https://arm.sputniknews.ru/20250619/kan-temaner-vorvonc-masin-duq-piti-lreq-babken-tunjany-qnnadatec-ynddimutjany-90343347.html
Կան թեմաներ, որոնց մասին դուք պիտի լռեք. Բաբկեն Թունյանը քննադատեց ընդդիմությանը
Կան թեմաներ, որոնց մասին դուք պիտի լռեք. Բաբկեն Թունյանը քննադատեց ընդդիմությանը
Sputnik Արմենիա
Իշխող ուժի ներկայացուցիչը ընդդիմադիրներին հորդորեց դատապարտել Հայաստանի պետական ինստիտուտներին վիրավորողներին։ 19.06.2025, Sputnik Արմենիա
2025-06-19T13:30+0400
2025-06-19T13:30+0400
2025-06-19T13:41+0400
հայաստան
բաբկեն թունյան
աժ (ազգային ժողով)
ընդդիմություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/15/88040313_0:0:1200:675_1920x0_80_0_0_e8764d71d2ea5fb74cddd36d9060295e.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի – Sputnik. Կան թեմաներ, որոնց մասին ընդդիմությունն ընդհանրապես չպետք է խոսի։ Ազգային ժողովում այս հայտարարությունն արեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը։Նա ընդդիմությանը կոչ արեց խոսել այն թեմաներից, որոնցից հասկանում է։«Ինչի՞ց եք ենթադրել, որ պիտի վեր կենաք ու տնտեսությունից մինչև գինեկոլոգիա խոսեք»,– ասաց Թունյանը` նկատի ունենալով ՀՀ պետական պարտքի մասին ընդդիմության քննադատությունը։Իշխող ուժի ներկայացուցիչն անդրադարձավ ընդդիմության այն քննադատությանը, որ մինչ մեր տարածաշրջանում բալիստիկ հրթիռներ են թռնում, պատերազմին հինգ է պակաս, ՀՀ իշխանությունն անհասկանալի է, թե ինչով է զբաղված։Դուք ադեկվա՞տ եք. Վարդանյանն` իշխանության կողմից ՀԷՑ–ի ազգայնացման և այլ խնդիրների մասին«Տարածաշրջանը վերջին մի քանի տարիների ընթացքում եռում է, և մեր առջև ծառացած մարտահրավերները միշտ էլ եղել են, սակայն այս ընթացքում դուք` հարգելի ընդդիմություն, ինչո՞վ եք զբաղված եղել։ Նաև այդ ո՞նց եղավ, որ Իսրայելի նման փոքր պետությունը քիչ ժամանակում կարողացավ այդպիսի գերժամանակակից տեխնոլոգիաներ ունենալ ու մեր գլխավերևով ուղարկել Իրանի վրա։ Դա տեղի ունեցավ այն պատճառով, քանի որ մինչ մեր հարևան երկրները սպառազինվում էին, տեխնոլոգիաներին, կրթությանն ուշադրություն էին դարձնում, դուք զբաղված էիք ամեն պետական ինստիտուտ ապականելով։ Այս պայմաններում դուք հո՞ւյս ունեիք, որ մենք պետք է ինչ–որ լավ արդյունքներ ունենայի՞նք»,– հայտարարեց Թունյանը։Նա ընդգծեց` երբ խոսվում է ազգային արժանապատվության մասին, անկախ նրանից` ով է այդ պահին իշխանություն` վարչապետ, ԱԺ նախագահ, եթե պետական ինստիտուտներին վիրավորանքներ են հնչում հատկապես այլ երկրներից, պետք է ոչ թե ոգևորությամբ տարածել դրանք, այլ առաջինը դատապարտել ու արհամարհել։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/15/88040313_130:0:1030:675_1920x0_80_0_0_8045e632ef1c46e411227f304d5a942b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, բաբկեն թունյան, աժ (ազգային ժողով), ընդդիմություն
հայաստան, բաբկեն թունյան, աժ (ազգային ժողով), ընդդիմություն
Կան թեմաներ, որոնց մասին դուք պիտի լռեք. Բաբկեն Թունյանը քննադատեց ընդդիմությանը
13:30 19.06.2025 (Թարմացված է: 13:41 19.06.2025) Իշխող ուժի ներկայացուցիչը ընդդիմադիրներին հորդորեց դատապարտել Հայաստանի պետական ինստիտուտներին վիրավորողներին։
ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի – Sputnik. Կան թեմաներ, որոնց մասին ընդդիմությունն ընդհանրապես չպետք է խոսի։ Ազգային ժողովում այս հայտարարությունն արեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը։
«Օրինակ` ՀՅԴ–ն ընդհանրապես պետք է լռի արտագաղթի, կրթության մասին։ Կրթության և գիտության այն վիճակը, որ ունենք, դա արդյունք է այն կրթական քաղաքականության, որի պատասխանատուն հիմնականում դուք եք եղել»,– ասաց պատգամավորը։
Նա ընդդիմությանը կոչ արեց խոսել այն թեմաներից, որոնցից հասկանում է։
«Ինչի՞ց եք ենթադրել, որ պիտի վեր կենաք ու տնտեսությունից մինչև գինեկոլոգիա խոսեք»,– ասաց Թունյանը` նկատի ունենալով ՀՀ պետական պարտքի մասին ընդդիմության քննադատությունը։
Իշխող ուժի ներկայացուցիչն անդրադարձավ ընդդիմության այն քննադատությանը, որ մինչ մեր տարածաշրջանում բալիստիկ հրթիռներ են թռնում, պատերազմին հինգ է պակաս, ՀՀ իշխանությունն անհասկանալի է, թե ինչով է զբաղված։
«Տարածաշրջանը վերջին մի քանի տարիների ընթացքում եռում է, և մեր առջև ծառացած մարտահրավերները միշտ էլ եղել են, սակայն այս ընթացքում դուք` հարգելի ընդդիմություն, ինչո՞վ եք զբաղված եղել։ Նաև այդ ո՞նց եղավ, որ Իսրայելի նման փոքր պետությունը քիչ ժամանակում կարողացավ այդպիսի գերժամանակակից տեխնոլոգիաներ ունենալ ու մեր գլխավերևով ուղարկել Իրանի վրա։ Դա տեղի ունեցավ այն պատճառով, քանի որ մինչ մեր հարևան երկրները սպառազինվում էին, տեխնոլոգիաներին, կրթությանն ուշադրություն էին դարձնում, դուք զբաղված էիք ամեն պետական ինստիտուտ ապականելով։ Այս պայմաններում դուք հո՞ւյս ունեիք, որ մենք պետք է ինչ–որ լավ արդյունքներ ունենայի՞նք»,– հայտարարեց Թունյանը։
Նա ընդգծեց` երբ խոսվում է ազգային արժանապատվության մասին, անկախ նրանից` ով է այդ պահին իշխանություն` վարչապետ, ԱԺ նախագահ, եթե պետական ինստիտուտներին վիրավորանքներ են հնչում հատկապես այլ երկրներից, պետք է ոչ թե ոգևորությամբ տարածել դրանք, այլ առաջինը դատապարտել ու արհամարհել։