00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
2 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
53 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
10 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:51
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սամվել Կարապետյանը մեղադրվում է իշխանությունը զավթելու հրապարակային կոչերի համար

Բաժանորդագրվել
Սամվել Կարապետյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները։
«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանին ապօրինի մեղադրանք է ներկայացվել իշխանությունը զավթելու հրապարակային կոչերի համար, այս մասին Քննչական կոմիտեի լրագրողների հետ զրույցում հայտարարեց Կարապետյանի փաստաբան Արմեն Ֆերոյանը։
Մեղադրանքը մեր վստահորդը չի ընդունում։ Նրա դեմ դատարան են ներկայացրել կալանքի սանկցիա։

«Մեղադրանքը բացարձակ իրականության հետ կապ չունի։ Յուրաքանչյուր անձ ինքնուրույն կարող է այդ տեսանյութը դիտել և ինքն իր մեջ գնահատել՝ դա հանցագործություն է, թե հանցագործություն չէ»,–ասաց փաստաբանը։

Մեղադրանքն առաջադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 422–րդ հոդվածի երկրորդ մասով (Պատժվում է տուգանքով՝ քսանապատիկից հիսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուր հիսունից երկու հարյուր յոթանասուն ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ՝ մեկից երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով):
«Նման հոդվածով անձին կալանավորելը վկայում է այն մասին, որ ամբողջ գործընթացն ապօրինի է, ինչի հետ կապված մենք մեր բողոքներն ենք ներկայացնելու բոլոր ատյաններին»,–ասաց Կարապետյանի մեկ այլ պաշտպան Լիանա Գասպարյանը։
Նա նաև նշեց, որ այս պահին Կարապետյանին կալանավորելու միջնորդություն չի ներկայացվել դատարան, բայց իրենք տեղեկություններ ունեն, որ շուտով ներկայացվելու է։
Հիշեցնենք` հունիսի 17-ին Սամվել Կարապետյանի տանը խուզարկություն է իրականացվել այն բանից հետո, երբ նա հրապարակավ աջակցություն է հայտնել Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա:
Կարապետյանի հայտարարությունից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սամվել Կարապետյանին ուղղված վիրավորական և սպառնալի գրառումներ արեց սոցցանցերում։
Գործարարի Երևանում գտնվող տան մոտից տասնյակ մարդիկ տեղափոխվեցին ոստիկանական բաժանմունք։ Արդեն կեսգիշերն անց ՆԳՆ տեղափոխվեցին Սամվել ու Կարեն Կարապետյան եղբայրները։ Կարեն Կարապետյանը մի քանի ժամ անց՝ առավոտյան, դուրս եկավ Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության (6-րդ վարչություն) շենքից։
Իրավիճակին արձագանքել է ՌԴ ԱԳՆ-ն՝ հայտարարելով, որ Մոսկվան ուշադիր հետևում է գործարար Կարապետյանի շուրջ ստեղծված իրավիճակին:
Մայր աթոռը իշխանություններին կոչ է արել դադարեցնել Սամվել Կարապետյանի նկատմամբ հետապնդումը:
Լրահոս
0