https://arm.sputniknews.ru/20250619/karavarutjunn-uzum-e-vor-arcakhcinery-artagaghten-akcia-erevanum-90340235.html
Կառավարությունն ուզում է, որ արցախցիներն արտագաղթեն. ակցիա Երևանում
Կառավարությունն ուզում է, որ արցախցիներն արտագաղթեն. ակցիա Երևանում
Sputnik Արմենիա
Արցախից բռնի տեղահանվածների աջակցության ծրագիրը 2025 թվականի ապրիլի 1–ից կրճատվել է։ 19.06.2025, Sputnik Արմենիա
2025-06-19T12:09+0400
2025-06-19T12:09+0400
2025-06-19T12:32+0400
հայաստան
արցախցի
բողոքի ակցիա
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/13/90341104_0:0:1920:1080_1920x0_80_0_0_14cf5143c01a67fe60a4fa1cce5296b0.jpg
Արցախցիները կրկին բողոքի ակցիա են անում ՀՀ կառավարության դիմաց։ Նրանք պահանջում են բարեփոխումներ անել արցախցիների բնակապահովման ծրագրում` նշելով, որ հակառակ դեպքում սա արտագաղթի նոր ալիք կծնի։«Դուք իրո՞ք մտածում եք, որ տարիուկես–երկու տարվա ընթացքում իրանք հարցի լուծումներ չեն գտել։ Ո՛չ, սա արտագաղթի որոշում է։ Ժողովրդին ստիպում են, ամեն ինչ անում են, որ թողնի, գնա Հայաստանից։ Բայց մենք չենք ուզում, սա մեր հայրենիքն ա, Արցախն էլ Հայաստանի տարածքային ամբողջությունն ա եղել, ոչ թե Ադրբեջանի»,– լրագրողների հետ զրույցում ասաց «Վերածնվող Արցախ» կազմակերպության նախագահ, ակցիայի կազմակերպիչ Անաստաս Իսրայելյանը։Նա համեմատություն անցկացրեց Սյունիքի մարզի Տեղ գյուղի և Տավուշի մարզի Կիրանց գյուղի` ադրբեջանցիներին մնացած տների բնակիչներին և Արցախից բռնի տեղահանվածներին առաջարկվող պայմանների միջև։Ի՞նչ նոր աջակցություն կտրվի արցախցիներին. մանրամասնում է ՀՀ փոխվարչապետը«Էդ մարդկանց համար ամբողջ գույքը ստեղ տվել եք, բայց արցախցիներին տարանջատում եք։ Մենք ստիպված ենք եղել դուրս գալ Արցախից սպառնալիքների տակ, ցեղասպանության վտանգի տակ, ու ամեն ինչ եղել ա իրանց մեղքով` իրանց հանցագործ, դավաճան ու սխալ որոշումների արդյունքում։ Հիմա 40 հազար տալիս էին, մտածեցին` չէ՜, շատ է, 30 հազար տանք, հետո էլ որոշեցին` 30–ն էլ ա շատ, բերեք 20 տանք... Էս ի՞նչ եք անում, ձե՞ռ եք առնում»,– ասաց նա։Հիշեցնենք` Արցախից բռնի տեղահանվածների աջակցության ծրագիրը 2025 թվականի ապրիլի 1–ից կրճատվել է։ Աշխատունակ արցախցիներն այլևս չեն ստանում 40 000+10 000 դրամ բնակվարձի գումարը։Մերժվել են արցախցիների բնակարանային ապահովման ծրագրի ամենակարևոր առաջարկները. խորհուրդ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
«Վերածնվող Արցախ» կազմակերպությունը բողոքի ակցիա է անցկացնում Կառավարության շենքի մոտ
Sputnik Արմենիա
"Վերածնվող Արցախ" կազմակերպությունը բողոքի ակցիա է անցկացնում Կառավարության շենքի մոտ
2025-06-19T12:09+0400
true
PT0M21S
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/13/90341104_0:0:1440:1080_1920x0_80_0_0_47c8716991c0e4412f0a8ea8c57fcd9c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, արցախցի, բողոքի ակցիա, տեսանյութ, տեսանյութեր, видео
հայաստան, արցախցի, բողոքի ակցիա, տեսանյութ, տեսանյութեր, видео
Կառավարությունն ուզում է, որ արցախցիներն արտագաղթեն. ակցիա Երևանում
12:09 19.06.2025 (Թարմացված է: 12:32 19.06.2025) Արցախից բռնի տեղահանվածների աջակցության ծրագիրը 2025 թվականի ապրիլի 1–ից կրճատվել է։
Արցախցիները կրկին բողոքի ակցիա են անում ՀՀ կառավարության դիմաց։ Նրանք պահանջում են բարեփոխումներ անել արցախցիների բնակապահովման ծրագրում` նշելով, որ հակառակ դեպքում սա արտագաղթի նոր ալիք կծնի։
«Դուք իրո՞ք մտածում եք, որ տարիուկես–երկու տարվա ընթացքում իրանք հարցի լուծումներ չեն գտել։ Ո՛չ, սա արտագաղթի որոշում է։ Ժողովրդին ստիպում են, ամեն ինչ անում են, որ թողնի, գնա Հայաստանից։ Բայց մենք չենք ուզում, սա մեր հայրենիքն ա, Արցախն էլ Հայաստանի տարածքային ամբողջությունն ա եղել, ոչ թե Ադրբեջանի»,– լրագրողների հետ զրույցում ասաց «Վերածնվող Արցախ» կազմակերպության նախագահ, ակցիայի կազմակերպիչ Անաստաս Իսրայելյանը։
Նա համեմատություն անցկացրեց Սյունիքի մարզի Տեղ գյուղի և Տավուշի մարզի Կիրանց գյուղի` ադրբեջանցիներին մնացած տների բնակիչներին և Արցախից բռնի տեղահանվածներին առաջարկվող պայմանների միջև։
«Էդ մարդկանց համար ամբողջ գույքը ստեղ տվել եք, բայց արցախցիներին տարանջատում եք։ Մենք ստիպված ենք եղել դուրս գալ Արցախից սպառնալիքների տակ, ցեղասպանության վտանգի տակ, ու ամեն ինչ եղել ա իրանց մեղքով` իրանց հանցագործ, դավաճան ու սխալ որոշումների արդյունքում։ Հիմա 40 հազար տալիս էին, մտածեցին` չէ՜, շատ է, 30 հազար տանք, հետո էլ որոշեցին` 30–ն էլ ա շատ, բերեք 20 տանք... Էս ի՞նչ եք անում, ձե՞ռ եք առնում»,– ասաց նա։
Հիշեցնենք` Արցախից բռնի տեղահանվածների աջակցության ծրագիրը 2025 թվականի ապրիլի 1–ից կրճատվել է։ Աշխատունակ արցախցիներն այլևս չեն ստանում 40 000+10 000 դրամ բնակվարձի գումարը։