https://arm.sputniknews.ru/20250619/heci-sepakanatirvojy-karvogh-en-zrkel-licenziajic-inch-e-asum-orenqy-90322654.html
ՀԷՑ–ի սեփականատիրոջը կարո՞ղ են զրկել լիցենզիայից. ի՞նչ է ասում օրենքը
ՀԷՑ–ի սեփականատիրոջը կարո՞ղ են զրկել լիցենզիայից. ի՞նչ է ասում օրենքը
Sputnik Արմենիա
«Հայաստանի էլեկտրական ցանցերը» (ՀԷՑ) ազգայնացնելու հրահանգից հետո Sputnik Արմենիան փորձել է պարզել, թե որքանով է դա օրինական։ 19.06.2025, Sputnik Արմենիա
2025-06-19T08:56+0400
2025-06-19T08:56+0400
2025-06-19T08:56+0400
հայաստան
հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց)
սեփականատեր
սամվել կարապետյան
լիցենզիա
https://cdn.am.sputniknews.ru/img/958/89/9588977_0:84:1600:984_1920x0_80_0_0_5ebb30d19468d0471917bd0065ff1eca.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը ազգայնացնելու մասին հայտարարությունից հետո ոլորտային գերատեսչությունները (առաջին հերթին՝ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը) դեռևս չեն մեկնաբանում, թե դրա համար օրենսդրական ինչ հնարավորություններ են նախատեսված: Sputnik Արմենիան փորձել է ինքնուրույն գտնել այդ հարցի պատասխանը։Հիմնական իրավական ակտը, որով կարգավորվում է ՀԷՑ-ի սեփականատերերի գործունեությունը, հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ավելի ճիշտ՝ նախկին էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի) որոշումն է, որը 2002 թվականին (ՀԷՑ-ի սեփականաշնորհման ժամանակ) ընդունել է էլեկտրաէներգիայի բաշխման լիցենզիայի պայմանները։ Այս կանոնները վերաբերում են ոչ միայն «Տաշիր» հոլդինգին (ՀԷՑ-ի գործող սեփականատիրոջը), այլև բոլոր նախորդներին։Զախարովան հիշեցրել է` ինչ էր ասում Փաշինյանը ներդրումների մասին 2019թ–ին«Էներգետիկայի մասին» օրենքի համաձայն՝ նշված հանձնաժողովը պետք է հետևի լիցենզիայի պայմանների կատարմանը և անհրաժեշտության դեպքում կասեցնի կամ դադարեցնի դրա գործողությունը:Հանձնաժողովի պահանջներից է էլեկտրամատակարարման որակը (որի մասին էլ խոսել է ՀՀ վարչապետը)։ Հանձնաժողովը յուրաքանչյուր տարի գնահատում է ՀԷՑ-ի ցուցանիշները՝ ըստ անջատումների հաճախականության և տևողության, լարման և հաճախականության տատանումների, սպառողների բողոքների քանակի:Ինչ վերաբերում է մյուս պահանջներին, ապա ՀԷՑ-ը պարտավոր է ընդլայնել ցանցը նոր բաժանորդների համար, ինչպես նաև, ըստ շուկայի ազատականացման կանոնների, էլեկտրաէներգիան փոխանցել այլ մատակարարների բաժանորդներին:2024 թվականի արդյունքներով չի հաղորդվել, որ բաժանորդների անջատումները կտրուկ գերազանցել են թույլատրելի ցուցանիշները։«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը պարտավոր է մշակել ներդրումային ծրագրեր, որը ենթակա է հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի համաձայնեցմանը: Այն ծախսերը, որոնք ցանցային ենթակառուցվածքի զարգացման տեսանկյունից կարգավորողի կողմից հիմնավորված չեն ճանաչվել, չեն ներառվում էլեկտրաէներգիայի սակագնի մեջ: 2024 թվականի ներդրումային ծրագրի կատարման վերաբերյալ հանձնաժողովի զեկույցը դեռ չի հրապարակվել։ 2023 թվականի զեկույցի համաձայն՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն իրականացրել