00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:23
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:50
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռուսաստանը և Իրանը համագործակցում են ռազմատեխնիկական ոլորտում. Պուտին

© Photo : press office of the President of RFՎլադիմիր Պուտին
Վլադիմիր Պուտին - Sputnik Արմենիա, 1920, 19.06.2025
Բաժանորդագրվել
Իրանը Ռուսաստանից ոչինչ չի խնդրել, որը կխախտեր հայտնի նորմերը։
ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի – Sputnik. Ռուսաստանի և Իրանի միջև ռազմատեխնիկական համագործակցությունը միշտ եղել է միջազգային չափորոշիչների շրջանակներում։ Այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի շրջանակներում միջազգային լրատվական գործակալությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ։

«Ինչ վերաբերում է առանձին մատակարարումներին, այո՛, իհարկե, մենք այդ մատակարարումները ժամանակին իրականացրել ենք։ Դա այսօրվա ճգնաժամի հետ որևէ կապ չունի։ Դրանք ռազմատեխնիկական համագործակցության շրջանակում կանոնավոր մատակարարումներ էին։ Իրանը մեզանից երբևէ չի պահանջել այնպիսի բան, որը կխախտեր Ռուսաստանի Դաշնության կողմից ստորագրված հայտնի նորմերը։ Մենք միշտ մնացել ենք միջազգային կարգավորման շրջանակներում», - ասել է ՌԴ առաջնորդը։

Հիշեցնենք` հունիսի 13-ին Իսրայելը լայնածավալ գործողություն է սկսել Իրանի դեմ՝ այդ երկրին մեղադրելով գաղտնի ռազմամիջուկային ծրագիր իրականացնելու մեջ, որն իբր մոտեցել է անդառնալիության կետին: Օդային ռմբակոծությունների և դիվերսիոն խմբերի թիրախներ են դարձել միջուկային օբյեկտները, զինված ուժերի հրամկազմը, միջուկային ֆիզիկոսները, ավիաբազաները, հակաօդային պաշտպանության միջոցները, «երկիր-երկիր» դասի հրթիռները:
Իրանը, որը հերքում է իր միջուկային ծրագրի ռազմական բաղադրիչը, պատասխանում է հրթիռային համազարկերով և հարվածային անօդաչու թռչող սարքերի արձակմամբ: Թեհրանում հարվածների թիրախ են նշում Իսրայելի ռազմական և ռազմարդյունաբերական օբյեկտները։ Երկու կողմից էլ աճում է բնակելի շինություններին ուղղված հարվածների և քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի թիվը։
Լրահոս
0