https://arm.sputniknews.ru/20250618/ahagnacvogh-khutshapi-nshan-e-divanagetneri-khvorhurdy-karapetjani-dem-sksvats-arshavi-masin-90312636.html
Ահագնացող խուճապի նշան է. Դիվանագետների խորհուրդը` Կարապետյանի դեմ սկսված արշավի մասին
Ահագնացող խուճապի նշան է. Դիվանագետների խորհուրդը` Կարապետյանի դեմ սկսված արշավի մասին
Sputnik Արմենիա
Դիվանագետների խորհուրդը կարծում է, որ այս քայլերն ուղղված են մեր ազգային միասնության քայքայմանը և աշխարհասփյուռ հայության օտարմանը հայրենիքից: 18.06.2025, Sputnik Արմենիա
2025-06-18T19:06+0400
2025-06-18T19:06+0400
2025-06-18T19:06+0400
սամվել կարապետյան
նիկոլ փաշինյան
հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց)
«տաշիր» ընկերությունների խումբ
հայ առաքելական եկեղեցի
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/06/18/28065825_0:83:1600:983_1920x0_80_0_0_5c8409872601d22e67ef148e5f9e1099.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի – Sputnik․ Ցանկացած իշխանության պայքարը իրենից բազմապատիկ հեղինակավոր և ազգի համար օգտակար անհատների դեմ միայն ահագնացող խուճապի նշան է, դատապարտված է ձախուղման ու պատմության արժանի դատաստանին: Այս մասին ասվում է ի պաշտպանություն Սամվել Կարապետյանի` Դիվանագետների համահայկական խորհրդի տարածած հայտարարության մեջ։Նշվում է, որ հայ հասարակության վերաբերմունքը Կարապետյանների ընտանիքի և անձամբ Սամվել Կարապետյանի հանդեպ ձևավորվել է Հայաստանի Հանրապետության անկախության տարիներին նրանց կողմից հայ ժողովրդին և հայկական երկու հանրապետություններին ցուցաբերած ծառայությունների, բազմաթիվ ազգօգուտ ծրագրերի իրականացման արդյունքում, որոնք նպաստել են Հայաստանի Հանրապետության, Արցախի զորացմանը և հայ ժողովրդի բարեկեցության ամրապնդմանը:«Միջազգային ասպարեզում և սփյուռքում բարձր հեղինակություն վայելող Սամվել Կարապետյանի դեմ իշխանությունների ձեռնարկած գործողությունները հերթական կործանարար հարվածներն են մեր ազգային ինքնության, Հայաստանյաց առաքելական սուրբ եկեղեցու դեմ»,–ասվում է դիվանագետների տարածած հայտարարության մեջ:Դիվանագետների խորհուրդը կարծում է, որ այս քայլերն ուղղված են մեր ազգային միասնության քայքայմանը և աշխարհասփյուռ հայության օտարմանը հայրենիքից:Հիշեցնենք` «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի սեփականատեր, հայտնի գործարար Սամվել Կարապետյանի տանը հունիսի 17-ին խուզարկություն իրականացվեց այն բանից հետո, երբ նա հրապարակավ աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա:Կարապետյանի հայտարարությունից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սամվել Կարապետյանին ուղղված վիրավորական և սպառնալի գրառումներ արեց սոցցանցերում։Գործարարի` Երևանում գտնվող տան մոտից տասնյակ մարդիկ տեղափոխվեցին ոստիկանական բաժանմունք։ Արդեն կեսգիշերն անց ՆԳՆ տեղափոխվեցին Սամվել և Կարեն Կարապետյան եղբայրները։ Կարեն Կարապետյանը մի քանի ժամ անց դուրս եկավ Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության (6-րդ վարչություն) շենքից, իսկ Սամվել Կարապետյանը տեղափոխվեց ՔԿ, այնտեղից էլ` դատարան։Ըստ ՔԿ–ի պաշտոնական հաղորդագրության` 422-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ այն կապակցությամբ, որ Սամվել Կարապետյանը զանգվածային լրատվության միջոցով հարցազրույց տալու ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելուն՝ ՀՀ սահմանադրությամբ չնախատեսված եղանակով ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալուն ուղղված հրապարակային կոչ: Հունիսի 18-ին նա ձերբակալվել է, նրա նկատմամբ կալանք կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/06/18/28065825_87:0:1508:1066_1920x0_80_0_0_4d268799739904de7f97aaa64c2f982e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սամվել կարապետյան, նիկոլ փաշինյան, հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց), «տաշիր» ընկերությունների խումբ, հայ առաքելական եկեղեցի
սամվել կարապետյան, նիկոլ փաշինյան, հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց), «տաշիր» ընկերությունների խումբ, հայ առաքելական եկեղեցի
Ահագնացող խուճապի նշան է. Դիվանագետների խորհուրդը` Կարապետյանի դեմ սկսված արշավի մասին
Դիվանագետների խորհուրդը կարծում է, որ այս քայլերն ուղղված են մեր ազգային միասնության քայքայմանը և աշխարհասփյուռ հայության օտարմանը հայրենիքից:
ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի – Sputnik․ Ցանկացած իշխանության պայքարը իրենից բազմապատիկ հեղինակավոր և ազգի համար օգտակար անհատների դեմ միայն ահագնացող խուճապի նշան է, դատապարտված է ձախուղման ու պատմության արժանի դատաստանին: Այս մասին ասվում է ի պաշտպանություն Սամվել Կարապետյանի` Դիվանագետների համահայկական խորհրդի տարածած հայտարարության մեջ։
«Դիվանագետների համահայկական խորհուրդն իր վրդովմունքն ու անհամաձայնությունն է հայտնում Հայ առաքելական եկեղեցու արժանավոր զավակ և ազգային բարերար Սամվել Կարապետյանի ու նրա ընտանիքի դեմ գործող իշխանությունների կողմից ձեռնարկված անօրինությունների և կամայականությունների առթիվ»,–ասվում է հայտարարության մեջ:
Նշվում է, որ հայ հասարակության վերաբերմունքը Կարապետյանների ընտանիքի և անձամբ Սամվել Կարապետյանի հանդեպ ձևավորվել է Հայաստանի Հանրապետության անկախության տարիներին նրանց կողմից հայ ժողովրդին և հայկական երկու հանրապետություններին ցուցաբերած ծառայությունների, բազմաթիվ ազգօգուտ ծրագրերի իրականացման արդյունքում, որոնք նպաստել են Հայաստանի Հանրապետության, Արցախի զորացմանը և հայ ժողովրդի բարեկեցության ամրապնդմանը:
«Միջազգային ասպարեզում և սփյուռքում բարձր հեղինակություն վայելող Սամվել Կարապետյանի դեմ իշխանությունների ձեռնարկած գործողությունները հերթական կործանարար հարվածներն են մեր ազգային ինքնության, Հայաստանյաց առաքելական սուրբ եկեղեցու դեմ»,–ասվում է դիվանագետների տարածած հայտարարության մեջ:
Դիվանագետների խորհուրդը կարծում է, որ այս քայլերն ուղղված են մեր ազգային միասնության քայքայմանը և աշխարհասփյուռ հայության օտարմանը հայրենիքից:
Հիշեցնենք` «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի սեփականատեր, հայտնի գործարար Սամվել Կարապետյանի տանը հունիսի 17-ին
խուզարկություն իրականացվեց այն բանից հետո, երբ նա հրապարակավ
աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա:
Կարապետյանի հայտարարությունից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սամվել Կարապետյանին ուղղված վիրավորական և սպառնալի գրառումներ արեց սոցցանցերում։
Գործարարի` Երևանում գտնվող տան մոտից տասնյակ մարդիկ
տեղափոխվեցին ոստիկանական բաժանմունք։ Արդեն կեսգիշերն անց
ՆԳՆ տեղափոխվեցին Սամվել և Կարեն Կարապետյան եղբայրները։ Կարեն Կարապետյանը մի քանի ժամ անց
դուրս եկավ Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության (6-րդ վարչություն) շենքից, իսկ Սամվել Կարապետյանը տեղափոխվեց ՔԿ, այնտեղից էլ` դատարան։
Ըստ ՔԿ–ի պաշտոնական հաղորդագրության` 422-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ այն կապակցությամբ, որ Սամվել Կարապետյանը զանգվածային լրատվության միջոցով հարցազրույց տալու ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելուն՝ ՀՀ սահմանադրությամբ չնախատեսված եղանակով ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալուն ուղղված հրապարակային կոչ: Հունիսի 18-ին նա ձերբակալվել է, նրա նկատմամբ կալանք կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան։