https://arm.sputniknews.ru/20250617/vorn-e-verin-larsum-herteri-pattshary-spajkaji-nerkajacucchi-meknabanutjuny-90219482.html
Ո՞րն է Վերին Լարսում հերթերի պատճառը. «Սպայկայի» ներկայացուցչի մեկնաբանությունը
Ո՞րն է Վերին Լարսում հերթերի պատճառը. «Սպայկայի» ներկայացուցչի մեկնաբանությունը
Sputnik Արմենիա
«Սպայկայի» կարգավարական բաժնի ղեկավարը ՊԵԿ–ի առաջարկը չի ընդունում, որով հորդորում էին ժամանակավորապես հետաձգել փոխադրումները։ 17.06.2025, Sputnik Արմենիա
2025-06-17T12:24+0400
2025-06-17T12:24+0400
2025-06-17T12:25+0400
«սպայկա» սպը
վերին լարս
բեռնափոխադրում
բեռնատար
ծիրան
արտահանում
ռուսաստան
վրաստանի հանրապետություն
https://cdn.am.sputniknews.ru/img/1796/20/17962087_0:0:1200:675_1920x0_80_0_0_2ed6cb647e1193a4551e72ea7cd07e96.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի – Sputnik. «Վերին Լարս» անցակետում հայաստանյան բեռնատարների վերջին կուտակումների հիմնական պատճառը մաքսային ռենտգեն սարքավորման խափանումն է. Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց «Սպայկա» ընկերության կարգավարական բաժնի ղեկավար Կարեն Աղդայանը` մեկնաբանելով արտահանումների շղթայում առաջացած խնդիրները։Նշենք` Պետեկամուտների կոմիտեի նախագահը մեկ շաբաթ առաջ հայտարարել էր, որ, հաշվի առնելով վրացական անցակետերում վերջին օրերի կուտակումները, Հայաստանի մաքսային ծառայությունը արտահանողներին հորդորում է ժամանակավորապես հետաձգել փոխադրումները մինչև կկարգավորվի վրացական կողմի թողունակության հարցը։ Մինչդեռ Հայաստանում արդեն սկսկվել է գյուղարտադրանքի, մասնավորապես` ծիրանի մթերման սեզոնը, և արտահանողները շտապում են այն Վրաստանի տարածքով հասցնել Ռուսաստանի և ԵԱՏՄ անդամ այլ երկրների շուկաներ։Կարեն Աղդայանից նաև հետաքրքրվեցինք` ծիրանի ի՞նչ բերք ունենք այս տարի, հատկապես` վերջին ամիսների անբարենպաստ եղանակի պայմաններում։ Մեր զրուցակիցը չհերքեց, որ ուժեղ քամիներն ու կարկուտը մի շարք մարզերում մեծ վնաս են հասցրել բերքին։ Բայց, նրա գնահատմամբ, արտահանման ենթակա միջին որակի ծիրան բավարար քանակությամբ կա։Ծիրանից բացի արտահանվում է նաև ջերմոցային պայմաններում աճեցված բանջարեղենը, առաջիկայում դրանց կգումարվեն արդեն բնական պայմաններում աճեցված լոլիկը, պղպեղը, վարունգն ու սմբուկը։
վրաստանի հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1796/20/17962087_226:0:1126:675_1920x0_80_0_0_f4334e01fef3040d16154d3730dcf760.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
«սպայկա» սպը, վերին լարս, բեռնափոխադրում, բեռնատար, ծիրան, արտահանում, ռուսաստան, վրաստանի հանրապետություն
«սպայկա» սպը, վերին լարս, բեռնափոխադրում, բեռնատար, ծիրան, արտահանում, ռուսաստան, վրաստանի հանրապետություն
Ո՞րն է Վերին Լարսում հերթերի պատճառը. «Սպայկայի» ներկայացուցչի մեկնաբանությունը
12:24 17.06.2025 (Թարմացված է: 12:25 17.06.2025) «Սպայկայի» կարգավարական բաժնի ղեկավարը ՊԵԿ–ի առաջարկը չի ընդունում, որով հորդորում էին ժամանակավորապես հետաձգել փոխադրումները։
ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի – Sputnik. «Վերին Լարս» անցակետում հայաստանյան բեռնատարների վերջին կուտակումների հիմնական պատճառը մաքսային ռենտգեն սարքավորման խափանումն է.
Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց «Սպայկա» ընկերության կարգավարական բաժնի ղեկավար Կարեն Աղդայանը` մեկնաբանելով արտահանումների շղթայում առաջացած խնդիրները։
«Մինչև հիմա էլ կուտակումներ կան, Լարսի անցակետը չի հասցնում սպասարկել բոլոր մեքենաները։ Բոլոր բեռնատարները կանգնած են` անկախ բեռի տեսակից։ Հերթ է, երևի քիչ–քիչ կվերանա»,– նշեց արտահանող ընկերության ներկայացուցիչը։ Նրա տեղեկություններով` այս պահին էլ ռենտգեն սարքավորումներից մեկը չի աշխատում։
Նշենք` Պետեկամուտների կոմիտեի նախագահը մեկ շաբաթ առաջ հայտարարել էր, որ, հաշվի առնելով վրացական անցակետերում վերջին օրերի կուտակումները, Հայաստանի մաքսային ծառայությունը արտահանողներին հորդորում է ժամանակավորապես հետաձգել փոխադրումները մինչև կկարգավորվի վրացական կողմի թողունակության հարցը։ Մինչդեռ Հայաստանում արդեն սկսկվել է գյուղարտադրանքի, մասնավորապես` ծիրանի մթերման սեզոնը, և արտահանողները շտապում են այն Վրաստանի տարածքով հասցնել Ռուսաստանի և ԵԱՏՄ անդամ այլ երկրների շուկաներ։
«Սպայկայի» կարգավարական բաժնի ղեկավարը ՊԵԿ–ի առաջարկը չի ընդունում` ասելով, որ, եթե բեռնատարն արդեն բարձված է, հատկապես` շուտ փչացող ապրանքով, այն պետք է ճանապարհ ընկնի, նույնիսկ եթե ստիպված լինի անցակետի հերթում սպասել։
Կարեն Աղդայանից նաև հետաքրքրվեցինք` ծիրանի ի՞նչ բերք ունենք այս տարի, հատկապես` վերջին ամիսների անբարենպաստ եղանակի պայմաններում։ Մեր զրուցակիցը չհերքեց, որ ուժեղ քամիներն ու կարկուտը մի շարք մարզերում մեծ վնաս են հասցրել բերքին։ Բայց, նրա գնահատմամբ, արտահանման ենթակա միջին որակի ծիրան բավարար քանակությամբ կա։
Ծիրանից բացի արտահանվում է նաև ջերմոցային պայմաններում աճեցված բանջարեղենը, առաջիկայում դրանց կգումարվեն արդեն բնական պայմաններում աճեցված լոլիկը, պղպեղը, վարունգն ու սմբուկը։