https://arm.sputniknews.ru/20250617/qani-mard-e-berman-entarkvel-samvel-karapetjani-tan-mvotic-eghbajry-manramasner-e-hajtnum-90251250.html
Քանի՞ մարդ է բերման ենթարկվել Սամվել Կարապետյանի տան մոտից․ եղբայրը մանրամասներ է հայտնում
Քանի՞ մարդ է բերման ենթարկվել Սամվել Կարապետյանի տան մոտից․ եղբայրը մանրամասներ է հայտնում
Sputnik Արմենիա
Դեռևս հայտնի չէ, թե ովքեր են բերման ենթարկվածների թվում, նախկին պատգամավորի խոսքով՝ ում տեսել են, տարել են։ 17.06.2025, Sputnik Արմենիա
2025-06-17T19:48+0400
2025-06-17T19:48+0400
2025-06-17T20:05+0400
հայաստան
սամվել կարապետյան
կարեն կարապետյան
երևան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/11/90244652_0:60:1152:708_1920x0_80_0_0_6553a010c8e265669a3b375ec4cd05cc.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի – Sputnik․ Գործարար, բարերար Սամվել Կարապետյանի տան մոտից ավելի քան 45 մարդ է բերման ենթարկվել։ Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց նրա եղբայրը՝ ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Կարապետյանը։Ավելի վաղ հայտնել էինք, որ ՆԳՆ քրեական ոստիկանության գլխավոր վարչությունը խուզարկություն է իրականացրել «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավարի տանը, գործարարի տան մոտից շուրջ 20 մարդ է տեղափոխվել ոստիկանական բաժանմունք։Սամվել Կարապետյանը ձերբակալված չէ. ՆԳՆԿարեն Կարապետյանի խոսքով՝ իրավապահները տան դիմաց ում տեսել են, տարել են, նույնիսկ ձեռքի կոտրվածքներով տղաների են տարել։ Թե ովքեր են բերման ենթարկվածների թվում, Կարեն Կարապետյանը չգիտի։ Կարծում է՝ իրենց բարեկամներից պետք է լինեն։«Եթե ճշմարտությունն ասելը հանցագործություն է, ուրեմն մենք հանցագործ ենք։ Սամվելի գրած ամեն բառի տակ մեկ առ մեկ ստորագրում եմ»,- ասաց նա։Նշենք, որ այս պահին Սամվել Կարապետյանի տան մոտ մեծ թվով քաղաքացիներ են հավաքվել, նաև ընդդիմադիր քաղաքական գործիչներ։Հիշեցնենք` Սամվել Կարապետյանի տանը խուզարկություններ սկսվեցին, երբ նա հանդես եկավ հայտարարությամբ՝ ի պաշտպանություն Հայ առաքելական եկեղեցու: Նրա խոսքով` մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա։ Սամվել Կարապետյանը նաև նշել է` եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, ապա իրենք իրենց ձևով են միջամտելու եկեղեցու դեմ արշավին։Այսօր Սամվել Կարապետյանին ուղղված վիրավորական և սպառնալի մի շարք գրառումներ է արել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/11/90244652_64:0:1088:768_1920x0_80_0_0_a7af1eff68e2a18c6c443e20e58b295f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, սամվել կարապետյան, կարեն կարապետյան, երևան
հայաստան, սամվել կարապետյան, կարեն կարապետյան, երևան
Քանի՞ մարդ է բերման ենթարկվել Սամվել Կարապետյանի տան մոտից․ եղբայրը մանրամասներ է հայտնում
19:48 17.06.2025 (Թարմացված է: 20:05 17.06.2025) Դեռևս հայտնի չէ, թե ովքեր են բերման ենթարկվածների թվում, նախկին պատգամավորի խոսքով՝ ում տեսել են, տարել են։
ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի – Sputnik․ Գործարար, բարերար Սամվել Կարապետյանի տան մոտից ավելի քան 45 մարդ է բերման ենթարկվել։ Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց նրա եղբայրը՝ ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Կարապետյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՆԳՆ քրեական ոստիկանության գլխավոր վարչությունը
խուզարկություն է իրականացրել «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավարի տանը, գործարարի տան մոտից շուրջ 20 մարդ է տեղափոխվել ոստիկանական բաժանմունք։
Կարեն Կարապետյանի խոսքով՝ իրավապահները տան դիմաց ում տեսել են, տարել են, նույնիսկ ձեռքի կոտրվածքներով տղաների են տարել։ Թե ովքեր են բերման ենթարկվածների թվում, Կարեն Կարապետյանը չգիտի։ Կարծում է՝ իրենց բարեկամներից պետք է լինեն։
«Եթե ճշմարտությունն ասելը հանցագործություն է, ուրեմն մենք հանցագործ ենք։ Սամվելի գրած ամեն բառի տակ մեկ առ մեկ ստորագրում եմ»,- ասաց նա։
Նշենք, որ այս պահին Սամվել Կարապետյանի տան մոտ մեծ թվով քաղաքացիներ են հավաքվել, նաև ընդդիմադիր քաղաքական գործիչներ։
Հիշեցնենք` Սամվել Կարապետյանի տանը խուզարկություններ սկսվեցին, երբ նա հանդես եկավ
հայտարարությամբ՝ ի պաշտպանություն Հայ առաքելական եկեղեցու: Նրա խոսքով` մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա։ Սամվել Կարապետյանը նաև նշել է` եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, ապա իրենք իրենց ձևով են միջամտելու եկեղեցու դեմ արշավին։
Այսօր Սամվել Կարապետյանին ուղղված վիրավորական և սպառնալի մի շարք գրառումներ է արել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։