https://arm.sputniknews.ru/20250619/irany-hrtirajin-harvats-e-hascrel-israjelin-hivandanvoc-e-vnasvel-tasnjak-mardik-tuzhel-en-90334472.html
Իրանը հրթիռային հարված է հասցրել Իսրայելին. հիվանդանոց է վնասվել, տասնյակ մարդիկ տուժել են
Իրանը հրթիռային հարված է հասցրել Իսրայելին. հիվանդանոց է վնասվել, տասնյակ մարդիկ տուժել են
Sputnik Արմենիա
IRNA–ն էլ գրում է, որ Իրանի հասցված հարվածի հիմնական թիրախներն էին հիվանդանոցի մոտակայքի իսրայելական բանակի ստորաբաժանման շտաբը և հետախուզական կենտրոնը: 19.06.2025, Sputnik Արմենիա
2025-06-19T09:55+0400
2025-06-19T09:55+0400
2025-06-19T09:55+0400
տեսանյութեր
իրանի իսլամական հանրապետություն
իսրայել
պատերազմ
հրթիռակոծություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/13/90332783_0:0:1280:720_1920x0_80_0_0_2736a9d11fc40d5cc35315529ac8f35b.jpg
Այսօր առավոտյան Իրանը հրթիռային հարված է իրականացրել Իսրայելի վրա, կան տուժածներ։Իսրայելական ԶԼՄ–ների փոխանցմամբ՝ հրթիռակոծությունը զանգվածային է եղել։ Իսրայելի տարածքի ուղղությամբ առնվազն 30 հրթիռ է արձակվել։ Եղել են թիրախային հարվածներ։Մասնավորապես, վնասվել է Իսրայելի հարավում գտնվող Բեեր Շևա քաղաքի «Սորոկա» հիվանդանոցը, որտեղ, նախնական տվյալներով, առնվազն 10 մարդ է տուժել։Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ևս մոտ 30 մարդ վիրավորվել է Թել Ավիվի կենտրոնում գտնվող շենքի վրա իրանական հրթիռի ընկնելու հետևանքով։Փլուզվել է Իսրայելի բորսայի շենքը։Միևնույն ժամանակ, Իսրայելը գրոհել է Իրանի Խոնդաբի շրջանի վրա, որտեղ ծանր ջրային ռեակտոր կա։Իրանական ԶԼՄ–ների տվյալներով՝ ճառագայթման արտահոսքի սպառնալիք չկա։Հիշեցնենք` հունիսի 13-ին Իսրայելը լայնածավալ գործողություն է սկսել Իրանի դեմ՝ այդ երկրին մեղադրելով գաղտնի ռազմամիջուկային ծրագիր իրականացնելու համար, որն իբր մոտեցել է անդառնալիության կետին: Օդային ռմբակոծությունների և դիվերսիոն խմբերի թիրախներ են դարձել միջուկային օբյեկտները, զինված ուժերի հրամկազմը, միջուկային ֆիզիկոսները, ավիաբազաները, հակաօդային պաշտպանության միջոցները, «երկիր-երկիր» դասի հրթիռները:Իրանը, որը հերքում է իր միջուկային ծրագրի ռազմական բաղադրիչը, պատասխանում է հրթիռային համազարկերով և հարվածային անօդաչու թռչող սարքերի արձակմամբ: Թեհրանում հարվածների թիրախ են նշում Իսրայելի ռազմական և ռազմարդյունաբերական օբյեկտները։ Երկու կողմից էլ աճում է բնակելի շինություններին ուղղված հարվածների և քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի թիվը։
իրանի իսլամական հանրապետություն
իսրայել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Иран выпустил по Израилю порядка 20 ракет
Sputnik Արմենիա
Иран выпустил по Израилю порядка 20 ракет
2025-06-19T09:55+0400
true
PT0M59S
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/13/90332783_161:0:1121:720_1920x0_80_0_0_ed798662efe98ea0e39b01c2a34013a2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տեսանյութեր, իրանի իսլամական հանրապետություն, իսրայել, պատերազմ, հրթիռակոծություն, видео
տեսանյութեր, իրանի իսլամական հանրապետություն, իսրայել, պատերազմ, հրթիռակոծություն, видео
Իրանը հրթիռային հարված է հասցրել Իսրայելին. հիվանդանոց է վնասվել, տասնյակ մարդիկ տուժել են
IRNA–ն էլ գրում է, որ Իրանի հասցված հարվածի հիմնական թիրախներն էին հիվանդանոցի մոտակայքի իսրայելական բանակի ստորաբաժանման շտաբը և հետախուզական կենտրոնը:
Այսօր առավոտյան Իրանը հրթիռային հարված է իրականացրել Իսրայելի վրա, կան տուժածներ։
Իսրայելական ԶԼՄ–ների փոխանցմամբ՝ հրթիռակոծությունը զանգվածային է եղել։ Իսրայելի տարածքի ուղղությամբ առնվազն 30 հրթիռ է արձակվել։ Եղել են թիրախային հարվածներ։
Մասնավորապես, վնասվել է Իսրայելի հարավում գտնվող Բեեր Շևա քաղաքի «Սորոկա» հիվանդանոցը, որտեղ, նախնական տվյալներով, առնվազն 10 մարդ է տուժել։
IRNA–ն էլ գրում է, որ Իրանի հասցված հարվածի հիմնական թիրախներն էին հիվանդանոցի մոտակայքի իսրայելական բանակի ստորաբաժանման շտաբը և հետախուզական կենտրոնը: Հիվանդանոցը հարված է ստացել պայթյունի ալիքից, երբ ռազմական ենթակառուցվածքները անմիջական թիրախ են դարձել:
Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ևս մոտ 30 մարդ վիրավորվել է Թել Ավիվի կենտրոնում գտնվող շենքի վրա իրանական հրթիռի ընկնելու հետևանքով։
Փլուզվել է Իսրայելի բորսայի շենքը։
Միևնույն ժամանակ, Իսրայելը գրոհել է Իրանի Խոնդաբի շրջանի վրա, որտեղ ծանր ջրային ռեակտոր կա։
Իրանական ԶԼՄ–ների տվյալներով՝ ճառագայթման արտահոսքի սպառնալիք չկա։
Հիշեցնենք` հունիսի 13-ին Իսրայելը
լայնածավալ գործողություն է սկսել Իրանի դեմ՝ այդ երկրին մեղադրելով գաղտնի ռազմամիջուկային ծրագիր իրականացնելու համար, որն իբր մոտեցել է անդառնալիության կետին: Օդային ռմբակոծությունների և դիվերսիոն խմբերի թիրախներ են դարձել միջուկային օբյեկտները, զինված ուժերի հրամկազմը, միջուկային ֆիզիկոսները, ավիաբազաները, հակաօդային պաշտպանության միջոցները, «երկիր-երկիր» դասի հրթիռները:
Իրանը, որը հերքում է իր միջուկային ծրագրի ռազմական բաղադրիչը,
պատասխանում է հրթիռային համազարկերով և հարվածային անօդաչու թռչող սարքերի արձակմամբ: Թեհրանում հարվածների թիրախ են նշում Իսրայելի ռազմական և ռազմարդյունաբերական օբյեկտները։ Երկու կողմից էլ աճում է բնակելի շինություններին ուղղված հարվածների և քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի թիվը։