https://arm.sputniknews.ru/20250619/hajastanum-rusakan-bazan-durs-berelu-harcy-chi-bardzracvel-zakharvova-90360248.html
Հայաստանում ռուսական բազան դուրս բերելու հարցը չի բարձրացվել. Զախարովա
Հայաստանում ռուսական բազան դուրս բերելու հարցը չի բարձրացվել. Զախարովա
Sputnik Արմենիա
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնպես ասել էր, որ բազայի դուրսբերման հարցը չի քննարկվում։ 19.06.2025, Sputnik Արմենիա
2025-06-19T17:31+0400
2025-06-19T17:31+0400
2025-06-19T17:51+0400
մարիա զախարովա
գյումրու 102–րդ ռազմաբազա
ռազմաբազա
ռուսաստան
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/05/89769349_1:0:1199:674_1920x0_80_0_0_40dca4b01f514e0ae969707f50e76144.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի – Sputnik. Հայաստանից ռուսական ռազմակայանի դուրսբերման հարցը երկկողմանի երկխոսության ընթացքում երբեք չի բարձրացվել, ճեպազրույցում ասաց ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։Նրա խոսքով, Ռուսաստանը Հայաստանի հետ փոխգործակցության շատ լայն շրջանակ ունի։ Բայց, իհարկե, ինչպես ցանկացած երկրում, կան նաև խնդրահարույց հարցեր, կան իրենց խնդիրներն ու դրամատուրգիան։ Միևնույն ժամանակ Երևանի հետ կանոնավոր երկխոսություն է ընթանում բոլոր գերատեսչությունների միջոցով, որոնք ինչ-որ կերպ առնչվում են բազայի թեմային։Հիշեցնենք` ռուսական ռազմաբազան Հայաստանում տեղակայված է համաձայն 1995 թվականի Մոսկվայի և Երևանի միջև կնքած միջպետական պայմանագրի։ ՌԴ–ն և Հայաստանը 2010 թվականի օգոստոսի 20-ին երկարացրել են պայմանագրի ժամկետը մինչև 2044 թվականը։Գյումրու 102-րդ ռազմակայանի օդային բաղկացուցիչը Երևանում գտնվող «Էրեբունի» օդանավակայանն է, որի անձնակազմը մարտական հերթապահություն է իրականացնում ԱՊՀ պետությունների ՀՕՊ միավորված համակարգում հակաօդային պաշտպանության գծով։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/05/89769349_150:0:1049:674_1920x0_80_0_0_8eee5f01ea4aea4b6a65dbc54fb5646d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մարիա զախարովա, գյումրու 102–րդ ռազմաբազա, ռազմաբազա, ռուսաստան, հայաստան
մարիա զախարովա, գյումրու 102–րդ ռազմաբազա, ռազմաբազա, ռուսաստան, հայաստան
Հայաստանում ռուսական բազան դուրս բերելու հարցը չի բարձրացվել. Զախարովա
17:31 19.06.2025 (Թարմացված է: 17:51 19.06.2025) Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնպես ասել էր, որ բազայի դուրսբերման հարցը չի քննարկվում։
ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի – Sputnik. Հայաստանից ռուսական ռազմակայանի դուրսբերման հարցը երկկողմանի երկխոսության ընթացքում երբեք չի բարձրացվել, ճեպազրույցում ասաց ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նրա խոսքով, Ռուսաստանը Հայաստանի հետ փոխգործակցության շատ լայն շրջանակ ունի։ Բայց, իհարկե, ինչպես ցանկացած երկրում, կան նաև խնդրահարույց հարցեր, կան իրենց խնդիրներն ու դրամատուրգիան։ Միևնույն ժամանակ Երևանի հետ կանոնավոր երկխոսություն է ընթանում բոլոր գերատեսչությունների միջոցով, որոնք ինչ-որ կերպ առնչվում են բազայի թեմային։
«Այդ հարցը գործնական իմաստով երբեք չի բարձրացվել, երևի թե հանրության ներսում, փորձագիտական շրջանակներում քննարկվել է, սա այլ հարց է, բայց Երևանի հետ շփումներում այդ թեման չի արծարծվել»,- հավելեց նա։
Հիշեցնենք` ռուսական ռազմաբազան Հայաստանում տեղակայված է համաձայն 1995 թվականի Մոսկվայի և Երևանի միջև կնքած միջպետական պայմանագրի։ ՌԴ–ն և Հայաստանը 2010 թվականի օգոստոսի 20-ին երկարացրել են պայմանագրի ժամկետը մինչև 2044 թվականը։
Գյումրու 102-րդ ռազմակայանի օդային բաղկացուցիչը Երևանում գտնվող «Էրեբունի» օդանավակայանն է, որի անձնակազմը մարտական հերթապահություն է իրականացնում ԱՊՀ պետությունների ՀՕՊ միավորված համակարգում հակաօդային պաշտպանության գծով։