00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
2 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
53 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
10 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
53 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Եկել ենք մեր զորակցությունը հայտնելու․ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ

© SputnikСвященнослужители у здания суда общей юрисдикции административных районов Аван и Нор Норк (18 июня 2025). Еревaн
Священнослужители у здания суда общей юрисдикции административных районов Аван и Нор Норк (18 июня 2025). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 18.06.2025
Բաժանորդագրվել
Սրբազանը շեշտեց՝ բոլոր ժամանակներում Սամվել Կարապետյանը հավատարիմ է մնացել ազգային արժեքներին, ժողովրդի և պետականության շահերին։
ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի – Sputnik․ Եկել ենք մեր զորակցությունը հայտնելու, ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը։
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար, ռուսաստանցի գործարար Սամվել Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել իշխանությունը զավթելու հրապարակային կոչ անելու համար։ Այս րոպեներին դատարանում քննվում է նրան կալանավորելու միջնորդությունը։
«Մենք հասկացանք, որ Սամվել Սարգիսովիչի նման զորակցությունը Մայր աթոռ սուրբ Էջմիածնին վերածվեց քաղաքական հետապնդումների, որը իր մեջ կրում է իշխանությունների վերաբերմունքը։ Այդ իմաստով եկել ենք մեր զորակցությունը բերելու»,- ասաց սրբազանը։
Նա շեշտեց՝ բոլոր ժամանակներում Սամվել Կարապետյանը հավատարիմ է մնացել ազգային արժեքներին, ժողովրդի և պետականության շահերին՝ հակառակ ցանկացած փորձության։
Նա նշեց, որ դատարան է եկել նաև փոխանցելու ռուսաստանաբնակ հարյուր հազարավոր հայերի աջակցությունը։
Սրբազանի խոսքով՝ յուրաքանչյուր երկիր պետք է ուրախ լինի, որ ունի այնպիսի պետականամետ զավակ, ինչպիսին Սամվել Կարապետյանն է։
Հիշեցնենք` հունիսի 17-ին Սամվել Կարապետյանի տանը խուզարկություն իրականացվեց այն բանից հետո, երբ նա հրապարակավ աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա:
Կարապետյանի հայտարարությունից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սամվել Կարապետյանին ուղղված վիրավորական և սպառնալի գրառումներ արեց սոցցանցերում։
Գործարարի` Երևանում գտնվող տան մոտից տասնյակ մարդիկ տեղափոխվեցին ոստիկանական բաժանմունք։ Արդեն կեսգիշերն անց ՆԳՆ տեղափոխվեցին Սամվել ու Կարեն Կարապետյան եղբայրները։ Կարեն Կարապետյանը մի քանի ժամ անց դուրս եկավ Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության (6-րդ վարչություն) շենքից, իսկ Սամվել Կարապետյանը տեղափոխվեց ՔԿ։
Իրավիճակին արձագանքել է ՌԴ ԱԳՆ-ն՝ հայտարարելով, որ Մոսկվան ուշադիր հետևում է գործարար Կարապետյանի շուրջ ստեղծված իրավիճակին:
Մայր աթոռը իշխանություններին կոչ է արել դադարեցնել Սամվել Կարապետյանի նկատմամբ հետապնդումը:
Լրահոս
0