https://arm.sputniknews.ru/20250617/samvel-karapetjany-10-tarum-verakendanacrec-hecy-rhm-pvokhnakhagah-90261997.html
Սամվել Կարապետյանը 10 տարում վերակենդանացրեց ՀԷՑ–ը. ՌՀՄ փոխնախագահ
Սամվել Կարապետյանը 10 տարում վերակենդանացրեց ՀԷՑ–ը. ՌՀՄ փոխնախագահ
Sputnik Արմենիա
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն ավելի վաղ հայտարարել էր, որ ժամանակն է քննարկել «Հայաստանի էլեկտրական ցանցերի» ազգայնացման... 17.06.2025, Sputnik Արմենիա
2025-06-17T23:32+0400
2025-06-17T23:32+0400
2025-06-17T23:32+0400
հայաստան
հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց)
սամվել կարապետյան
ռուսաստանի հայերի միություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/09/1c/81194362_0:84:1600:984_1920x0_80_0_0_65d292dc159bcb9f9ca145d704697f4a.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի – Sputnik. Նրանք, ովքեր հիմա խոսում են «Հայաստանի էլեկտրական ցանցերը» ազգայնացնելու մասին, մոռանում են, թե ինչ վիճակում էր ընկերությունը, երբ Սամվել Կարապետյանը պետությունից գնեց բաժնետոմսերը, և նա 10 տարում վերակենդանացրեց «Հայաստանի էլեկտրական ցանցերը»։ Այս մասին RT-ին ասել է Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Լևոն Մուքանյանը:Ավելի վաղ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հայտարարել էր, որ ժամանակն է քննարկել «Հայաստանի էլեկտրական ցանցերի» ազգայնացման հարցը: Այդ մասին նա ասել էր ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանի` եկեղեցու վերաբերյալ հայտարարությունից հետո։Հիշեցնենք` այսօր Սամվել Կարապետյանի տանը խուզարկություն է իրականացվել այն բանից հետո, երբ նա հրապարակավ աջակցություն է հայտնել Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա: Գործարարի տան մոտից տասնյակ մարդիկ են տեղափոխվել ոստիկանական բաժանմունք։ Սամվել Կարապետյանն առայժմ ձերբակալված չէ։Այդ հայտարարությունից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սամվել Կարապետյանին ուղղված վիրավորական և սպառնալի գրառումներ է արել։Իրավիճակին արդեն արձագանքել է ՌԴ ԱԳՆ-ն՝ հայտարարելով, որ Մոսկվան ուշադիր հետևում է գործարար Կարապետյանի շուրջ ստեղծված իրավիճակին:Մայր աթոռը իշխանություններին կոչ է արել դադարեցնել Սամվել Կարապետյանի նկատմամբ հետապնդումը:Գործարարի նկատմամբ ՀՀ իշխանությունների գործողությունները դատապարտել է նաև Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը:Սամվել Կարապետյանի տան մոտ արդեն մի քանի ժամ է՝ բազմամարդ է, փողոցը փակ է։Սամվել Կարապետյանը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի սեփականատերն է, նաև խոշոր բարերար. նրա միջոցներով Հայաստանում կառուցվում են բազմաթիվ հաստատություններ, իրականացվում սոցիալական մի շարք ծրագրեր։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/09/1c/81194362_89:0:1512:1067_1920x0_80_0_0_4a5a962bde3a2833da90e6f350170519.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց), սամվել կարապետյան, ռուսաստանի հայերի միություն
հայաստան, հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց), սամվել կարապետյան, ռուսաստանի հայերի միություն
Սամվել Կարապետյանը 10 տարում վերակենդանացրեց ՀԷՑ–ը. ՌՀՄ փոխնախագահ
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն ավելի վաղ հայտարարել էր, որ ժամանակն է քննարկել «Հայաստանի էլեկտրական ցանցերի» ազգայնացման հարցը:
ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի – Sputnik. Նրանք, ովքեր հիմա խոսում են «Հայաստանի էլեկտրական ցանցերը» ազգայնացնելու մասին, մոռանում են, թե ինչ վիճակում էր ընկերությունը, երբ Սամվել Կարապետյանը պետությունից գնեց բաժնետոմսերը, և նա 10 տարում վերակենդանացրեց «Հայաստանի էլեկտրական ցանցերը»։ Այս մասին RT-ին ասել է Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Լևոն Մուքանյանը:
Ավելի վաղ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը
հայտարարել էր, որ ժամանակն է քննարկել «Հայաստանի էլեկտրական ցանցերի» ազգայնացման հարցը: Այդ մասին նա ասել էր ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանի` եկեղեցու վերաբերյալ հայտարարությունից հետո։
«Ցանցերը սարսափելի վիճակում էին։ Ամեն ինչ մաշված, հնացած, քանդված էր։ Եվ այս տարիների ընթացքում «Տաշիր» ընկերությունների խումբը հսկայական ներդրումային ծրագիր իրականացրեց։ Որքան հնարավոր է, վերակենդանացրեց, նորմալ վիճակի բերեց (ընկերությունը. խմբ.)։ Եվ հիմա, երբ այս ամենն արված է, ասում են` ուզում ենք ազգայնացնել։ Հասկանալի է, որ նրանք չեն ազգայնացնի, այլ ուղղակի սեփականության վերաբաշխում կանեն», - ասել է Մուքանյանը։
Հիշեցնենք` այսօր Սամվել Կարապետյանի տանը
խուզարկություն է իրականացվել այն բանից հետո, երբ նա հրապարակավ
աջակցություն է հայտնել Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա: Գործարարի տան մոտից տասնյակ մարդիկ են
տեղափոխվել ոստիկանական բաժանմունք։
Սամվել Կարապետյանն առայժմ ձերբակալված չէ։
Այդ հայտարարությունից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սամվել Կարապետյանին ուղղված վիրավորական և սպառնալի գրառումներ է արել։
Իրավիճակին արդեն արձագանքել է
ՌԴ ԱԳՆ-ն՝ հայտարարելով, որ Մոսկվան ուշադիր հետևում է գործարար Կարապետյանի շուրջ ստեղծված իրավիճակին:
Մայր աթոռը իշխանություններին կոչ է արել դադարեցնել Սամվել Կարապետյանի նկատմամբ հետապնդումը:
Գործարարի նկատմամբ ՀՀ իշխանությունների գործողությունները դատապարտել է նաև
Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը:
Սամվել Կարապետյանի տան մոտ արդեն մի քանի ժամ է՝ բազմամարդ է, փողոցը փակ է։
Սամվել Կարապետյանը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի սեփականատերն է, նաև խոշոր բարերար. նրա միջոցներով Հայաստանում կառուցվում են բազմաթիվ հաստատություններ, իրականացվում սոցիալական մի շարք ծրագրեր։