https://arm.sputniknews.ru/20250618/aats-tnoreni-pashtvonankutjunn-anhet-kvoratsneri-khndri-vra-chi-azdi-pashinjan-90301723.html
ԱԱԾ տնօրենի պաշտոնանկությունն անհետ կորածների խնդրի վրա չի ազդի․ Փաշինյան
ԱԱԾ տնօրենի պաշտոնանկությունն անհետ կորածների խնդրի վրա չի ազդի․ Փաշինյան
Sputnik Արմենիա
Վարչապետը անհետ կորածների հարազատներին խոստացել է 2 ամիս հետո պատասխանել նրանց հարցերին և վստահեցրեց` կպահի իր խոստումը։ 18.06.2025, Sputnik Արմենիա
2025-06-18T17:14+0400
2025-06-18T17:14+0400
2025-06-18T17:19+0400
հայաստան
հհ ազգային անվտանգության ծառայություն. աած
արմեն աբազյան
նիկոլ փաշինյան
հայ գերիներ, անհետ կորածներ
անհետ կորած
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/06/0c/77020611_0:84:1600:984_1920x0_80_0_0_28e3715d7812cd6ca758f24a94ca2637.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի – Sputnik․ ԱԱԾ տնօրենի պաշտոնանկությունը որևէ բան չի փոխել անհետ կորած զինծառայողներին առնչվող գործընթացի համար։ Այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության անդամ Թադևոս Ավետիսյանի հարցին։Փաշինյանի խոսքով՝ մոտ 2 շաբաթ՝ հունիսի 6-ին, ինքը հանդիպել է անհետ կորածների հարազատների հետ, պարզապես այդ հանդիպումը չի լուսաբանվել։ Ըստ նրա՝ հանդիպմանը որևէ այլ պաշտոնյա չի մասնակցել։Նրա խոսքով՝ ԱԱԾ տնօրենի փոփոխությամբ չէր կարող որևէ բան փոխվել։Հիշեցնենք՝ Արմեն Աբազյանն այսօր ազատվել է ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից։ Անհետ կորածների հարազատներն առավոտյան ՀՀ կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա էին անում և դժգոհություն հայտնում ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին պաշտոնից ազատելու կապակցությամբ։Նրանց խոսքով՝ անհետ կորածների և գերիների հումանիտար բանակցությունների վարման մասով Աբազյանն առնվազն 5 տարի աշխատանք է տարել, եկել են տրամաբանական ինչ–որ կետի։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/06/0c/77020611_89:0:1512:1067_1920x0_80_0_0_2c01853c26b2c784768a2b5bb55f5dbf.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հհ ազգային անվտանգության ծառայություն. աած, արմեն աբազյան, նիկոլ փաշինյան, հայ գերիներ, անհետ կորածներ, անհետ կորած
հայաստան, հհ ազգային անվտանգության ծառայություն. աած, արմեն աբազյան, նիկոլ փաշինյան, հայ գերիներ, անհետ կորածներ, անհետ կորած
ԱԱԾ տնօրենի պաշտոնանկությունն անհետ կորածների խնդրի վրա չի ազդի․ Փաշինյան
17:14 18.06.2025 (Թարմացված է: 17:19 18.06.2025) Վարչապետը անհետ կորածների հարազատներին խոստացել է 2 ամիս հետո պատասխանել նրանց հարցերին և վստահեցրեց` կպահի իր խոստումը։
ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի – Sputnik․ ԱԱԾ տնօրենի պաշտոնանկությունը որևէ բան չի փոխել անհետ կորած զինծառայողներին առնչվող գործընթացի համար։ Այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության անդամ Թադևոս Ավետիսյանի հարցին։
Փաշինյանի խոսքով՝ մոտ 2 շաբաթ՝ հունիսի 6-ին, ինքը հանդիպել է անհետ կորածների հարազատների հետ, պարզապես այդ հանդիպումը չի լուսաբանվել։ Ըստ նրա՝ հանդիպմանը որևէ այլ պաշտոնյա չի մասնակցել։
«Հանդիպման ընթացքում ձեռք ենք բերել կոնկրետ պայմանավորվածություն։ Իրենք ինձ տվել են 5 կոնկրետ հարց, որի շուրջ ես ասել եմ, պայմանավորվել եմ, որ անձամբ կզբաղվեմ։ Հենց այդ հանդիպման ժամանակ ասել եմ՝ որ օրը հարցերը փոխանցեք, ուղիղ 2 ամիս անց տեղի կունենա մեր մյուս հանդիպումը, որ ես այդ բոլոր հարցերին պատասխանեմ»,- ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով՝ ԱԱԾ տնօրենի փոփոխությամբ չէր կարող որևէ բան փոխվել։
Հիշեցնենք՝ Արմեն Աբազյանն այսօր
ազատվել է ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից։ Անհետ կորածների հարազատներն առավոտյան ՀՀ կառավարության շենքի մոտ
բողոքի ակցիա էին անում և դժգոհություն հայտնում ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին պաշտոնից ազատելու կապակցությամբ։
Նրանց խոսքով՝ անհետ կորածների և գերիների հումանիտար բանակցությունների վարման մասով Աբազյանն առնվազն 5 տարի աշխատանք է տարել, եկել են տրամաբանական ինչ–որ կետի։