https://arm.sputniknews.ru/20250619/ruben-vardanjany-ev-baqvum-pahvvogh-mjus-gerinery-yntaniqneric-tsanrvocner-en-stacel-90353753.html
Ռուբեն Վարդանյանը և Բաքվում պահվող մյուս գերիները ընտանիքներից ծանրոցներ են ստացել
Ռուբեն Վարդանյանը և Բաքվում պահվող մյուս գերիները ընտանիքներից ծանրոցներ են ստացել
Sputnik Արմենիա
Ադրբեջանում անօրինական պահվող հայ գերիները կարողացել են հեռախոսով շփվել իրենց ընտանիքների հետ։ 19.06.2025, Sputnik Արմենիա
2025-06-19T15:49+0400
2025-06-19T15:49+0400
2025-06-19T15:49+0400
հայ գերիներ, անհետ կորածներ
զառա ամատունի
ադրբեջան
հայ-ադրբեջանական
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/16/66317761_0:33:1600:934_1920x0_80_0_0_e7c398a36a27b6683fca9604cd5bd371.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի – Sputnik. Ադրբեջանում պահվող հայ գերիները ընտանիքներից ծանրոցներ են ստացել, Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին։ Նա հաստատեց, որ հունիսին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ադրբեջանյան գրասենյակի ներկայացուցիչները այցելել են Բաքվում պահվող հայ գերիներին, որոնց անունները նրանց փոխանցել էին Կարմիր խաչի հայ գործընկերները։Հանդիպումները անցել են ընդունված գործընթացի համաձայն՝ գերիներն ունեցել են առանձին հանդիպումներ Կարմիկր խաչի ներկայացուցիչների հետ։Ամատունին հաստատեց, որ ներկայացուցիչները այցելել են նաև գործարար, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակից հայտնում են, որ նրանք Ադրբեջանում պահվողների թիվ ունեն, սակայն չեն կարող այն հրապարակել։Հիշեցնենք` ըստ պաշտոնական տվյալների` Բաքվում պահվում է 23 հայ, որոնցից 5-ը գերեվարվել են 2020 թվականին, իսկ մյուսները` 2023 թվականին։ 23 անձից 7-ի մասով արդեն իսկ դատավարություններն ավարտվել են, կան մեղադրական վճիռներ։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/16/66317761_154:0:1578:1068_1920x0_80_0_0_dd057a4fc80b447d5275cada11d3d3b5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայ գերիներ, անհետ կորածներ, զառա ամատունի, ադրբեջան, հայ-ադրբեջանական
հայ գերիներ, անհետ կորածներ, զառա ամատունի, ադրբեջան, հայ-ադրբեջանական
Ռուբեն Վարդանյանը և Բաքվում պահվող մյուս գերիները ընտանիքներից ծանրոցներ են ստացել
Ադրբեջանում անօրինական պահվող հայ գերիները կարողացել են հեռախոսով շփվել իրենց ընտանիքների հետ։
ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի – Sputnik. Ադրբեջանում պահվող հայ գերիները ընտանիքներից ծանրոցներ են ստացել,
Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին։ Նա հաստատեց, որ հունիսին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ադրբեջանյան գրասենյակի ներկայացուցիչները այցելել են Բաքվում պահվող հայ գերիներին, որոնց անունները նրանց փոխանցել էին Կարմիր խաչի հայ գործընկերները։
«Նրանց փոխանցվել են ծանրոցներ նրանց ընտանիքների կողմից, հնարավորություն են ստացել հեռախոսով խոսել իրենց հարազատների հետ», - ասաց Ամատունին։
Հանդիպումները անցել են ընդունված գործընթացի համաձայն՝ գերիներն ունեցել են առանձին հանդիպումներ Կարմիկր խաչի ներկայացուցիչների հետ։
Ամատունին հաստատեց, որ ներկայացուցիչները այցելել են նաև գործարար, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակից հայտնում են, որ նրանք Ադրբեջանում պահվողների թիվ ունեն, սակայն չեն կարող այն հրապարակել։
Հիշեցնենք` ըստ պաշտոնական տվյալների` Բաքվում պահվում է 23 հայ, որոնցից 5-ը գերեվարվել են 2020 թվականին, իսկ մյուսները` 2023 թվականին։ 23 անձից 7-ի մասով արդեն իսկ դատավարություններն ավարտվել են, կան մեղադրական վճիռներ։