից բացի, արդիականացման արդյունքում էներգաբլոկի հզորությունը 380-390-ից բարձրացվել է մինչև 440 մեգավատ:Բացի այդ, 2023 թվականին «Ռոսատոմ սերվիսը» և «Հայկական ԱԷԿ» ՓԲԸ-ն համաձայնագիր են կնքել Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետը մինչև 2036 թվականը երկարաձգելու մասին: Կայանի շահագործման ժամկետի երկրորդ երկարաձգման աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են:Հիշեցնենք, որ Հայկական ԱԷԿ-ն արտադրում է երկրի էլեկտրաէներգիայի մոտ մեկ երրորդը։ ՀՀ իշխանությունները մինչև 2036 թվականը պատրաստվում են կառուցել նոր էներգաբլոկ՝ փոխարինելու համար գործող էներգաբլոկները։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/04/03/57615136_135:0:1559:1068_1920x0_80_0_0_ab99447a58371b26484938b767022a2b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ատոմակայան, ռուսաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, հայաստան
ատոմակայան, ռուսաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, հայաստան
«Ռոսատոմ սերվիսը» 1500 տոննա նոր սարքավորում է տրամադրել Հայկական ԱԷԿ-ին
20:17 19.06.2025 (Թարմացված է: 20:33 19.06.2025) «Ռոսատոմ սերվիսն» արդեն սկսել է ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկրորդ` մինչև 2036 թվականը երկարաձգման աշխատանքները:
ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի - Sputnik. Հայկական ԱԷԿ-ի արդիականացման երկրորդ փուլի (մինչև 2026թ.) շրջանակներում «Ռոսատոմ սերվիս» ընկերությունը («Ռոսատոմ» պետական կորպորացիայի դուստր ձեռնարկություն) 1500 տ նոր սարքավորում է տրամադրել կայանին: Այս մասին ասված է Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ:
ԱԷԿ-ի գործող՝ №2 էներգաբլոկի արդիականացման և շահագործման ժամկետի երկարաձգման նախագծերը էներգետիկայի ոլորտում Ռուսաստանի և Հայաստանի համագործակցության շրջանակներում առանցքային նախագծերից են:
Ռուսաստանյան մասնագիտացված կազմակերպությունների և ինստիտուտների ներգրավմամբ «Ռոսատոմ սերվիսը» նշված քանակությամբ սարքավորումներ է մատակարարել ԱԷԿ-ի մեքենայական սրահ, օգնել է արդիականացնել անվտանգության համակարգերը և կառավարման ավտոմատացված համակարգերը, իրականացրել է ռեակտորի կորպուսի մշակում, ինչը թույլ է տվել երկարացնել դրա ծառայության ժամկետը:
Շահագործման ժամկետի երկարաձգումից բացի, արդիականացման արդյունքում էներգաբլոկի հզորությունը 380-390-ից բարձրացվել է մինչև 440 մեգավատ:
Բացի այդ, 2023 թվականին «Ռոսատոմ սերվիսը» և «Հայկական ԱԷԿ» ՓԲԸ-ն համաձայնագիր են կնքել Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետը մինչև 2036 թվականը երկարաձգելու մասին: Կայանի շահագործման ժամկետի երկրորդ երկարաձգման աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են:
Հիշեցնենք, որ Հայկական ԱԷԿ-ն արտադրում է երկրի էլեկտրաէներգիայի մոտ մեկ երրորդը։ ՀՀ իշխանությունները մինչև 2036 թվականը պատրաստվում են կառուցել նոր էներգաբլոկ՝ փոխարինելու համար գործող էներգաբլոկները։