https://arm.sputniknews.ru/20250618/hh-agn-n-pashtvonakan-hajtagir-e-ugharkel-rd-mer-erkri-hascein-eghats-viravvoranqneri-hamar-90309752.html
ՀՀ ԱԳՆ-ն պաշտոնական հայտագիր է ուղարկել ՌԴ` մեր երկրի հասցեին եղած վիրավորանքների համար
ՀՀ ԱԳՆ-ն պաշտոնական հայտագիր է ուղարկել ՌԴ` մեր երկրի հասցեին եղած վիրավորանքների համար
Sputnik Արմենիա
Արարատ Միրզոյանը ՀՀ–ի հասցեին հնչած անընդունելի արտահայտությունները համարում է հակասող Հայաստան–Ռուսաստան ավանդական բարեկամությանը։ 18.06.2025, Sputnik Արմենիա
2025-06-18T18:10+0400
2025-06-18T18:10+0400
2025-06-18T18:26+0400
արարատ միրզոյան
ռուսաստան
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/12/90308805_0:0:1311:737_1920x0_80_0_0_5ff125f70b31e57acc34871b90f62d18.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի - Sputnik. ՀՀ ԱԳՆ–ն պաշտոնական հայտագիր է ուղարկել ՌԴ գործընկերներին` ռուսաստանյան պետական հանրային հեռուստաընկերության եթերում, ինչպես նաև քաղաքական գործընկերների կողմից Հայաստանի հասցեին հնչեցրած վիրավորանքների համար։ Այդ մասին ԱԺ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։Ավելի վաղ ռուսաստանցի գործարար Սամվել Կարապետյանին սատարող հայտարարություններով հանդես են եկել Պետդումայի առանձին պատգամավորներ, RT-ի և Sputnik-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը, լրագրող Վլադիմիր Սոլովյովը և մի շարք այլ անձինք:Նախարարը նշեց, որ այս մասին իրենք հայտնել են ռուսաստանյան գործընկերներին և կարծում է` այս ժամի դրությամբ պաշտոնական հայտագիրը պետք է որ հասած լինի հասցեատիրոջը։Հիշեցնենք` «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի սեփականատեր, հայտնի գործարար Սամվել Կարապետյանի տանը հունիսի 17-ին խուզարկություն իրականացվեց այն բանից հետո, երբ նա հրապարակավ աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա:Կարապետյանի հայտարարությունից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սամվել Կարապետյանին ուղղված վիրավորական և սպառնալի գրառումներ արեց սոցցանցերում։Գործարարի` Երևանում գտնվող տան մոտից տասնյակ մարդիկ տեղափոխվեցին ոստիկանական բաժանմունք։ Արդեն կեսգիշերն անց ՆԳՆ տեղափոխվեցին Սամվել և Կարեն Կարապետյան եղբայրները։ Կարեն Կարապետյանը մի քանի ժամ անց դուրս եկավ Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության (6-րդ վարչություն) շենքից, իսկ Սամվել Կարապետյանը տեղափոխվեց ՔԿ, այնտեղից էլ` դատարան։Ըստ ՔԿ–ի պաշտոնական հաղորդագրության` 422-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ այն կապակցությամբ, որ Սամվել Կարապետյանը զանգվածային լրատվության միջոցով հարցազրույց տալու ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելուն՝ ՀՀ սահմանադրությամբ չնախատեսված եղանակով ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալուն ուղղված հրապարակային կոչ: Հունիսի 18-ին նա ձերբակալվել է, նրա նկատմամբ կալանք կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/12/90308805_159:0:1143:738_1920x0_80_0_0_2e65ffc932a256f39f0a04aa465f0548.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արարատ միրզոյան, ռուսաստան, հայաստան
արարատ միրզոյան, ռուսաստան, հայաստան
ՀՀ ԱԳՆ-ն պաշտոնական հայտագիր է ուղարկել ՌԴ` մեր երկրի հասցեին եղած վիրավորանքների համար
18:10 18.06.2025 (Թարմացված է: 18:26 18.06.2025) Արարատ Միրզոյանը ՀՀ–ի հասցեին հնչած անընդունելի արտահայտությունները համարում է հակասող Հայաստան–Ռուսաստան ավանդական բարեկամությանը։
ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի - Sputnik. ՀՀ ԱԳՆ–ն պաշտոնական հայտագիր է ուղարկել ՌԴ գործընկերներին` ռուսաստանյան պետական հանրային հեռուստաընկերության եթերում, ինչպես նաև քաղաքական գործընկերների կողմից Հայաստանի հասցեին հնչեցրած վիրավորանքների համար։ Այդ մասին ԱԺ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
Ավելի վաղ ռուսաստանցի գործարար Սամվել Կարապետյանին սատարող հայտարարություններով հանդես են եկել Պետդումայի առանձին պատգամավորներ, RT-ի և Sputnik-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը, լրագրող Վլադիմիր Սոլովյովը և մի շարք այլ անձինք:
«Ռուսաստանյան պետական հանրային հեռուստաընկերության եթերում տխրահռչակ հաղորդման շրջանակում հնչել են անընդունելի կոչեր, խեղաթյուրված գնահատականներ, վիրավորանքներ, այդ թվում` անձնական բնույթի, ինչպես նաև ՀՀ իշխանությունների հասցեին։ Անմիջապես նմանաբովանդակ արտահայտություններ հնչեցին ռուսաստանյան քաղաքական գործիչների, այդ թվում` կառավարող մեծամասնության պատգամավորների կողմից։ Մենք` ՀՀ–ն, սա համարում ենք ոչ միայն հակասող Հայաստան–Ռուսաստան ավանդական բարեկամությանը և այդ բարեկամությունն ամրագրող իրավական փաստաթղթերին, այլև ուղղակի, բացահայտ միջամտություն ՀՀ ներքին գործերին և ոտնձգություն մեր ինքնիշխանության և ժողովրդավարության դեմ»,– հայտարարեց Միրզոյանը։
Նախարարը նշեց, որ այս մասին իրենք հայտնել են ռուսաստանյան գործընկերներին և կարծում է` այս ժամի դրությամբ պաշտոնական հայտագիրը պետք է որ հասած լինի հասցեատիրոջը։
Հիշեցնենք` «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի սեփականատեր, հայտնի գործարար Սամվել Կարապետյանի տանը հունիսի 17-ին
խուզարկություն իրականացվեց այն բանից հետո, երբ նա հրապարակավ
աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա:
Կարապետյանի հայտարարությունից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սամվել Կարապետյանին ուղղված վիրավորական և սպառնալի գրառումներ արեց սոցցանցերում։
Գործարարի` Երևանում գտնվող տան մոտից տասնյակ մարդիկ
տեղափոխվեցին ոստիկանական բաժանմունք։ Արդեն կեսգիշերն անց
ՆԳՆ տեղափոխվեցին Սամվել և Կարեն Կարապետյան եղբայրները։ Կարեն Կարապետյանը մի քանի ժամ անց
դուրս եկավ Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության (6-րդ վարչություն) շենքից, իսկ Սամվել Կարապետյանը տեղափոխվեց ՔԿ, այնտեղից էլ` դատարան։
Ըստ ՔԿ–ի պաշտոնական հաղորդագրության` 422-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ այն կապակցությամբ, որ Սամվել Կարապետյանը զանգվածային լրատվության միջոցով հարցազրույց տալու ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելուն՝ ՀՀ սահմանադրությամբ չնախատեսված եղանակով ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալուն ուղղված հրապարակային կոչ: Հունիսի 18-ին նա ձերբակալվել է, նրա նկատմամբ կալանք կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան։