https://arm.sputniknews.ru/20250618/zhamanaky-hasunacel-e-hhn-azatagrvelu-e-brnapetakan-rezhimic-tandiljan-90298721.html
Ժամանակը հասունացել է, ՀՀ–ն ազատագրվելու է բռնապետական ռեժիմից. Թանդիլյան
Ժամանակը հասունացել է, ՀՀ–ն ազատագրվելու է բռնապետական ռեժիմից. Թանդիլյան
Sputnik Արմենիա
Մանե Թանդիլյանը ՔՊ–ականներին հորդորում է չմոռանալ իր գրառումը, «սքրին» անել ու տարածել։ 18.06.2025, Sputnik Արմենիա
2025-06-18T16:19+0400
2025-06-18T16:19+0400
2025-06-18T17:25+0400
հայաստան
մանե թանդիլյան
նիկոլ փաշինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/02/10/26473143_0:0:1601:901_1920x0_80_0_0_e8295480c066597ed52df6c85fed7fe4.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի – Sputnik. Հայաստանը կանգնած է խիստ վտանգավոր իրականության առաջ, քանի որ ձևավորվել է մեկ անձի իշխանություն, որը յուրացնում է պետական կառավարման բոլոր ճյուղերը և մերժում է ցանկացած այլախոհություն։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը։Նա նշել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հայտարարություններով և գործելաոճով իրացնում է «Պետությունը ես եմ» հայտնի սկզբունքը․ եթե խոսում ես իր դեմ, ապա խոսում ես պետության դեմ։Նա ընդգծել է` Հայաստանում իշխանությունն այսօր ծառայում է ոչ թե ժողովրդին, այլ մի խումբ անձանց անձնական շահերին, և որևէ համագործակցությունն այդ իշխանության հետ ուղիղ մասնակցություն է ժողովրդի դեմ կատարվող հանցագործությունների։Թանդիլյանը զգուշացրել է պետական համակարգի աշխատողներին, տնտեսվարողներին` եթե այսօր Արմեն Աբազյանն ու Սամվել Կարապետյանն են, վաղը իրենք են լինելու։«Ոչ ոք չի փրկվելու «ես իմ գործն էի անում» կամ «ես ծառայում էի պետությանը» եզրույթներով․ այսօր պետությունը ոչ թե ձեր ծառայության, այլ ձեր օգնության կարիքն ունի»,– գրել է նա։Թանդիլյանը վստահ է, որ ժամանակը հասունացել է, ու Հայաստանը ազատագրվելու է բռնապետական ռեժիմից, երկրում հաստատվելու է խոսքի, մտքի և խղճի ազատություն, իսկ այս իշխանությունը կանգնելու է դատաստանի առաջ՝ երկրային և երկնային. քաղաքացիական համերաշխության և համարձակության միջոցով հնարավոր է պետությունը վերադարձնել ժողովրդին։Թանդիլյանն իր գրառումը եզրափակել է հետգրությամբ. «Հատուկ ՔՊ «պալատական վերլուծաբանների» համար․ չմոռանաք սա սքրին անել, տարածել, գրել` 5րդ շարասյուն, պուծինի մարդ, փողերը լափած, դարակազմիկ «վերլուծություններ» արեք, ես ձեր երևակայության հետ չեմ մրցի, բայց հիշեք` ցուցակված եք»։Հիշեցնենք` «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ, գործարար և բարերար Սամվել Կարապետյանի տանը հունիսի 17-ին խուզարկություն իրականացվեց այն բանից հետո, երբ նա հրապարակավ աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա:Կարապետյանի հայտարարությունից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սամվել Կարապետյանին ուղղված վիրավորական և սպառնալի գրառումներ արեց սոցցանցերում։Գործարարի` Երևանում գտնվող տան մոտից տասնյակ մարդիկ տեղափոխվեցին ոստիկանական բաժանմունք։ Արդեն կեսգիշերն անց ՆԳՆ տեղափոխվեցին Սամվել ու Կարեն Կարապետյան եղբայրները։ Կարեն Կարապետյանը մի քանի ժամ անց դուրս եկավ Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության (6-րդ վարչություն) շենքից, իսկ Սամվել Կարապետյանը տեղափոխվեց ՔԿ։Ըստ ՔԿ–ի պաշտոնական հաղորդագրության` 422-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ այն կապակցությամբ, որ Սամվել Կարապետյանը զանգվածային լրատվության միջոցով հարցազրույց տալու ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելուն՝ ՀՀ սահմանադրությամբ չնախատեսված եղանակով ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալուն ուղղված հրապարակային կոչ: Հունիսի 18-ին նա ձերբակալվել է, նրա նկատմամբ կալանք կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան։Իրավիճակին արձագանքել է ՌԴ ԱԳՆ-ն՝ հայտարարելով, որ Մոսկվան ուշադիր հետևում է գործարար Կարապետյանի շուրջ ստեղծված իրավիճակին:Մայր աթոռը իշխանություններին կոչ է արել դադարեցնել Սամվել Կարապետյանի նկատմամբ հետապնդումը:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/02/10/26473143_64:0:1484:1065_1920x0_80_0_0_7541e6ccf7e00d81bb030a4b826a31a2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, մանե թանդիլյան, նիկոլ փաշինյան
հայաստան, մանե թանդիլյան, նիկոլ փաշինյան
Ժամանակը հասունացել է, ՀՀ–ն ազատագրվելու է բռնապետական ռեժիմից. Թանդիլյան
16:19 18.06.2025 (Թարմացված է: 17:25 18.06.2025) Մանե Թանդիլյանը ՔՊ–ականներին հորդորում է չմոռանալ իր գրառումը, «սքրին» անել ու տարածել։
ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի – Sputnik. Հայաստանը կանգնած է խիստ վտանգավոր իրականության առաջ, քանի որ ձևավորվել է մեկ անձի իշխանություն, որը յուրացնում է պետական կառավարման բոլոր ճյուղերը և մերժում է ցանկացած այլախոհություն։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր
Մանե Թանդիլյանը։
Նա նշել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հայտարարություններով և գործելաոճով իրացնում է «Պետությունը ես եմ» հայտնի սկզբունքը․ եթե խոսում ես իր դեմ, ապա խոսում ես պետության դեմ։
«Այսօր այլևս կասկած չկա, որ պետության կառավարումը մոնոպոլիզացվել է մեկ անձի կողմից, որի միակ մոտիվացիան իշխանության պահպանումն է անձնական անձեռնմխելիությունն ապահովելու համար։ Հասարակության մեջ կուտակվող արդարացի դժգոհությունը նրանք փորձում են ճնշել վախի, պիտակավորման, հայհոյանքի միջոցով՝ մոռանալով, որ ժողովրդին հնարավոր չէ երկար ժամանակ լռեցնել»,– գրել է Թանդիլյանը։
Նա ընդգծել է` Հայաստանում իշխանությունն այսօր ծառայում է ոչ թե ժողովրդին, այլ մի խումբ անձանց անձնական շահերին, և որևէ համագործակցությունն այդ իշխանության հետ ուղիղ մասնակցություն է ժողովրդի դեմ կատարվող հանցագործությունների։
Թանդիլյանը զգուշացրել է պետական համակարգի աշխատողներին, տնտեսվարողներին` եթե այսօր
Արմեն Աբազյանն ու Սամվել Կարապետյանն են, վաղը իրենք են լինելու։
«Ոչ ոք չի փրկվելու «ես իմ գործն էի անում» կամ «ես ծառայում էի պետությանը» եզրույթներով․ այսօր պետությունը ոչ թե ձեր ծառայության, այլ ձեր օգնության կարիքն ունի»,– գրել է նա։
Թանդիլյանը վստահ է, որ ժամանակը հասունացել է, ու Հայաստանը ազատագրվելու է բռնապետական ռեժիմից, երկրում հաստատվելու է խոսքի, մտքի և խղճի ազատություն, իսկ այս իշխանությունը կանգնելու է դատաստանի առաջ՝ երկրային և երկնային. քաղաքացիական համերաշխության և համարձակության միջոցով հնարավոր է պետությունը վերադարձնել ժողովրդին։
Թանդիլյանն իր գրառումը եզրափակել է հետգրությամբ. «Հատուկ ՔՊ «պալատական վերլուծաբանների» համար․ չմոռանաք սա սքրին անել, տարածել, գրել` 5րդ շարասյուն, պուծինի մարդ, փողերը լափած, դարակազմիկ «վերլուծություններ» արեք, ես ձեր երևակայության հետ չեմ մրցի, բայց հիշեք` ցուցակված եք»։
Հիշեցնենք` «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ, գործարար և բարերար Սամվել Կարապետյանի տանը հունիսի 17-ին
խուզարկություն իրականացվեց այն բանից հետո, երբ նա հրապարակավ
աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա:
Կարապետյանի հայտարարությունից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սամվել Կարապետյանին ուղղված վիրավորական և սպառնալի գրառումներ արեց սոցցանցերում։
Գործարարի` Երևանում գտնվող տան մոտից տասնյակ մարդիկ
տեղափոխվեցին ոստիկանական բաժանմունք։ Արդեն կեսգիշերն անց
ՆԳՆ տեղափոխվեցին Սամվել ու Կարեն Կարապետյան եղբայրները։ Կարեն Կարապետյանը մի քանի ժամ անց
դուրս եկավ Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության (6-րդ վարչություն) շենքից, իսկ Սամվել Կարապետյանը տեղափոխվեց ՔԿ։
Ըստ ՔԿ–ի պաշտոնական հաղորդագրության` 422-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ այն կապակցությամբ, որ Սամվել Կարապետյանը զանգվածային լրատվության միջոցով հարցազրույց տալու ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելուն՝ ՀՀ սահմանադրությամբ չնախատեսված եղանակով ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալուն ուղղված հրապարակային կոչ: Հունիսի 18-ին նա ձերբակալվել է, նրա նկատմամբ կալանք կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան։
Իրավիճակին արձագանքել է
ՌԴ ԱԳՆ-ն՝ հայտարարելով, որ Մոսկվան ուշադիր հետևում է գործարար Կարապետյանի շուրջ ստեղծված իրավիճակին:
Մայր աթոռը իշխանություններին կոչ է արել դադարեցնել Սամվել Կարապետյանի նկատմամբ հետապնդումը: