https://arm.sputniknews.ru/20250619/pashinjany-tesakapvov-kmasnakci-minskum-kajanaliq-eatm-hamazhvoghvovin-belarusi-agn-90355415.html
Փաշինյանը տեսակապով կմասնակցի Մինսկում կայանալիք ԵԱՏՄ համաժողովին. Բելառուսի ԱԳՆ
Փաշինյանը տեսակապով կմասնակցի Մինսկում կայանալիք ԵԱՏՄ համաժողովին. Բելառուսի ԱԳՆ
Sputnik Արմենիա
ԵԱՏՄ-ում 2025 թվականին նախագահում է Մինսկը։ 19.06.2025, Sputnik Արմենիա
2025-06-19T16:12+0400
2025-06-19T16:12+0400
2025-06-19T16:12+0400
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
հայաստան և եատմ
բելառուս
նիկոլ փաշինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/1a/84363183_0:80:1280:800_1920x0_80_0_0_5e807346125fb109488c178675a20e0c.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի – Sputnik. Բելառուսի արտգործնախարար Մաքսիմ Ռիժենկովը հայտնել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵԱՏՄ համաժողովին կմասնակցի տեսակապով։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։Ինչպես նշել է նախարարը, լիագումար նիստի ընթացքում մասնակիցները կներկայացնեն իրենց տեսլականը տարածաշրջանի զարգացման, ԵԱՏՄ-ում և գլոբալ համատեքստում առևտրա-տնտեսական, ֆինանսական կապերի, աշխարհի ներկայիս իրավիճակի վերաբերյալ։Ինչ վերաբերում է դիտորդ երկրներին, ապա, Բելառուսի արտգործնախարարի խոսքով, հունիսի 26-ին կայանալիք ֆորումի ընթացքում սպասվում է Կուբայի նախագահ Միգել Մարիո Դիաս-Կանել Բերմուդեսի պաշտոնական այցը Բելառուս: Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը նույնպես հաստատել է իր մասնակցությունը։«Մենք դեռ հույս ունենք, որ պաշտոնական այցով կլինի նաև Իրանի նախագահը: Թեև հասկանում ենք տարածաշրջանում ստեղծված իրավիճակը, ցանկանում ենք շուտափույթ կարգավորում, խաղաղության հաստատում այս հողի վրա: Բայց առայժմ այս պատվիրակության այցը պլաններում կա», – ասել է Ռիժենկովը։Ֆորումին ժամանել նախատեսում են նաև Մոնղոլիայի, ԱՄԷ-ի, Նիկարագուայի և Մյանմայի պատվիրակությունները: Վերջինը ներկայացված կլինեն վարչապետ Մին Աուն Խլայնի մակարդակով։Համաժողովի հաջորդ օրը՝ հունիսի 27-ին, նախատեսված է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը։ԵԱՏՄ-ում (անդամներն են Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Հայաստանը և Ղրղզստանը) 2025 թվականին նախագահում է Մինսկը։Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեղադրել էր Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին ղարաբաղյան պատերազմի ժամանակ Բաքվին աջակցելու մեջ և հայտարարել, որ ո՛չ ինքը, ո՛չ էլ որևէ այլ հայ պաշտոնյա չի այցելի Բելառուս, քանի դեռ այնտեղ նախագահը Լուկաշենկոն է։
բելառուս
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/1a/84363183_259:142:1207:853_1920x0_80_0_0_6b03e28c50a2ce5dc159af0a77986578.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, բելառուս, նիկոլ փաշինյան
եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, բելառուս, նիկոլ փաշինյան
Փաշինյանը տեսակապով կմասնակցի Մինսկում կայանալիք ԵԱՏՄ համաժողովին. Բելառուսի ԱԳՆ
ԵԱՏՄ-ում 2025 թվականին նախագահում է Մինսկը։
ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի – Sputnik. Բելառուսի արտգործնախարար Մաքսիմ Ռիժենկովը հայտնել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵԱՏՄ համաժողովին կմասնակցի տեսակապով։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Համաժողովի ընթացքում լիագումար նստաշրջան է նախատեսված՝ Բելառուսի պետության ղեկավարի և արտասահմանյան պատվիրակությունների ղեկավարների մասնակցությամբ։ ԵԱՏՄ անդամ բոլոր պետությունների ղեկավարները (Ռուսաստան, Ղազախստան, Ղրղզստան), բացառությամբ ՀՀ վարչապետի, հաստատել են իրենց անձնական ներկայությունը միջոցառմանը։ Նիկոլ Փաշինյանը ֆորումին կմասնակցի հեռակա ձևաչափով՝ տեսակապով», - հաղորդում է Belta գործակալությունը՝ հղում անելով Ռիժենկովի խոսքերին։
Ինչպես նշել է նախարարը, լիագումար նիստի ընթացքում մասնակիցները կներկայացնեն իրենց տեսլականը տարածաշրջանի զարգացման, ԵԱՏՄ-ում և գլոբալ համատեքստում առևտրա-տնտեսական, ֆինանսական կապերի, աշխարհի ներկայիս իրավիճակի վերաբերյալ։
Ինչ վերաբերում է դիտորդ երկրներին, ապա, Բելառուսի արտգործնախարարի խոսքով, հունիսի 26-ին կայանալիք ֆորումի ընթացքում սպասվում է Կուբայի նախագահ Միգել Մարիո Դիաս-Կանել Բերմուդեսի պաշտոնական այցը Բելառուս: Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը նույնպես հաստատել է իր մասնակցությունը։
«Մենք դեռ հույս ունենք, որ պաշտոնական այցով կլինի նաև Իրանի նախագահը: Թեև հասկանում ենք տարածաշրջանում ստեղծված իրավիճակը, ցանկանում ենք շուտափույթ կարգավորում, խաղաղության հաստատում այս հողի վրա: Բայց առայժմ այս պատվիրակության այցը պլաններում կա», – ասել է Ռիժենկովը։
Ֆորումին ժամանել նախատեսում են նաև Մոնղոլիայի, ԱՄԷ-ի, Նիկարագուայի և Մյանմայի պատվիրակությունները: Վերջինը ներկայացված կլինեն վարչապետ Մին Աուն Խլայնի մակարդակով։
Համաժողովի հաջորդ օրը՝ հունիսի 27-ին, նախատեսված է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը։
«Նեղ և ընդլայնված ձևաչափով պետությունների ղեկավարները կքննարկեն ընթացիկ օրակարգը, կարևոր որոշումներ կկայացնեն միության զարգացման հեռանկարների վերաբերյալ, ինչպես նաև կստորագրվեն առևտրատնտեսական համագործակցության վերաբերյալ երկու համաձայնագիր՝ ԵԱՏՄ-ի և Մոնղոլիայի, ԵԱՏՄ-ի և ԱՄԷ-ի միջև։ Դրանք ավելի լայն հնարավորություններ կընձեռեն ԵԱՏՄ անդամների և այդ պետությունների միջև առևտրատնտեսական հարաբերություններ կառուցելու համար», - նշել է Ռիժենկովը։
ԵԱՏՄ-ում (անդամներն են Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Հայաստանը և Ղրղզստանը) 2025 թվականին նախագահում է Մինսկը։
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեղադրել էր Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին ղարաբաղյան պատերազմի ժամանակ Բաքվին աջակցելու մեջ և հայտարարել, որ ո՛չ ինքը, ո՛չ էլ որևէ այլ հայ պաշտոնյա չի այցելի Բելառուս, քանի դեռ այնտեղ նախագահը Լուկաշենկոն է։