https://arm.sputniknews.ru/20250618/ajs-meghadranqnern-iravakan-himq-chunen-karapetjani-grasenjaki-hajtararutjuny-90290116.html
Այս մեղադրանքներն իրավական հիմք չունեն. Կարապետյանի գրասենյակի հայտարարությունը
Այս մեղադրանքներն իրավական հիմք չունեն. Կարապետյանի գրասենյակի հայտարարությունը
Sputnik Արմենիա
Սամվել Կարապետյանը միշտ հանդես է եկել և շարունակում է հանդես գալ ի պաշտպանություն հայ ժողովրդի, Հայ առաքելական եկեղեցու և ազգային արժեքների, նշվում է... 18.06.2025, Sputnik Արմենիա
2025-06-18T14:25+0400
2025-06-18T14:25+0400
2025-06-18T14:25+0400
սամվել կարապետյան
«տաշիր» ընկերությունների խումբ
ձերբակալություն
հայտարարություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/14/33469676_0:164:1600:1065_1920x0_80_0_0_7900c81240b55dfdc1b3216fb609cb2e.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի – Sputnik. «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանին առաջադրված մեղադրանքները՝ իբր իշխանությունը զավթելու հրապարակային կոչ անելու համար, որևէ իրավական կամ փաստական հիմք չունեն, սա ակնհայտ ճնշում գործադրելու փորձ է։ Այս մասին ասվում է Սամվել Կարապետյանի գրասենյակի մամուլի ծառայության հայտարարության մեջ։Ավելի վաղ հայտնի դարձավ, որ «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար, ռուսաստանցի գործարար Սամվել Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել իշխանությունը զավթելու հրապարակային կոչ անելու համար (իր ավելի վաղ արված հայտարարության հիման վրա)։Նշվում է, որ Կարապետյանը միշտ հանդես է եկել և շարունակում է հանդես գալ ի պաշտպանություն հայ ժողովրդի, Հայ առաքելական եկեղեցու և ազգային արժեքների։Մամուլի ծառայությունը փաստել է, որ Կարապետյանը վաստակավոր գործարար է, բարերար, բազմաթիվ պետական և հասարակական պարգևների դափնեկիր, այդ թվում՝ «Արցախի հերոս» և «Հայորդի» պատվավոր կոչումների դափնեկիր։«Նրա քաղաքացիական դիրքորոշումը որպես սպառնալիք պետական կարգին ներկայացնելու փորձերը` վախեցնելու և այլախոհությունը ճնշելու ակնհայտ փորձ են», – ասվում է հայտարարության մեջ։Հիշեցնենք` հունիսի 17-ին Սամվել Կարապետյանի տանը խուզարկություն իրականացվեց այն բանից հետո, երբ նա հրապարակավ աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա:Կարապետյանի հայտարարությունից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սամվել Կարապետյանին ուղղված վիրավորական և սպառնալի գրառումներ արեց սոցցանցերում։Գործարարի` Երևանում գտնվող տան մոտից տասնյակ մարդիկ տեղափոխվեցին ոստիկանական բաժանմունք։ Արդեն կեսգիշերն անց ՆԳՆ տեղափոխվեցին Սամվել ու Կարեն Կարապետյան եղբայրները։ Կարեն Կարապետյանը մի քանի ժամ անց դուրս եկավ Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության (6-րդ վարչություն) շենքից, իսկ Սամվել Կարապետյանը տեղափոխվեց ՔԿ։Իրավիճակին արձագանքել է ՌԴ ԱԳՆ-ն՝ հայտարարելով, որ Մոսկվան ուշադիր հետևում է գործարար Կարապետյանի շուրջ ստեղծված իրավիճակին:Մայր աթոռը իշխանություններին կոչ է արել դադարեցնել Սամվել Կարապետյանի նկատմամբ հետապնդումը:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/14/33469676_134:0:1554:1065_1920x0_80_0_0_fa17bbce913f82e8e1095e15d318fa44.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սամվել կարապետյան, «տաշիր» ընկերությունների խումբ, ձերբակալություն, հայտարարություն
սամվել կարապետյան, «տաշիր» ընկերությունների խումբ, ձերբակալություն, հայտարարություն
Այս մեղադրանքներն իրավական հիմք չունեն. Կարապետյանի գրասենյակի հայտարարությունը
Սամվել Կարապետյանը միշտ հանդես է եկել և շարունակում է հանդես գալ ի պաշտպանություն հայ ժողովրդի, Հայ առաքելական եկեղեցու և ազգային արժեքների, նշվում է հայտարարության մեջ։
ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի – Sputnik. «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանին առաջադրված մեղադրանքները՝ իբր իշխանությունը զավթելու հրապարակային կոչ անելու համար, որևէ իրավական կամ փաստական հիմք չունեն, սա ակնհայտ ճնշում գործադրելու փորձ է։ Այս մասին ասվում է Սամվել Կարապետյանի գրասենյակի մամուլի ծառայության հայտարարության մեջ։
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար, ռուսաստանցի գործարար Սամվել Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել իշխանությունը զավթելու հրապարակային կոչ անելու համար (իր ավելի վաղ արված հայտարարության հիման վրա)։
Նշվում է, որ Կարապետյանը միշտ հանդես է եկել և շարունակում է հանդես գալ ի պաշտպանություն հայ ժողովրդի, Հայ առաքելական եկեղեցու և ազգային արժեքների։
«Նրա խոսքերն ու գործողությունները ուղղված են բացառապես քաղաքացիների իրավունքների և դավանության ազատության խաղաղ պաշտպանությանը», – ընդգծվում է հայտարարության մեջ։
Մամուլի ծառայությունը փաստել է, որ Կարապետյանը վաստակավոր գործարար է, բարերար, բազմաթիվ պետական և հասարակական պարգևների դափնեկիր, այդ թվում՝ «Արցախի հերոս» և «Հայորդի» պատվավոր կոչումների դափնեկիր։
«Նրա քաղաքացիական դիրքորոշումը որպես սպառնալիք պետական կարգին ներկայացնելու փորձերը` վախեցնելու և այլախոհությունը ճնշելու ակնհայտ փորձ են», – ասվում է հայտարարության մեջ։
Հիշեցնենք` հունիսի 17-ին Սամվել Կարապետյանի տանը
խուզարկություն իրականացվեց այն բանից հետո, երբ նա հրապարակավ
աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա:
Կարապետյանի հայտարարությունից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սամվել Կարապետյանին ուղղված վիրավորական և սպառնալի գրառումներ արեց սոցցանցերում։
Գործարարի` Երևանում գտնվող տան մոտից տասնյակ մարդիկ
տեղափոխվեցին ոստիկանական բաժանմունք։ Արդեն կեսգիշերն անց
ՆԳՆ տեղափոխվեցին Սամվել ու Կարեն Կարապետյան եղբայրները։ Կարեն Կարապետյանը մի քանի ժամ անց
դուրս եկավ Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության (6-րդ վարչություն) շենքից, իսկ Սամվել Կարապետյանը տեղափոխվեց ՔԿ։
Իրավիճակին արձագանքել է
ՌԴ ԱԳՆ-ն՝ հայտարարելով, որ Մոսկվան ուշադիր հետևում է գործարար Կարապետյանի շուրջ ստեղծված իրավիճակին:
Մայր աթոռը իշխանություններին կոչ է արել դադարեցնել Սամվել Կարապետյանի նկատմամբ հետապնդումը: