00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:23
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:50
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Անհետ կորածների հարազատները փակել են Երևանի Բաղրամյան պողոտան

Բաժանորդագրվել
Մեծ թվով ոստիկանական ուժեր են հավաքված Բաղրամյան պողոտայում։
ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի – Sputnik. Անհետ կորածների հարազատները տևական ժամանակ է` փակել են Երևանի Բաղրամյան պողոտան:
Ավելի վաղ հայտնել էինք, որ նրանք բողոքի ակցիա են իրականացրել նաև ՀՀ կառավարության շենքի մոտ` պահանջելով, որ Արմեն Աբազյանը վերականգնվի ԱԱԾ տնօրենի պաշտոնում, քանի որ, նրանց խոսքով, Աբազյանը հսկայական աշխատանք է արել հանձնաժողովի շրջանակում։
«Նա իրոք մեզ մեծ հույս էր տալիս, իրոք մեծ աշխատանք էր կատարել»,– ասաց ակցիայի մասնակից մի կին` ավելացնելով, որ ուժային մյուս ղեկավարների փոփոխությունն այդքան խնդրահարույց չէր, քանի որ նրանց գլխին կանգնած էր Աբազյանը։
Ակցիային ներկա է նաև ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը։ Լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ անհետ կորածների հարազատները ոչ թե կոնկրետ պաշտոնյայի համար են կռիվ տալիս, այլ իրենց վերջին հույսի։
«Բանն այն է, որ Աբազյանը վերջին շրջանում բավականին ակտիվացրել էր անհետ կորածների շուրջ աշխատանքները»,– ընդգծեց նա։
Պատգամավորի խոսքով` նույնիսկ Երևանի ամենակարևոր պողոտայի փակումը չի սթափեցնում իշխանություններին, որոնց գլխավոր հարցն այսօր կուսակրոնությունն է։
Նշենք, որ մեծ թվով ոստիկանական ուժեր են հավաքված Բաղրամյան պողոտայում։
Հիշեցնենք՝ Արմեն Աբազյանն այսօր առավոտյան է ազատվել ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում շրջանցեց լրագրողի այն հարցը, թե արդյոք ԱԱԾ տնօրենի պաշտոնանկությունը կապ ունի գործարար Սամվել Կարապետյանի և Հայ առաքելական եկեղեցու դեմ նրա գրառումների ու քայլերի հետ։ Նա նշեց, որ իր իշխանության օրոք Արմեն Աբազյանն ամենաերկարն է եղել ԱԱԾ տնօրենի պաշտոնում, ընդ որում` ամենաբարդ ժամանակահատվածում` 2020 թվականից սկսած, ու արժանացել է նրան, որ մի քիչ հանգստանա։
ԱԱԾ տնօրենի պաշտոնանկությունն անհետ կորածների խնդրի վրա չի ազդի․ Փաշինյան
Լրահոս
0