https://arm.sputniknews.ru/20250619/rusakan-zvorqy-verahskvoghutjan-tak-e-vercrel-dzhh-i-nvovvonikvolaevka-bnakavajry-rd-pn-90346174.html
Ռուսական զորքը վերահսկողության տակ է վերցրել ԴԺՀ-ի Նովոնիկոլաևկա բնակավայրը. ՌԴ ՊՆ
Ռուսական զորքը վերահսկողության տակ է վերցրել ԴԺՀ-ի Նովոնիկոլաևկա բնակավայրը. ՌԴ ՊՆ
Sputnik Արմենիա
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՌԴ զինվորականները դուրս են եկել ԴԺՀ-ի արևմտյան սահման։ 19.06.2025, Sputnik Արմենիա
2025-06-19T14:36+0400
2025-06-19T14:36+0400
2025-06-19T14:39+0400
դոնբասի պաշտպանություն. ռդ–ի ռազմական հատուկ գործողությունը ուկրաինայում
ռուսաստան
ուկրաինա
դոնեցկ
հատուկ ռազմական գործողություն
ռազմական հատուկ գործողություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/14/39968587_0:66:1600:967_1920x0_80_0_0_1d1ebc72cb6b5d45a9aab90b8edeb8fa.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի – Sputnik. Նախորդ օրվա ընթացքում ռուսական զորքը ազատագրել է Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Նովոնիկոլաևկա բնակավայրը։ Այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ–ն։Պաշտպանության նախարարության տվյալներով՝ բնակավայրը վերահսկողության տակ է վերցրել «Կենտրոն» զորախումբը։Խմբավորման ստորաբաժանումներն առաջխաղացում են ունեցել դեպի Ուկրաինայի զինված ուժերի պաշտպանության խորքերը։Ուկրաինական ուժերը պարտություն են կրել ԴԺՀ–ի Նովոսերգեևկա, Պետրովսկոյե, Գրոդովկա, Կրասնոարմեյսկ և Ռուսին Յար բնակավայրերի շրջաններում։Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի շրջանակներում միջազգային լրատվական գործակալությունների ղեկավարների հետ զրույցի ժամանակ հայտարարել էր, որ Կիևի համար իրավիճակը կարող է վատթարանալ, եթե Ուկրաինայի իշխանությունները չցանկանան նստել բանակցությունների սեղանի շուրջ և պայմանավորվել։Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
ուկրաինա
դոնեցկ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/14/39968587_81:0:1525:1083_1920x0_80_0_0_deb5bc9c4fc8d9ea273d0796c53da3c6.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, ուկրաինա, դոնեցկ, հատուկ ռազմական գործողություն, ռազմական հատուկ գործողություն
ռուսաստան, ուկրաինա, դոնեցկ, հատուկ ռազմական գործողություն, ռազմական հատուկ գործողություն
Ռուսական զորքը վերահսկողության տակ է վերցրել ԴԺՀ-ի Նովոնիկոլաևկա բնակավայրը. ՌԴ ՊՆ
14:36 19.06.2025 (Թարմացված է: 14:39 19.06.2025) Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՌԴ զինվորականները դուրս են եկել ԴԺՀ-ի արևմտյան սահման։
ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի – Sputnik. Նախորդ օրվա ընթացքում ռուսական զորքը ազատագրել է Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Նովոնիկոլաևկա բնակավայրը։ Այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ–ն։
Պաշտպանության նախարարության տվյալներով՝ բնակավայրը վերահսկողության տակ է վերցրել «Կենտրոն» զորախումբը։
Խմբավորման ստորաբաժանումներն առաջխաղացում են ունեցել դեպի Ուկրաինայի զինված ուժերի պաշտպանության խորքերը։
Ուկրաինական ուժերը պարտություն են կրել ԴԺՀ–ի Նովոսերգեևկա, Պետրովսկոյե, Գրոդովկա, Կրասնոարմեյսկ և Ռուսին Յար բնակավայրերի շրջաններում։
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի շրջանակներում միջազգային լրատվական գործակալությունների ղեկավարների հետ զրույցի ժամանակ հայտարարել էր, որ Կիևի համար իրավիճակը կարող է վատթարանալ, եթե Ուկրաինայի իշխանությունները չցանկանան նստել բանակցությունների սեղանի շուրջ և պայմանավորվել։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։