https://arm.sputniknews.ru/20250618/rd-hae-havatacjalnery-pahanjum-en-dadarecnel-kamajakanutjunnery-karapetjani-nkatmamb-90286979.html
ՌԴ ՀԱԵ հավատացյալները պահանջում են դադարեցնել կամայականությունները Կարապետյանի նկատմամբ
ՌԴ ՀԱԵ հավատացյալները պահանջում են դադարեցնել կամայականությունները Կարապետյանի նկատմամբ
Sputnik Արմենիա
Իշխանությունները նախևառաջ պետք է բոլոր գործուն անվտանգության միջոցները ձեռնարկեն տարածաշրջանում աշխարհաքաղաքական սպառնալիքները կանխելու համար։ 18.06.2025, Sputnik Արմենիա
2025-06-18T13:35+0400
2025-06-18T13:35+0400
2025-06-18T13:37+0400
եկեղեցի
հայ առաքելական եկեղեցի
ռուսաստան
սամվել կարապետյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/0b/40774215_0:0:1600:901_1920x0_80_0_0_a7349946f94f87ad2d6c69323788129c.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի – Sputnik. Ռուսաստանի Հայ առաքելական եկեղեցու հավատացյալները պահանջում են, որ Հայաստանի իշխանությունները դադարեցնեն «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար, ռուսաստանցի գործարար Սամվել Կարապետյանի նկատմամբ կամայականությունները։Այս մասին ասվում է թեմի հայտարարության մեձ։Նշվում է, որ նման մեղադրանք է առաջադրվել նաև արդեն ճանաչված ազգային գործիչ Սամվել Կարապետյանին, որը, որպես ճշմարիտ հավատացյալ, որդիական հավատարմությունն է հայտնել Հայկական եկեղեցուն և Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին։Ընդգծվում է, որ իշխանությունները արշավ են սկսել Կարապետյանի դեմ, մի մարդու, ով ոչինչ չի խնայել ազգի և երկրի պահպանման համար, վաստակել է ազգային բարերարի համբավ։Նշվում է, որ Հայաստանի վարչապետը և իշխող կուսակցության ներկայացուցիչները, իրենց օրենքից վեր դնելով, բիրտ ուժի օգնությամբ վախի մթնոլորտ են ստեղծում՝ ձգտելով ճնշել ազգային և հոգևոր արժեքների պաշտպանների ձայները, ամեն քայլափոխի նվաստացնելով երկիրն ու նրա քաղաքացիներին, հասարակությանը տանելով դեպի պառակտում։Հայտարարության մեջ պահանջվում է, որ Հայաստանի իշխանությունները դադարեցնեն կամայականությունները և կատարեն իրենց անմիջական պարտականությունները՝ պահպանելու օրենքի գերակայությունը և ազգային միասնությունը։Ընդգծվում է, որ իշխանությունները նախևառաջ պետք է ձեռնարկեն անվտանգության բոլոր գործուն միջոցները՝ տարածաշրջանում աշխարհաքաղաքական կանխելու համար, սպառնալիքներ, որոնք կարող են ճակատագրական դառնալ հայկական պետության և մեր ժողովրդի համար։Հիշեցնենք` հունիսի 17-ին Սամվել Կարապետյանի տանը խուզարկություն է իրականացվել այն բանից հետո, երբ նա հրապարակավ աջակցություն է հայտնել Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա:Կարապետյանի հայտարարությունից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սամվել Կարապետյանին ուղղված վիրավորական և սպառնալի գրառումներ արեց սոցցանցերում։Գործարարի Երևանում գտնվող տան մոտից տասնյակ մարդիկ տեղափոխվեցին ոստիկանական բաժանմունք։ Արդեն կեսգիշերն անց ՆԳՆ տեղափոխվեցին Սամվել ու Կարեն Կարապետյան եղբայրները։ Կարեն Կարապետյանը մի քանի ժամ անց՝ առավոտյան, դուրս եկավ Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության (6-րդ վարչություն) շենքից։«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել իշխանությունը զավթելու հրապարակային կոչերի համար։ Նրա կալանավորման հարցը կքննվի Երևանի ընդհանուր իրավասության դատարանի «Ավան» նստավայրում։Իրավիճակին արձագանքել է ՌԴ ԱԳՆ-ն՝ հայտարարելով, որ Մոսկվան ուշադիր հետևում է գործարար Կարապետյանի շուրջ ստեղծված իրավիճակին:Մայր աթոռը իշխանություններին կոչ է արել դադարեցնել Սամվել Կարապետյանի նկատմամբ հետապնդումը:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/0b/40774215_165:0:1589:1068_1920x0_80_0_0_a237baf8f20c413e38b9f554e024351b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
եկեղեցի, հայ առաքելական եկեղեցի, ռուսաստան, սամվել կարապետյան
եկեղեցի, հայ առաքելական եկեղեցի, ռուսաստան, սամվել կարապետյան
ՌԴ ՀԱԵ հավատացյալները պահանջում են դադարեցնել կամայականությունները Կարապետյանի նկատմամբ
13:35 18.06.2025 (Թարմացված է: 13:37 18.06.2025) Իշխանությունները նախևառաջ պետք է բոլոր գործուն անվտանգության միջոցները ձեռնարկեն տարածաշրջանում աշխարհաքաղաքական սպառնալիքները կանխելու համար։
ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի – Sputnik. Ռուսաստանի Հայ առաքելական եկեղեցու հավատացյալները պահանջում են, որ Հայաստանի իշխանությունները դադարեցնեն «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար, ռուսաստանցի գործարար Սամվել Կարապետյանի նկատմամբ կամայականությունները։
Այս մասին ասվում է թեմի հայտարարության մեձ։
«Մենք՝ Ռուսաստանի հայերս, Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի զավակներս, վրդովմունքով տեղեկացանք Հայաստանի իշխանությունների կողմից կատարված նոր վրեժխնդրության գործողության մասին։ Երբվանի՞ց է ազգային սրբություններին հավատարմություն ցուցաբերելը և Հայ առաքելական եկեղեցու գործունեությանը աջակցելը համարվում հանցագործություն», – ասվում է հայտարարության մեջ։
Նշվում է, որ նման մեղադրանք է առաջադրվել նաև արդեն ճանաչված ազգային գործիչ Սամվել Կարապետյանին, որը, որպես ճշմարիտ հավատացյալ, որդիական հավատարմությունն է հայտնել Հայկական եկեղեցուն և Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին։
Ընդգծվում է, որ իշխանությունները արշավ են սկսել Կարապետյանի դեմ, մի մարդու, ով ոչինչ չի խնայել ազգի և երկրի պահպանման համար, վաստակել է ազգային բարերարի համբավ։
Նշվում է, որ Հայաստանի վարչապետը և իշխող կուսակցության ներկայացուցիչները, իրենց օրենքից վեր դնելով, բիրտ ուժի օգնությամբ վախի մթնոլորտ են ստեղծում՝ ձգտելով ճնշել ազգային և հոգևոր արժեքների պաշտպանների ձայները, ամեն քայլափոխի նվաստացնելով երկիրն ու նրա քաղաքացիներին, հասարակությանը տանելով դեպի պառակտում։
«Մենք վճռականորեն դատապարտում ենք նման վարքագիծը, որը վարկաբեկում է հայ ազգին՝ որպես հին մշակույթի կրողի», – ասվում է հաղորդագրության մեջ։
Հայտարարության մեջ պահանջվում է, որ Հայաստանի իշխանությունները դադարեցնեն կամայականությունները և կատարեն իրենց անմիջական պարտականությունները՝ պահպանելու օրենքի գերակայությունը և ազգային միասնությունը։
Ընդգծվում է, որ իշխանությունները նախևառաջ պետք է ձեռնարկեն անվտանգության բոլոր գործուն միջոցները՝ տարածաշրջանում աշխարհաքաղաքական կանխելու համար, սպառնալիքներ, որոնք կարող են ճակատագրական դառնալ հայկական պետության և մեր ժողովրդի համար։
Հիշեցնենք` հունիսի 17-ին Սամվել Կարապետյանի տանը
խուզարկություն է իրականացվել այն բանից հետո, երբ նա հրապարակավ
աջակցություն է հայտնել Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա:
Կարապետյանի հայտարարությունից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սամվել Կարապետյանին ուղղված վիրավորական և սպառնալի գրառումներ արեց սոցցանցերում։
Գործարարի Երևանում գտնվող տան մոտից տասնյակ մարդիկ
տեղափոխվեցին ոստիկանական բաժանմունք։ Արդեն կեսգիշերն անց
ՆԳՆ տեղափոխվեցին Սամվել ու Կարեն Կարապետյան եղբայրները։ Կարեն Կարապետյանը մի քանի ժամ անց՝ առավոտյան,
դուրս եկավ Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության (6-րդ վարչություն) շենքից։
«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանին
մեղադրանք է առաջադրվել իշխանությունը զավթելու հրապարակային կոչերի համար։ Նրա կալանավորման հարցը կքննվի Երևանի ընդհանուր իրավասության դատարանի «Ավան» նստավայրում։
Իրավիճակին արձագանքել է
ՌԴ ԱԳՆ-ն՝ հայտարարելով, որ Մոսկվան ուշադիր հետևում է գործարար Կարապետյանի շուրջ ստեղծված իրավիճակին:
Մայր աթոռը իշխանություններին կոչ է արել դադարեցնել Սամվել Կարապետյանի նկատմամբ հետապնդումը: