https://arm.sputniknews.ru/20250617/samvel-karapetjany-hajtararutjun-e-taratsel-90251681.html
Սամվել Կարապետյանը հայտարարություն է տարածել
Սամվել Կարապետյանը հայտարարություն է տարածել
Sputnik Արմենիա
Գործարարը վստահեցրել է, որ որևէ մեկին թույլ չի տա հոշոտել մեր սրբությունները։ 17.06.2025, Sputnik Արմենիա
2025-06-17T19:55+0400
2025-06-17T19:55+0400
2025-06-17T21:36+0400
հայաստան
սամվել կարապետյան
երևան
խուզարկություն
հայտարարություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/14/33469679_0:86:1600:986_1920x0_80_0_0_234c7aeef84d90182f67cf3ed7b7d864.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի – Sputnik. «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար, ռուսաստանաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանը շարունակելու է պայքարել հայ ժողովրդի սրբությունների համար։ Նա պաշտոնական հայտարարություն է տարածել։Ավելի վաղ հայտնել էինք, որ ՆԳՆ քրեական ոստիկանության գլխավոր վարչությունը խուզարկություն է իրականացրել «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավարի տանը, գործարարի տան մոտից տասնյակ մարդիկ են տեղափոխվել ոստիկանական բաժանմունք։Սամվել Կարապետյանը ձերբակալված չէ. ՆԳՆՀիշեցնենք` Սամվել Կարապետյանի տանը խուզարկություններ սկսվեցին, երբ նա հանդես եկավ հայտարարությամբ՝ ի պաշտպանություն Հայ առաքելական եկեղեցու: Նրա խոսքով` մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա։ Սամվել Կարապետյանը նաև նշել է` եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, ապա իրենք իրենց ձևով են միջամտելու եկեղեցու դեմ արշավին։Այսօր Սամվել Կարապետյանին ուղղված վիրավորական և սպառնալի մի շարք գրառումներ է արել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը տևական ժամանակ գրոհ է սկսել Ամենայն հայոց Կաթողիկոսի և հայ հոգևորականների դեմ։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/14/33469679_121:0:1545:1068_1920x0_80_0_0_cf281ed0746d2dff6e6207621312aca6.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, սամվել կարապետյան, երևան, խուզարկություն, հայտարարություն
հայաստան, սամվել կարապետյան, երևան, խուզարկություն, հայտարարություն
Սամվել Կարապետյանը հայտարարություն է տարածել
19:55 17.06.2025 (Թարմացված է: 21:36 17.06.2025) Գործարարը վստահեցրել է, որ որևէ մեկին թույլ չի տա հոշոտել մեր սրբությունները։
ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի – Sputnik. «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար, ռուսաստանաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանը շարունակելու է պայքարել հայ ժողովրդի սրբությունների համար։ Նա պաշտոնական հայտարարություն է տարածել։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՆԳՆ քրեական ոստիկանության գլխավոր վարչությունը
խուզարկություն է իրականացրել «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավարի տանը, գործարարի տան մոտից տասնյակ մարդիկ են տեղափոխվել ոստիկանական բաժանմունք։
«Հայ ժողովրդի սրբությունների համար պայքարելու եմ իմ ողջ ուժով, ուր էլ լինեմ, ինչ էլ որ լինի։ Թույլ չեմ տալու, որ որևէ մեկը, իր որևէ նպատակ հետապնդելով, հոշոտի մեր սրբությունները»,– հայտարարել է Սամվել Կարապետյանը:
Հիշեցնենք` Սամվել Կարապետյանի տանը խուզարկություններ սկսվեցին, երբ նա հանդես եկավ
հայտարարությամբ՝ ի պաշտպանություն Հայ առաքելական եկեղեցու: Նրա խոսքով` մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա։ Սամվել Կարապետյանը նաև նշել է` եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, ապա իրենք իրենց ձևով են միջամտելու եկեղեցու դեմ արշավին։
Այսօր Սամվել Կարապետյանին ուղղված վիրավորական և սպառնալի մի շարք գրառումներ է արել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը տևական ժամանակ գրոհ է սկսել Ամենայն հայոց Կաթողիկոսի և հայ հոգևորականների դեմ։