https://arm.sputniknews.ru/20250617/planavvorum-enq-minchev-2030-tvakany-bjujei-deficitn-ijecnel-minchev-1-tvokvosi-nakharar-90218507.html
Պլանավորում ենք մինչև 2030 թվականը բյուջեի դեֆիցիտն իջեցնել մինչև 1 տոկոսի. նախարար
Պլանավորում ենք մինչև 2030 թվականը բյուջեի դեֆիցիտն իջեցնել մինչև 1 տոկոսի. նախարար
Sputnik Արմենիա
Վահե Հովհաննիսյանը նշեց, որ 2024 թ. բյուջեի պլանավորված դեֆիզիտը 4.6 տոկոս էր, սակայն փաստացի իրականացվել է 3.7 տոկոս։ 17.06.2025, Sputnik Արմենիա
2025-06-17T11:42+0400
2025-06-17T11:42+0400
2025-06-17T11:55+0400
դեֆիցիտ
բյուջե
հայաստան
հնա (համախառը ներքին արդյունք)
պետական պարտք
վահե հովհաննիսյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0b/04/82676602_0:53:1600:954_1920x0_80_0_0_ba109fafbde6a293322944b1697b4c12.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի – Sputnik. ՀՀ ֆինանսների նախարարությունը պլանավորում է մինչև 2030 թվականը բյուջեի դեֆիցիտն իջենել մինչև 1 տոկոսի։ Այս մասին այսօր Ազգային ժողովում 2024 թվականի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը` պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցին։ՀՀ պետական բյուջեի պակասուրդը 0.1%-ով նվազել է. նախարարը նշեց պատճառներըԲագրատյանը, մասնավորապես, նշել էր` 2024 թ. բյուջեի դեֆիցիտը կազմել է 180 մլրդ դրամ, արդյոք ինչ–որ մի պահից սկսած նախարարությունը չպե՞տք է այնպիսի քայլեր ձեռնարկի, որոնք թույլ չեն տա, որ դեֆիցիտը շարունակական լինի։ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը նշեց, որ 2024 թ. բյուջեի պլանավորված դեֆիզիտը 4.6 տոկոս էր, սակայն փաստացի իրականացվել է 3.7 տոկոս։Նա տեղեկացրեց, որ միջնաժամկետ ծախսային ծրագրով նախարարությունը մի շատ հավակնոտ ծրագիր է ներկայացրել, որով պլանավորում է մինչև 2030 թվականը դեֆիցիտն իջեցնել մինչև 1 տոկոսի։«Ես մեծ հույսեր ունեմ, որ մենք կկարողանանք այս ուղղությամբ շատ մեծ հաջողություններ ունենալ, քանի որ, այո՛, դրանով մենք կկարողանանք գնահատել մեր ծախսերի արդյունավետությունը, և նրանք, որոնք արդյունավետ չեն, հետզհետե հանենք մեր ծախսերից»,– հայտարարեց նախարարը։Հայաստանի ՀՆԱ-ն 2025 թվականի առաջին եռամսյակում աճել է 5,2%-ովՀիշեցնենք, որ 2024 թվականին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կատարվել են 95.8%-ով, այդ թվում հարկային եկամուտները՝ 92.7%-ով: Ծախսերն իրականացվել են 93.9%-ով, իսկ պետական պարտքը ՀՆԱ-ի 50%-ից ցածր է և կազմում է 48.3%:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0b/04/82676602_108:0:1529:1066_1920x0_80_0_0_3661a5d4f5540b358560584a2f1f7e7b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դեֆիցիտ, բյուջե, հայաստան, հնա (համախառը ներքին արդյունք), պետական պարտք, վահե հովհաննիսյան
դեֆիցիտ, բյուջե, հայաստան, հնա (համախառը ներքին արդյունք), պետական պարտք, վահե հովհաննիսյան
Պլանավորում ենք մինչև 2030 թվականը բյուջեի դեֆիցիտն իջեցնել մինչև 1 տոկոսի. նախարար
11:42 17.06.2025 (Թարմացված է: 11:55 17.06.2025) Վահե Հովհաննիսյանը նշեց, որ 2024 թ. բյուջեի պլանավորված դեֆիզիտը 4.6 տոկոս էր, սակայն փաստացի իրականացվել է 3.7 տոկոս։
ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի – Sputnik. ՀՀ ֆինանսների նախարարությունը պլանավորում է մինչև 2030 թվականը բյուջեի դեֆիցիտն իջենել մինչև 1 տոկոսի։ Այս մասին այսօր Ազգային ժողովում 2024 թվականի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը` պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցին։
Բագրատյանը, մասնավորապես, նշել էր` 2024 թ. բյուջեի դեֆիցիտը կազմել է 180 մլրդ դրամ, արդյոք ինչ–որ մի պահից սկսած նախարարությունը չպե՞տք է այնպիսի քայլեր ձեռնարկի, որոնք թույլ չեն տա, որ դեֆիցիտը շարունակական լինի։
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը նշեց, որ 2024 թ. բյուջեի պլանավորված դեֆիզիտը 4.6 տոկոս էր, սակայն փաստացի իրականացվել է 3.7 տոկոս։
«Ես շատ ուրախ եմ, որ մենք դա չենք արել մեր աճը «տուգանելու» միջոցով (նկատի ունի` տնտեսական աճի շարունակականությունը ապահովելու համար դեֆիցիտի ավելացման հաշվին կատարել են հավելյալ ծախսեր–խմբ.)։ 2025 թ. պլանավորված դեֆիցիտը կազմում է 5.5 տոկոս, քանի որ մենք որոշում կայացրինք ապագայի ծախսերի մի որոշ մասն անել 2025 թվականին և հետզհետե նվազեցնել դեֆիցիտը»,– նշեց Հովհաննիսյանը։
Նա տեղեկացրեց, որ միջնաժամկետ ծախսային ծրագրով նախարարությունը մի շատ հավակնոտ ծրագիր է ներկայացրել, որով պլանավորում է մինչև 2030 թվականը դեֆիցիտն իջեցնել մինչև 1 տոկոսի։
«Ես մեծ հույսեր ունեմ, որ մենք կկարողանանք այս ուղղությամբ շատ մեծ հաջողություններ ունենալ, քանի որ, այո՛, դրանով մենք կկարողանանք գնահատել մեր ծախսերի արդյունավետությունը, և նրանք, որոնք արդյունավետ չեն, հետզհետե հանենք մեր ծախսերից»,– հայտարարեց նախարարը։
Հիշեցնենք, որ 2024 թվականին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կատարվել են 95.8%-ով, այդ թվում հարկային եկամուտները՝ 92.7%-ով: Ծախսերն իրականացվել են 93.9%-ով, իսկ պետական պարտքը ՀՆԱ-ի 50%-ից ցածր է և կազմում է 48.3%: