https://arm.sputniknews.ru/20250617/vorevice-kap-chem-tesnum-simvonjany-pashinjani-grarman-ev-karapetjani-nkatmamb-qajleri-masin-90253508.html
Որևիցե կապ չեմ տեսնում. Սիմոնյանը` Փաշինյանի գրառման և Կարապետյանի նկատմամբ քայլերի մասին
Որևիցե կապ չեմ տեսնում. Սիմոնյանը` Փաշինյանի գրառման և Կարապետյանի նկատմամբ քայլերի մասին
Sputnik Արմենիա
ԱԺ նախագահն այն համոզմանն է, որ որևիցե մարդու հենց այնպես չեն ցանկանա ձերբակալել։ 17.06.2025, Sputnik Արմենիա
2025-06-17T20:28+0400
2025-06-17T20:28+0400
2025-06-17T20:55+0400
ալեն սիմոնյան
սամվել կարապետյան
նիկոլ փաշինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/05/16/76076309_0:59:1164:714_1920x0_80_0_0_529feb6e1b5733767443c30fe5679037.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի – Sputnik. ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մամուլից է տեղեկացել, որ ցանկանում են ձերբակալել «Տաշիր» ընկերությունների խմբի և Հայ գործարարների ասոցիացիայի նախագահ Սամվել Կարապետյանին։Լրագրողի դիտարկմանը, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումից հետո եղավ ձերբակալման մասին տեղեկությունները, Սիմոնյանն արձագանքեց. «Ես որևիցե կապ չեմ տեսնում, որևիցե մարդ ուղղակի տեղը չի ձերբակալվում. ուրեմն ինչ–որ բան կա, իսկ այդ հարցին իրավապահները կարող են պատասխանել»։Այն հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված Փաշինյանի այսօրվա ակտիվությունը, ԱԺ նախագահը զարմացած պատասխանեց. «Նիկոլ Փաշինյանն այդ ե՞րբ ակտիվ չէր»։Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ իրավապահները խուզարկություններ են իրականացնում գործարար, բարերար Սամվել Կարապետյանի` Երևանում գտնվող տանը, մի խումբ անձինք բերման են ենթարկվել։ Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ ոստիկանության բաժանմունք են տարել 45 մարդու։Հիշեցնենք` խուզարկությունները սկսվեցին, երբ Սամվել Կարապետյանը հանդես եկավ հայտարարությամբ՝ ի պաշտպանություն Հայ առաքելական եկեղեցու:Կարապետյանն այսօր հայտարարել է, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա։ Նա նաև նշել է` եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, ապա իրենք իրենց ձևով են միջամտելու եկեղեցու դեմ արշավին։ Այսօր Սամվել Կարապետյանին ուղղված վիրավորական և սպառնալի մի շարք գրառումներ է արել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Գրառումներից րոպեներ անց խուզարկությունների մասին լուրերը տարածվեցին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/05/16/76076309_129:0:1164:776_1920x0_80_0_0_b3ed530ab333600371a2bb0d3955d67c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ալեն սիմոնյան, սամվել կարապետյան, նիկոլ փաշինյան
ալեն սիմոնյան, սամվել կարապետյան, նիկոլ փաշինյան
Որևիցե կապ չեմ տեսնում. Սիմոնյանը` Փաշինյանի գրառման և Կարապետյանի նկատմամբ քայլերի մասին
20:28 17.06.2025 (Թարմացված է: 20:55 17.06.2025) ԱԺ նախագահն այն համոզմանն է, որ որևիցե մարդու հենց այնպես չեն ցանկանա ձերբակալել։
ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի – Sputnik. ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մամուլից է տեղեկացել, որ ցանկանում են ձերբակալել «Տաշիր» ընկերությունների խմբի և Հայ գործարարների ասոցիացիայի նախագահ Սամվել Կարապետյանին։
Լրագրողի դիտարկմանը, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումից հետո եղավ ձերբակալման մասին տեղեկությունները, Սիմոնյանն արձագանքեց. «Ես որևիցե կապ չեմ տեսնում, որևիցե մարդ ուղղակի տեղը չի ձերբակալվում. ուրեմն ինչ–որ բան կա, իսկ այդ հարցին իրավապահները կարող են պատասխանել»։
Այն հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված Փաշինյանի այսօրվա ակտիվությունը, ԱԺ նախագահը զարմացած պատասխանեց. «Նիկոլ Փաշինյանն այդ ե՞րբ ակտիվ չէր»։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ իրավապահները
խուզարկություններ են իրականացնում գործարար, բարերար Սամվել Կարապետյանի` Երևանում գտնվող տանը, մի խումբ անձինք
բերման են ենթարկվել։ Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ ոստիկանության բաժանմունք են տարել 45 մարդու։
Հիշեցնենք` խուզարկությունները սկսվեցին, երբ Սամվել Կարապետյանը հանդես եկավ հայտարարությամբ՝ ի պաշտպանություն Հայ առաքելական եկեղեցու:
Կարապետյանն այսօր
հայտարարել է, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա։ Նա նաև նշել է` եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, ապա իրենք իրենց ձևով են միջամտելու եկեղեցու դեմ արշավին։ Այսօր Սամվել Կարապետյանին ուղղված վիրավորական և սպառնալի մի շարք գրառումներ է արել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Գրառումներից րոպեներ անց խուզարկությունների մասին լուրերը տարածվեցին։