https://arm.sputniknews.ru/20250619/hajastann-irakan-ogutner-e-stanum-eatmic-sin-khvostumner-emic-maria-zakharvova-90359634.html
Հայաստանն իրական օգուտներ է ստանում ԵԱՏՄ–ից, սին խոստումներ՝ ԵՄ–ից. Մարիա Զախարովա
Հայաստանն իրական օգուտներ է ստանում ԵԱՏՄ–ից, սին խոստումներ՝ ԵՄ–ից. Մարիա Զախարովա
Sputnik Արմենիա
Մեծ հարց է՝ Եվրամիությունում սպասո՞ւմ են Հայաստանին, չե՞ն օգտագործում որպես այսրոպեական աշխարհաքաղաքական գործիք։ 19.06.2025, Sputnik Արմենիա
2025-06-19T17:17+0400
2025-06-19T17:17+0400
2025-06-19T17:20+0400
հայաստան
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
եվրամիություն
մարիա զախարովա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/13/90350341_0:0:1200:675_1920x0_80_0_0_eec522c8720126b797193f9dbd0a38e5.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի – Sputnik. Հայաստանը կոնկրետ օգուտներ է ստանում Եվրասիական տնտեսական միությանն (ԵԱՏՄ) անդամակցելուց, մինչդեռ Եվրոպական միությունից (ԵՄ) միայն սին խոստումներ են հնչում: Այսօրվա ճեպազրույցի ժամանակ այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ Հայաստանը միաժամանակ չի կարող լինել ԵԱՏՄ–ի և ԵՄ–ի անդամ, ապագայում ստիպված կլինեն որոշում կայացնել, բայց շատ կարևոր է, որ որոշումը կայացնի Հայաստանի Հանրապետության քաղաքացին՝ կառավարության և Ազգային ժողովի գլխավորությամբ։Զախարովան հիշեցրել է, որ նման դիրքորոշում նախկինում բազմիցս հնչեցրել են նաև ռուս պաշտոնյաները:Նա ընդգծել է, որ այս փուլում Հայաստանը չի ստացել նույնիսկ ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակ, իսկ անդամակցության գործընթացը կարող է ձգվել տասնամյակներ: Ավելին` հարց է, թե արդյոք Եվրամիությունում շահագրգռվա՞ծ են Հայաստանի անդամակցությամբ, թե՞ դիտարկում են որպես ժամանակավոր աշխարհաքաղաքական գործիք։«Մենք արդեն տեսել ենք, թե ինչպես է Եվրամիությունը վերաբերվում մի շարք երկրների։ Հենց որ հետաքրքրությունը վերանա, կանհետանա նաև տրված խոստումների պատասխանատվությունը։ Ուկրաինայի և Մոլդովայի օրինակները հաստատում են դա. նրանք քաղաքական և տնտեսական առումով հայտնվել են բրյուսելյան կախվածության մեջ»,- հավելել է Զախարովան։Նա նաև նախազգուշացրել է ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու գործնական հետևանքների մասին։ Զախարովայի խոսքով` ԵՄ-ին անդամակցելու դեպքում երկիրը կկորցնի ԵԱՏՄ շրջանակում ապրանքների և ծառայությունների ազատ տեղաշարժի հնարավորությունը, ինչը կհանգեցնի մաքսատուրքերի բարձրացման, սպառողների համար ապրանքների թանկացման և ազգային արտադրանքի մրցունակության նվազման: Հայաստանը կզրկվի նաև աշխատանքային և տեխնիկական կարգավորման, սանիտարական և բուսասանիտարական նորմերի և այլ ուղղություններով առավելություններից:«Այս բոլոր հետևանքները պետք է հասկանալ արդեն հիմա, որպեսզի հետո Հայաստանի ժողովուրդը չհարցնի, թե ինչու իրեն դա չեն ասել», - ամփոփել է Զախարովան:Հիշեցնենք` ԵԱՏՄ–ից դուրս գալու մասին խոսակցություններն ակտիվացան, երբ հունվարի 9-ին ՀՀ կառավարությունը հավանություն տվեց արևմտամետ ուժերի օրենսդրական նախաձեռնությանը՝ ԵՄ անդամակցության գործընթացի մեկնարկին։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ որոշումը բառի բուն իմաստով ԵՄ անդամակցություն չի նշանակում. անդամակցության հարցը պետք է որոշվի հանրաքվեով, մինչ այդ Հայաստանը դեռ որոշակի գործողությունների ճանապարհային քարտեզ պետք է մշակի։ Ավելի ուշ նա հայտարարեց, որ Հայաստանն իրեն վատ չի զգում ԵԱՏՄ-ում, շահագրգռված է Իրանի հետ մեր հարաբերությունները խորացնելու և զարգացնելու հարցում, սակայն մյուս կողմից չի կարող չնկատել ժողովրդի առնվազն որոշակի ու շատ շոշափելի հատվածների ձգտումները` ՀՀ ապագայի համար ձևավորել ընտրանքներ։Մեկնաբանելով Հայաստանի կառավարության որոշումը՝ Կրեմլում հայտարարեցին, որ անհնար է միաժամանակ լինել Եվրասիական տնտեսական միության և ԵՄ անդամ: ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարեց, որ Եվրամիությունն ու Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) անհամատեղելի են, Ռուսաստանը օրինագծի քննարկումը դիտարկում է որպես ԵԱՏՄ-ից դուրս գալու սկիզբ, և Հայաստանի որոշումը նա համեմատեց «Տիտանիկի» տոմս գնելու հետ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/13/90350341_68:0:968:675_1920x0_80_0_0_0b5bcb8cf7605ca4e61a34c12b0577a4.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, եվրասիական տնտեսական միություն (եատմ), եվրամիություն, մարիա զախարովա
հայաստան, եվրասիական տնտեսական միություն (եատմ), եվրամիություն, մարիա զախարովա
Հայաստանն իրական օգուտներ է ստանում ԵԱՏՄ–ից, սին խոստումներ՝ ԵՄ–ից. Մարիա Զախարովա
17:17 19.06.2025 (Թարմացված է: 17:20 19.06.2025) Մեծ հարց է՝ Եվրամիությունում սպասո՞ւմ են Հայաստանին, չե՞ն օգտագործում որպես այսրոպեական աշխարհաքաղաքական գործիք։
ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի – Sputnik. Հայաստանը կոնկրետ օգուտներ է ստանում Եվրասիական տնտեսական միությանն (ԵԱՏՄ) անդամակցելուց, մինչդեռ Եվրոպական միությունից (ԵՄ) միայն սին խոստումներ են հնչում: Այսօրվա ճեպազրույցի ժամանակ այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն
ասել էր, որ Հայաստանը միաժամանակ չի կարող լինել ԵԱՏՄ–ի և ԵՄ–ի անդամ, ապագայում ստիպված կլինեն որոշում կայացնել, բայց շատ կարևոր է, որ որոշումը կայացնի Հայաստանի Հանրապետության քաղաքացին՝ կառավարության և Ազգային ժողովի գլխավորությամբ։
Զախարովան հիշեցրել է, որ նման դիրքորոշում նախկինում բազմիցս հնչեցրել են նաև ռուս պաշտոնյաները:
«Պաշտոնական Երևանի և հայ ժողովրդի համար եվրասիական ինտեգրմանը մասնակցելու անվիճելի և իրական առավելություններն անհամեմատելի են Բրյուսելի՝ ոչնչով չամրապնդված խոստումների հետ։ ԵԱՏՄ-ի հետ համագործակցության օգուտները հաստատվում են թվերով և փաստերով։ Իսկ թե ում և ինչպես են Բրյուսելում խաբում, նույնպես հայտնի է», - հայտարարել է դիվանագետը։
Նա ընդգծել է, որ այս փուլում Հայաստանը չի ստացել նույնիսկ ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակ, իսկ անդամակցության գործընթացը կարող է ձգվել տասնամյակներ: Ավելին` հարց է, թե արդյոք Եվրամիությունում շահագրգռվա՞ծ են Հայաստանի անդամակցությամբ, թե՞ դիտարկում են որպես ժամանակավոր աշխարհաքաղաքական գործիք։
«Մենք արդեն տեսել ենք, թե ինչպես է Եվրամիությունը վերաբերվում մի շարք երկրների։ Հենց որ հետաքրքրությունը վերանա, կանհետանա նաև տրված խոստումների պատասխանատվությունը։ Ուկրաինայի և Մոլդովայի օրինակները հաստատում են դա. նրանք քաղաքական և տնտեսական առումով հայտնվել են բրյուսելյան կախվածության մեջ»,- հավելել է Զախարովան։
Նա նաև նախազգուշացրել է ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու գործնական հետևանքների մասին։ Զախարովայի խոսքով` ԵՄ-ին անդամակցելու դեպքում երկիրը կկորցնի ԵԱՏՄ շրջանակում ապրանքների և ծառայությունների ազատ տեղաշարժի հնարավորությունը, ինչը կհանգեցնի մաքսատուրքերի բարձրացման, սպառողների համար ապրանքների թանկացման և ազգային արտադրանքի մրցունակության նվազման: Հայաստանը կզրկվի նաև աշխատանքային և տեխնիկական կարգավորման, սանիտարական և բուսասանիտարական նորմերի և այլ ուղղություններով առավելություններից:
«Այս բոլոր հետևանքները պետք է հասկանալ արդեն հիմա, որպեսզի հետո Հայաստանի ժողովուրդը չհարցնի, թե ինչու իրեն դա չեն ասել», - ամփոփել է Զախարովան:
Հիշեցնենք` ԵԱՏՄ–ից դուրս գալու մասին խոսակցություններն ակտիվացան, երբ հունվարի 9-ին
ՀՀ կառավարությունը հավանություն տվեց արևմտամետ ուժերի օրենսդրական նախաձեռնությանը՝ ԵՄ անդամակցության գործընթացի մեկնարկին։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ որոշումը բառի բուն իմաստով ԵՄ անդամակցություն չի նշանակում. անդամակցության հարցը պետք է որոշվի հանրաքվեով, մինչ այդ Հայաստանը դեռ որոշակի գործողությունների ճանապարհային քարտեզ պետք է մշակի։ Ավելի ուշ նա
հայտարարեց, որ Հայաստանն իրեն վատ չի զգում ԵԱՏՄ-ում, շահագրգռված է Իրանի հետ մեր հարաբերությունները խորացնելու և զարգացնելու հարցում, սակայն մյուս կողմից չի կարող չնկատել ժողովրդի առնվազն որոշակի ու շատ շոշափելի հատվածների ձգտումները` ՀՀ ապագայի համար ձևավորել ընտրանքներ։
Մեկնաբանելով Հայաստանի կառավարության որոշումը՝ Կրեմլում հայտարարեցին, որ անհնար է միաժամանակ լինել Եվրասիական տնտեսական միության և ԵՄ անդամ: ՌԴ փոխվարչապետ
Ալեքսեյ Օվերչուկը հայտարարեց, որ Եվրամիությունն ու Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) անհամատեղելի են, Ռուսաստանը օրինագծի քննարկումը դիտարկում է որպես ԵԱՏՄ-ից դուրս գալու սկիզբ, և Հայաստանի որոշումը նա համեմատեց «Տիտանիկի» տոմս գնելու հետ։