https://arm.sputniknews.ru/20250618/hajrenakan-mets-paterazmi-veteran-rvozalja-abgarjany-nshel-e-102-rd-taredardzy-90263457.html
Հայրենական մեծ պատերազմի վետերան Ռոզալյա Աբգարյանը նշել է 102-րդ տարեդարձը
Հայրենական մեծ պատերազմի վետերան Ռոզալյա Աբգարյանը նշել է 102-րդ տարեդարձը
Sputnik Արմենիա
Նա 2 անգամ վիրավորվել է, բայց ամեն անգամ վերականգնվելուց հետո կրկին շարք է վերադարձել։ 18.06.2025, Sputnik Արմենիա
2025-06-18T00:42+0400
2025-06-18T00:42+0400
2025-06-18T00:51+0400
հայաստան
ռոզալյա աբգարյան
հայրենական մեծ պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/12/90262854_0:65:914:579_1920x0_80_0_0_b4ffda47a4ace86043b4a05296af7ed3.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի – Sputnik․ Հայրենական մեծ պատերազմի վետերան, Հայաստանի վաստակավոր ուսուցիչ Ռոզալյա Աբգարյանը նշել է 102-րդ տարեդարձը։Չնայած տարիքին՝ նա ակտիվ մասնակցում է Մարշալ Բաղրամյանի անվան վետերանների միավորման աշխատանքներին, ղեկավարում է կանանց բաժինը։Աբգարյանի 102-ամյակի տոնակատարությանը ներկա են եղել Հայաստանի վետերանների միավորման ներկայացուցիչները՝ նախագահ Սիմոն Եսայանի գլխավորությամբ, Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը կնոջ հետ, «Դիալոգ» հասարակական կազմակերպության ներկայացուցիչներ և այլք։«Շնորհակալություն ուշադրության և հոգատարության համար։ Ինձ համար սա շատ կարևոր և հաճելի անակնկալ է։ Անկեղծ ասած, ես չէի ուզում նշել այս օրը՝ ախր այսքան երկար եմ ապրում, բայց հետո ենթարկվեցի նրանց ցանկությանը, ովքեր շատ էին ցանկանում ինձ հետ կիսել այս օրը: Վերջերս մի գեներալ խորհուրդներ էր տալիս, թե ինչպես ավելի երկար ապրել ... Իսկ ես կարծում եմ՝ ինչքան Աստված տա, այնքան էլ կապրեմ»,- ասել է Աբգարյանը։Ռոզալյա Սերգեյի Աբգարյանի անունը հավերժ գրված է Հայրենական մեծ պատերազմի պատմության հերոսական տարեգրության մեջ։ Նրա կյանքն արիության, հայրենիքի հանդեպ նվիրվածության և իսկական արժանապատվության օրինակ է:Նա ծնվել է Թբիլիսիում 1923 թվականին բանվոր-զինագործի ընտանիքում։ 18 տարեկանում՝ դպրոցն ավարտելուց անմիջապես հետո, կամավոր մեկնել է ռազմաճակատ։ 1941-ի աշնանը նա ուղարկվել է գործող բանակ, իսկ 1942-ի աշնանը զորակոչվել է բանակ: 18-րդ բանակի 88-րդ առանձին կապի գնդի կազմում կռվել է ուկրաինական 1-ին և 4-րդ ճակատներում։ Ռոզալյա Աբգարյանի մարտական ուղին հարուստ է՝ Ստալինգրադ, որտեղ նա վիրավորվել է, Կովկասի պաշտպանություն, Ուկրաինայի, Լեհաստանի, Հունգարիայի և Չեխոսլովակիայի ազատագրում։ Նրա համար պատերազմն ավարտվել է Պրահայում 1945 թվականի մայիսի 9-ին։ Երկու անգամ վիրավորվել է, բայց վերականգնվելուց հետո կրկին շարք է վերադարձել։ Պարգևատրվել է Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշանով, «Մարտական ծառայությունների համար», «Ստալինգրադի պաշտպանության համար», «Կովկասի պաշտպանության համար», «Պրահայի ազատագրման համար» և այլ մարտական, աշխատանքային և հոբելյանական պարգևներով:Պատերազմի ավարտից հետո Ռոզալյա Աբգարյանն ավարտել է բանասիրական ֆակուլտետը, դարձել ռուսաց լեզվի և գրականության ուսուցչուհի, հրատարակել մեթոդական ձեռնարկներ և ժողովածուներ։ 1967թ. նրան «ՀԽՍՀ վաստակավոր ուսուցիչ» կոչում է շնորհվել:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/12/90262854_0:0:914:686_1920x0_80_0_0_adab3762608455fa6701a25bbb194fd3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ռոզալյա աբգարյան, հայրենական մեծ պատերազմ
հայաստան, ռոզալյա աբգարյան, հայրենական մեծ պատերազմ
Հայրենական մեծ պատերազմի վետերան Ռոզալյա Աբգարյանը նշել է 102-րդ տարեդարձը
00:42 18.06.2025 (Թարմացված է: 00:51 18.06.2025) Նա 2 անգամ վիրավորվել է, բայց ամեն անգամ վերականգնվելուց հետո կրկին շարք է վերադարձել։
ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի – Sputnik․ Հայրենական մեծ պատերազմի վետերան,
Հայաստանի վաստակավոր ուսուցիչ Ռոզալյա Աբգարյանը նշել է 102-րդ տարեդարձը։
Չնայած տարիքին՝ նա ակտիվ մասնակցում է Մարշալ Բաղրամյանի անվան վետերանների միավորման աշխատանքներին, ղեկավարում է կանանց բաժինը։
Աբգարյանի 102-ամյակի տոնակատարությանը ներկա են եղել Հայաստանի վետերանների միավորման ներկայացուցիչները՝ նախագահ Սիմոն Եսայանի գլխավորությամբ, Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը կնոջ հետ, «Դիալոգ» հասարակական կազմակերպության ներկայացուցիչներ և այլք։
«Շնորհակալություն ուշադրության և հոգատարության համար։ Ինձ համար սա շատ կարևոր և հաճելի անակնկալ է։ Անկեղծ ասած, ես չէի ուզում նշել այս օրը՝ ախր այսքան երկար եմ ապրում, բայց հետո ենթարկվեցի նրանց ցանկությանը, ովքեր շատ էին ցանկանում ինձ հետ կիսել այս օրը: Վերջերս մի գեներալ խորհուրդներ էր տալիս, թե ինչպես ավելի երկար ապրել ... Իսկ ես կարծում եմ՝ ինչքան Աստված տա, այնքան էլ կապրեմ»,- ասել է Աբգարյանը։
Ռոզալյա Սերգեյի Աբգարյանի անունը հավերժ գրված է Հայրենական մեծ պատերազմի պատմության հերոսական տարեգրության մեջ։ Նրա կյանքն արիության, հայրենիքի հանդեպ նվիրվածության և իսկական արժանապատվության օրինակ է:
Նա ծնվել է Թբիլիսիում 1923 թվականին բանվոր-զինագործի ընտանիքում։ 18 տարեկանում՝ դպրոցն ավարտելուց անմիջապես հետո, կամավոր մեկնել է ռազմաճակատ։ 1941-ի աշնանը նա ուղարկվել է գործող բանակ, իսկ 1942-ի աշնանը զորակոչվել է բանակ: 18-րդ բանակի 88-րդ առանձին կապի գնդի կազմում կռվել է ուկրաինական 1-ին և 4-րդ ճակատներում։ Ռոզալյա Աբգարյանի մարտական ուղին հարուստ է՝ Ստալինգրադ, որտեղ նա վիրավորվել է, Կովկասի պաշտպանություն, Ուկրաինայի, Լեհաստանի, Հունգարիայի և Չեխոսլովակիայի ազատագրում։ Նրա համար պատերազմն ավարտվել է Պրահայում 1945 թվականի մայիսի 9-ին։ Երկու անգամ վիրավորվել է, բայց վերականգնվելուց հետո կրկին շարք է վերադարձել։ Պարգևատրվել է Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշանով, «Մարտական ծառայությունների համար», «Ստալինգրադի պաշտպանության համար», «Կովկասի պաշտպանության համար», «Պրահայի ազատագրման համար» և այլ մարտական, աշխատանքային և հոբելյանական պարգևներով:
Պատերազմի ավարտից հետո Ռոզալյա Աբգարյանն ավարտել է բանասիրական ֆակուլտետը, դարձել ռուսաց լեզվի և գրականության ուսուցչուհի, հրատարակել մեթոդական ձեռնարկներ և ժողովածուներ։ 1967թ. նրան «ՀԽՍՀ վաստակավոր ուսուցիչ» կոչում է շնորհվել: