00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:17
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Չեմ հանդուրժի, որ որևէ մեկի լեզուն պտտվի ու նման բան ասի. Փաշինյանը՝ Կարապետյանի մասին

Բաժանորդագրվել
ՀՀ վարչապետը վստահեցրեց, որ որքան էլ ՀՀ–ն ժողովրդավար երկիր է, միևնույնն է ինքը` որպես վարչապետ, ամենակոշտ ու կոպիտ միջոցները կձեռնարկի ցանկացած նման դեպքի ժամանակ։
ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի հանդուրժի, որ որևէ մեկի լեզուն պտտվի ու ասի բաներ, որոնք ուղղված են ՀՀ-ի դեմ։ Այդ մասին այսօր ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա անդրադարձավ լրագրողի այն հարցին, թե արդյոք Սամվել Կարապետյանի դեմ արշավը սկսվեց այն պահից սկսած, երբ նա եկեղեցու մասին արեց հայտարարություն, որ պաշտպանում է։

«Այդ հայտարարությունը եկեղեցու մասին չէր, այլ Հայաստանի Հանրապետության մասին էր։ Փորձ էր արվում տպավորություն ստեղծել, թե ՀՀ-ում կարող են գալ ինչ-որ մարդիկ ինչ-որ տեղից ու, ինչպես նրանք են ասում, իրենց ձևերով ինչ-որ բան անել։ ՀՀ–ն ունի արձագանքի կոնկրետ լծակներ, ու ես չեմ հանդուրժի, որ որևէ մեկի լեզուն պտտվի ու նման բան ասի. ՀՀ–ն ժողովրդավարական երկիր է և յուրքանչյուր ոք ունի կարծիք արտահայտելու, հավաքներ անցկացնելու իրավունք, սակայն ՀՀ–ին որևէ մեկը սպառնալ չի կարող»,- ընդգծեց նա։

Նա վստահեցրեց, որ որքան էլ ՀՀ–ն ժողովրդավար երկիր է, միևնույնն է ինքը` որպես վարչապետ, ամենակոշտ ու կոպիտ միջոցները կձեռնարկի ցանկացած նման դեպքի ժամանակ։
Փաշինյանի խոսքով` Կարապետյանի հայտարարությունը որևէ կապ չունի ոչ եկեղեցու, ոչ էլ նրա շահերի հետ։
«Ես ուղիղ մեկ ամիս առաջ ուղիղ մեկ ամիս ժամկետով տվել էի կառավարության անդամներին հանձնարարական, որ ՀԷՑ–ի կողմից ժողովրդին հասցված վնասները պետք է վերականգնվի, որի մասին ես բազմիցս հրապարակային խոսել եմ։ Զարմանքով ու զայրույթով արձանագրեցի, որ ՀԷՑ–ը իր գործունեության արդյունքում ՀՀ–ում գրեթե էներգետիկ ճգնաժամ է ստեղծել»,– ընդգծեց նա։
Վարչապետը համոզված է, որ այդ ամենն արվել և արվում է ՀՀ–ում ներքին հանրային դժգոհություն գեներացնելու համար։
Նա այն կարծիքին է, որ Սամվել Կարապետյանի ակտիվացումը կապված է իր այդ հանձնարարականի հետ։
«Եկեղեցին տվյալ դեպքում ՀԷՑ-ի շուտով նախկին սեփականատերերի համար ընդամենը ծխածածկույթ էր»,- հայտարարեց Փաշինյանը։ ՀՀ վարչապետը տեղեկացրեց, որ ԱԺ–ում արդեն կա օրենքի նախագիծ ՀԷՑ–ն ազգայնացնելու մասին։
«Ամեն ինչ տեղի է ունենալու օրենքի սահմաններում, ու քրեական վարույթները սրա հետ կապ չունեն. կապ կստեղծվի, թե ոչ, դա այլ խնդիր է»,– նշեց նա։
Հիշեցնենք` հունիսի 17-ին Սամվել Կարապետյանի տանը խուզարկություն է իրականացվել այն բանից հետո, երբ նա հրապարակավ աջակցություն է հայտնել Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա:
Կարապետյանի հայտարարությունից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սամվել Կարապետյանին ուղղված վիրավորական և սպառնալի գրառումներ արեց սոցցանցերում։
Գործարարի Երևանում գտնվող տան մոտից տասնյակ մարդիկ տեղափոխվեցին ոստիկանական բաժանմունք։ Արդեն կեսգիշերն անց ՆԳՆ տեղափոխվեցին Սամվել ու Կարեն Կարապետյան եղբայրները։ Կարեն Կարապետյանը մի քանի ժամ անց՝ առավոտյան, դուրս եկավ Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության (6-րդ վարչություն) շենքից։ Նախնական տեղեկություններով ինքը՝ Սամվել Կարապետյանը Քննչական կոմիտեում է, մինչ այս պահը հայտնի չէ նրա կարգավիճակը։
Իրավիճակին արձագանքել է ՌԴ ԱԳՆ-ն՝ հայտարարելով, որ Մոսկվան ուշադիր հետևում է գործարար Կարապետյանի շուրջ ստեղծված իրավիճակին:
Մայր աթոռը իշխանություններին կոչ է արել դադարեցնել Սամվել Կարապետյանի նկատմամբ հետապնդումը:
Լրահոս
0