է նախատեսված ներդրումային միջոցառումների 91,1%-ը, որը կազմել է 34,4 մլրդ դրամ (մոտ 89 մլն դոլար)։Զեկույցում նաև նշվում է, որ 2023 թվականին 2022 թվականի համեմատ անջատումների միջին հաճախականությունը նվազել է 8.7%-ով, միջին տևողությունը՝ 18.1%-ով։Բացի այդ, չեն արձանագրվել զգալի ոչ նպատակային ծախսեր, որոնք կարգավորողն իրավունք ունի չներառել էլեկտրաէներգիայի սակագնում։ Համեմատության համար նշենք, որ 2014 թվականին հանձնաժողովը մերժել է նախկին սեփականատիրոջ՝ «Ինտեր ՌԱՕ» ընկերության ներդրումների մեծ մասը` 7,2 մլրդ դրամից հավանության է արժանացել միայն 2,9 մլրդ դրամը:ՀԷՑ–ի այն աշխատակիցները, որոնք կհամագործակցեն իրավապահների հետ, չեն դատվի. ՓաշինյանՀստակեցնենք նաև, որ ներդրումների աճը հնարավոր է դարձել նաև հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման շնորհիվ, որը խթանել է ՀԷՑ-ի կողմից արագացված կապիտալ ներդրումները։ Ըստ պայմանավորվածության՝ 2021-2024 թվականներին էլեկտրաէներգիայի տեխնիկական կորուստների թույլատրելի մակարդակը սահմանվել է ոչ ավելի, քան 7,50%, 2025 թվականին՝ 7%, իսկ 2028 թվականին՝ 6,40%։ Այդ նորմատիվները պահպանվում են նույնիսկ ենթակառուցվածքի վաղաժամկետ բարելավման դեպքում, ինչը ընկերության համար փաստացի հավելավճար է դառնում սակագնի մեջ։Հարկ է նաև հիշեցնել, որ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախկին ղեկավարության պնդմամբ՝ ՀԷՑ-ի նախկին սեփականատերը զգալի պարտքեր է կուտակել։ Սակագնային կարգավորողը բացառում էր սպառողների հաշվին դրանց փոխհատուցման հնարավորությունը և պնդում, որ սեփականատերը դրանք ապահովի իր սեփական միջոցներից: Այդ իսկ պատճառով պարտքերի ճշգրիտ գումարը չէր արձանագրվում, իսկ դա պետության համար սկզբունքային նշանակություն չուներ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/958/89/9588977_90:0:1511:1066_1920x0_80_0_0_ccef74f0aa9044fe9a922591c1bb90d2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց), սեփականատեր, սամվել կարապետյան, լիցենզիա
հայաստան, հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց), սեփականատեր, սամվել կարապետյան, լիցենզիա
ՀԷՑ–ի սեփականատիրոջը կարո՞ղ են զրկել լիցենզիայից. ի՞նչ է ասում օրենքը
«Հայաստանի էլեկտրական ցանցերը» (ՀԷՑ) ազգայնացնելու հրահանգից հետո Sputnik Արմենիան փորձել է պարզել, թե որքանով է դա օրինական։
ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը ազգայնացնելու մասին
հայտարարությունից հետո ոլորտային գերատեսչությունները (առաջին հերթին՝ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը) դեռևս չեն մեկնաբանում, թե դրա համար օրենսդրական ինչ հնարավորություններ են նախատեսված: Sputnik Արմենիան փորձել է ինքնուրույն գտնել այդ հարցի պատասխանը։
Հիմնական իրավական ակտը, որով կարգավորվում է ՀԷՑ-ի սեփականատերերի գործունեությունը, հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ավելի ճիշտ՝ նախկին էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի) որոշումն է, որը 2002 թվականին (ՀԷՑ-ի սեփականաշնորհման ժամանակ) ընդունել է էլեկտրաէներգիայի բաշխման լիցենզիայի պայմանները։ Այս կանոնները վերաբերում են ոչ միայն «Տաշիր» հոլդինգին (ՀԷՑ-ի գործող սեփականատիրոջը), այլև բոլոր նախորդներին։
«Էներգետիկայի մասին» օրենքի համաձայն՝ նշված հանձնաժողովը պետք է հետևի լիցենզիայի պայմանների կատարմանը և անհրաժեշտության դեպքում կասեցնի կամ դադարեցնի դրա գործողությունը:
Հանձնաժողովի պահանջներից է էլեկտրամատակարարման որակը (որի մասին էլ խոսել է ՀՀ վարչապետը)։ Հանձնաժողովը յուրաքանչյուր տարի գնահատում է ՀԷՑ-ի ցուցանիշները՝ ըստ անջատումների հաճախականության և տևողության, լարման և հաճախականության տատանումների, սպառողների բողոքների քանակի:
Ինչ վերաբերում է մյուս պահանջներին, ապա ՀԷՑ-ը պարտավոր է ընդլայնել ցանցը նոր բաժանորդների համար, ինչպես նաև, ըստ շուկայի ազատականացման կանոնների, էլեկտրաէներգիան փոխանցել այլ մատակարարների բաժանորդներին:
2024 թվականի արդյունքներով չի հաղորդվել, որ բաժանորդների անջատումները կտրուկ գերազանցել են թույլատրելի ցուցանիշները։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը պարտավոր է մշակել ներդրումային ծրագրեր, որը ենթակա է հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի համաձայնեցմանը: Այն ծախսերը, որոնք ցանցային ենթակառուցվածքի զարգացման տեսանկյունից կարգավորողի կողմից հիմնավորված չեն ճանաչվել, չեն ներառվում էլեկտրաէներգիայի սակագնի մեջ: 2024 թվականի ներդրումային ծրագրի կատարման վերաբերյալ հանձնաժողովի զեկույցը դեռ չի հրապարակվել։ 2023 թվականի
զեկույցի համաձայն՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն իրականացրել է նախատեսված ներդրումային միջոցառումների 91,1%-ը, որը կազմել է 34,4 մլրդ դրամ (մոտ 89 մլն դոլար)։
Զեկույցում նաև նշվում է, որ 2023 թվականին 2022 թվականի համեմատ անջատումների միջին հաճախականությունը նվազել է 8.7%-ով, միջին տևողությունը՝ 18.1%-ով։
Բացի այդ, չեն արձանագրվել զգալի ոչ նպատակային ծախսեր, որոնք կարգավորողն իրավունք ունի չներառել էլեկտրաէներգիայի սակագնում։ Համեմատության համար նշենք, որ 2014 թվականին հանձնաժողովը մերժել է նախկին սեփականատիրոջ՝ «Ինտեր ՌԱՕ» ընկերության ներդրումների մեծ մասը` 7,2 մլրդ դրամից հավանության է արժանացել միայն 2,9 մլրդ դրամը:
Հստակեցնենք նաև, որ ներդրումների աճը հնարավոր է դարձել նաև հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման շնորհիվ, որը խթանել է ՀԷՑ-ի կողմից արագացված կապիտալ ներդրումները։ Ըստ պայմանավորվածության՝ 2021-2024 թվականներին էլեկտրաէներգիայի տեխնիկական կորուստների թույլատրելի մակարդակը սահմանվել է ոչ ավելի, քան 7,50%, 2025 թվականին՝ 7%, իսկ 2028 թվականին՝ 6,40%։ Այդ նորմատիվները պահպանվում են նույնիսկ ենթակառուցվածքի վաղաժամկետ բարելավման դեպքում, ինչը ընկերության համար փաստացի հավելավճար է դառնում սակագնի մեջ։
Հարկ է նաև հիշեցնել, որ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախկին ղեկավարության պնդմամբ՝ ՀԷՑ-ի նախկին սեփականատերը զգալի պարտքեր է կուտակել։ Սակագնային կարգավորողը բացառում էր սպառողների հաշվին դրանց փոխհատուցման հնարավորությունը և պնդում, որ սեփականատերը դրանք ապահովի իր սեփական միջոցներից: Այդ իսկ պատճառով պարտքերի ճշգրիտ գումարը չէր արձանագրվում, իսկ դա պետության համար սկզբունքային նշանակություն չուներ։