https://arm.sputniknews.ru/20250618/filip-kirkvorvovn-ajakcutjun-e-hajtnel-samvel-karapetjani-yntaniqin-90325034.html
Ֆիլիպ Կիրկորովն աջակցություն է հայտնել Սամվել Կարապետյանի ընտանիքին
Ֆիլիպ Կիրկորովն աջակցություն է հայտնել Սամվել Կարապետյանի ընտանիքին
Sputnik Արմենիա
Ֆիլիպ Կիրկորովը երկար տարիներ ընկերություն է անում Սամվել Կարապետյանի դստեր հետ։ 18.06.2025, Sputnik Արմենիա
2025-06-18T23:09+0400
2025-06-18T23:09+0400
2025-06-18T23:14+0400
ֆիլիպ կիրկորով
սամվել կարապետյան
«տաշիր» ընկերությունների խումբ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/06/1d/28113771_0:0:3038:1710_1920x0_80_0_0_2ddcb39c37e2ea32d4f348159ab1fc93.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի - Sputnik. Հայտնի կոմպոզիտոր Իգոր Կրուտոյից հետո Սամվել Կարապետյանի ընտանիքին աջակցություն է հայտնել Ռուսաստանի վաստակավոր արտիստ, երգիչ և պրոդյուսեր Ֆիլիպ Կիրկորովը:«Ինստագրամի» իր էջում նա վերահրապարակել է գործարարի դուստր Տատա Կարապետյանի գրառումը, որի հետ երկար տարիներ ընկերություն է անում, և գրել. «Կիրկորովների ընտանիքը ձեզ հետ է»։Ավելի վաղ «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանի դուստրը գրառում էր կատարել՝ գրելով. «Շնորհակալ ենք յուրաքանչյուրին, ով հիմա մեր ընտանիքի հետ է»:Հիշեցնենք` «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի սեփականատեր, հայտնի գործարար Սամվել Կարապետյանի տանը հունիսի 17-ին խուզարկություն իրականացվեց այն բանից հետո, երբ նա հրապարակավ աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա:Կարապետյանի հայտարարությունից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սամվել Կարապետյանին ուղղված վիրավորական և սպառնալի գրառումներ արեց սոցցանցերում։Գործարարի` Երևանում գտնվող տան մոտից տասնյակ մարդիկ տեղափոխվեցին ոստիկանական բաժանմունք։ Արդեն կեսգիշերն անց ՆԳՆ տեղափոխվեցին Սամվել և Կարեն Կարապետյան եղբայրները։ Կարեն Կարապետյանը մի քանի ժամ անց դուրս եկավ Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության (6-րդ վարչություն) շենքից, իսկ Սամվել Կարապետյանը տեղափոխվեց ՔԿ, այնտեղից էլ` դատարան։Ըստ ՔԿ–ի պաշտոնական հաղորդագրության` 422-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ այն կապակցությամբ, որ Սամվել Կարապետյանը զանգվածային լրատվության միջոցով հարցազրույց տալու ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելուն՝ ՀՀ սահմանադրությամբ չնախատեսված եղանակով ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալուն ուղղված հրապարակային կոչ: Հունիսի 18-ին նա ձերբակալվել է, նրա նկատմամբ կալանք կիրառելու միջնորդություն է ներկայացվել։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/06/1d/28113771_307:0:3038:2048_1920x0_80_0_0_b4c1e6b28ae6c2bb13411787b7657673.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ֆիլիպ կիրկորով, սամվել կարապետյան, «տաշիր» ընկերությունների խումբ
ֆիլիպ կիրկորով, սամվել կարապետյան, «տաշիր» ընկերությունների խումբ
Ֆիլիպ Կիրկորովն աջակցություն է հայտնել Սամվել Կարապետյանի ընտանիքին
23:09 18.06.2025 (Թարմացված է: 23:14 18.06.2025) Ֆիլիպ Կիրկորովը երկար տարիներ ընկերություն է անում Սամվել Կարապետյանի դստեր հետ։
ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի - Sputnik. Հայտնի կոմպոզիտոր
Իգոր Կրուտոյից հետո Սամվել Կարապետյանի ընտանիքին աջակցություն է հայտնել Ռուսաստանի վաստակավոր արտիստ, երգիչ և պրոդյուսեր Ֆիլիպ Կիրկորովը:
«Ինստագրամի» իր էջում նա վերահրապարակել է գործարարի դուստր Տատա Կարապետյանի գրառումը, որի հետ երկար տարիներ ընկերություն է անում, և գրել. «Կիրկորովների ընտանիքը ձեզ հետ է»։
Ավելի վաղ «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանի դուստրը գրառում էր կատարել՝ գրելով. «Շնորհակալ ենք յուրաքանչյուրին, ով հիմա մեր ընտանիքի հետ է»:
Հիշեցնենք` «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի սեփականատեր, հայտնի գործարար Սամվել Կարապետյանի տանը հունիսի 17-ին
խուզարկություն իրականացվեց այն բանից հետո, երբ նա հրապարակավ
աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա:
Կարապետյանի հայտարարությունից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սամվել Կարապետյանին ուղղված վիրավորական և սպառնալի գրառումներ արեց սոցցանցերում։
Գործարարի` Երևանում գտնվող տան մոտից տասնյակ մարդիկ
տեղափոխվեցին ոստիկանական բաժանմունք։ Արդեն կեսգիշերն անց
ՆԳՆ տեղափոխվեցին Սամվել և Կարեն Կարապետյան եղբայրները։ Կարեն Կարապետյանը մի քանի ժամ անց
դուրս եկավ Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության (6-րդ վարչություն) շենքից, իսկ Սամվել Կարապետյանը տեղափոխվեց ՔԿ, այնտեղից էլ` դատարան։
Ըստ ՔԿ–ի պաշտոնական հաղորդագրության` 422-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ այն կապակցությամբ, որ Սամվել Կարապետյանը զանգվածային լրատվության միջոցով հարցազրույց տալու ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելուն՝ ՀՀ սահմանադրությամբ չնախատեսված եղանակով ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալուն ուղղված հրապարակային կոչ: Հունիսի 18-ին նա ձերբակալվել է, նրա նկատմամբ կալանք կիրառելու միջնորդություն է ներկայացվել։