https://arm.sputniknews.ru/20250619/irany-mtadir-e-iravakan-qajler-dzernarkel-magate-i-ghekavari-dem-90389967.html
Իրանը մտադիր է իրավական քայլեր ձեռնարկել ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարի դեմ
Իրանը մտադիր է իրավական քայլեր ձեռնարկել ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարի դեմ
Sputnik Արմենիա
Իրանի ատոմային Էներգիայի կազմակերպության ղեկավարը ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենին կոչ է արել «կատարել իր իրավական պարտականությունները»: 19.06.2025, Sputnik Արմենիա
2025-06-19T22:30+0400
2025-06-19T22:30+0400
2025-06-20T11:52+0400
մագատէ
իրանի իսլամական հանրապետություն
պատերազմ
միջուկային ծրագիր
իսրայել
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/08/1b/79895633_0:0:1600:901_1920x0_80_0_0_ac87e8f12994f6ce94f67ac3f9b98e61.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի - Sputnik. Իրանըմտադիրէ իրավական քայլեր ձեռնարկել ի պատասխան ատոմային Էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի անգործության՝ կապված Իսլամական Հանրապետության միջուկային օբյեկտներին Իսրայելի հարվածների հետ: Դա հետևում է Իրանի ատոմային Էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամադ Էսլամիի նամակից, որն ուղղված Է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:Հիշեցնենք` հունիսի 13-ին Իսրայելը լայնածավալ գործողություն է սկսել Իրանի դեմ՝ այդ երկրին մեղադրելով գաղտնի ռազմամիջուկային ծրագիր իրականացնելու մեջ, որն իբր մոտեցել է անդառնալի կետի: Օդային ռմբակոծությունների և դիվերսիոն խմբերի թիրախներ են դարձել միջուկային օբյեկտները, զինված ուժերի հրամկազմը, միջուկային ֆիզիկոսները, ավիաբազաները, հակաօդային պաշտպանության միջոցները, «երկիր-երկիր» դասի հրթիռները:Իրանը, որը հերքում է իր միջուկային ծրագրի ռազմական բաղադրիչը, պատասխանում է հրթիռային համազարկերով և հարվածային անօդաչու թռչող սարքերի արձակմամբ: Թեհրանում հարվածների թիրախ են նշում Իսրայելի ռազմական և ռազմարդյունաբերական օբյեկտները։ Երկու կողմից էլ աճում է բնակելի շինություններին ուղղված հարվածների և քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի թիվը։
իրանի իսլամական հանրապետություն
իսրայել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/08/1b/79895633_0:0:1508:1130_1920x0_80_0_0_a453801b28e84673c121f7b07b6c55e6.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մագատէ, իրանի իսլամական հանրապետություն, պատերազմ, միջուկային ծրագիր, իսրայել
մագատէ, իրանի իսլամական հանրապետություն, պատերազմ, միջուկային ծրագիր, իսրայել
Իրանը մտադիր է իրավական քայլեր ձեռնարկել ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարի դեմ
22:30 19.06.2025 (Թարմացված է: 11:52 20.06.2025) Իրանի ատոմային Էներգիայի կազմակերպության ղեկավարը ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենին կոչ է արել «կատարել իր իրավական պարտականությունները»:
ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի - Sputnik. Իրանըմտադիրէ իրավական քայլեր ձեռնարկել ի պատասխան ատոմային Էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի անգործության՝ կապված Իսլամական Հանրապետության միջուկային օբյեկտներին Իսրայելի հարվածների հետ: Դա հետևում է Իրանի ատոմային Էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամադ Էսլամիի նամակից, որն ուղղված Է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենին, հաղորդում է
ՌԻԱ Նովոստին:
«Անհրաժեշտ է կատարել Ձեր իսկ իրավական պարտականությունները՝ անմիջապես դադարեցնելով ձեր անգործությունը և դատապարտելով իսրայելական ռեժիմի ագրեսիան, որոնք հակասում են միջազգային իրավունքի բոլոր նորմերին։ Ակնհայտ է, որ Իրանն անհրաժեշտ միջոցներ կձեռնարկի իր ինքնիշխան իրավունքները պաշտպանելու համար և համապատասխան իրավական քայլեր կձեռնարկի, հատկապես ձեր կողմից անգործության դեմ»,- ասված է նամակում:
Հիշեցնենք` հունիսի 13-ին Իսրայելը
լայնածավալ գործողություն է սկսել Իրանի դեմ՝ այդ երկրին մեղադրելով գաղտնի ռազմամիջուկային ծրագիր իրականացնելու մեջ, որն իբր մոտեցել է անդառնալի կետի: Օդային ռմբակոծությունների և դիվերսիոն խմբերի թիրախներ են դարձել միջուկային օբյեկտները, զինված ուժերի հրամկազմը, միջուկային ֆիզիկոսները, ավիաբազաները, հակաօդային պաշտպանության միջոցները, «երկիր-երկիր» դասի հրթիռները:
Իրանը, որը հերքում է իր միջուկային ծրագրի ռազմական բաղադրիչը,
պատասխանում է հրթիռային համազարկերով և հարվածային անօդաչու թռչող սարքերի արձակմամբ: Թեհրանում հարվածների թիրախ են նշում Իսրայելի ռազմական և ռազմարդյունաբերական օբյեկտները։ Երկու կողմից էլ աճում է բնակելի շինություններին ուղղված հարվածների և քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի թիվը։