00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:03
57 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Արա Պողոսյան
Սա խորը ազդեցություն է ունենալու ՀՀ-ի ներքին և արտաքին քաղաքականության վրա․ Արա Պողոսյան
09:05
7 ր
Հակոբ Ավագյան
Սրճարան–ռեստորանների մեծամասնությունը հունվարի 1-ից հետո կարող է փակվել. Հակոբ Ավագյան
09:13
5 ր
Անուշ Հարությունյան
«NAN» մանկական կերերի վտանգավոր խմբաքանակները Հայաստան չեն ներմուծվել. Անուշ Հարությունյան
09:19
1 ր
Աիդա Ղարիբյան
Կաթնախառնուրդը կիրառվում է բացառիկ դեպքերում, երբ գործ ունենք հիվանդ երեխայի հետ. Աիդա Ղարիբյան
09:20
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նոր պոռթկում է․ Գեղամ Մանուկյանը` Սամվել Կարապետյանի դեմ գործողությունների մասին

Բաժանորդագրվել
Պատգամավորը վստահ է՝ գործող իշխանություններն ամեն ինչի վրայով կարող են անցնել, նրանց համար կարմիր գծեր չկան։
ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի – Sputnik․ «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար, ռուսաստանաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանի նկատմամբ գործողությունների հիմքում եկեղեցու դեմ հարձակումն է, որի նպատակն էլ թուրք-ադրբեջանական պահանջների կատարումն է։ Սամվել Կարապետյանի տան մոտ Sputnik Արմենիայի լրագրողի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Մանուկյանը։
Ըստ նրա՝ պետք է սարսափով սպասել, թե ինչով է ավարտվելու հունիսի 20-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը։
Նրա խոսքով՝ մեր երկրում արդեն տևական ժամանակ չկա օրինականություն և օրենսդրություն, կան Նիկոլ Փաշինյանի ջղաձգումները և նրան ծառայող մի ամբողջ իրավապահ համակարգ։
«Հայաստանում, հայ ժողովրդի կյանքում բոլոր պետական, ազգային ինստիտուտների՝ ընտանիքի, եկեղեցու, ազգային կուսակցության դեմ արդեն տևական ու տարիներ շարունակվող հարձակումների նոր պոռթկումն է»,- ասաց Մանուկյանը։
Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ Սամվել Կարապետյանը Հայաստանի ու հատկապես տնտեսության համար կարևոր գործիչ է, ըստ Մանուկյանի՝ գործող իշխանություններն ամեն ինչի վրայով կարող են անցնել, նրանց համար կարմիր գծեր չկան։ Անդրադառնալով հնարավոր սցենարներին (գործը կալանավորման կհասնի, թե ոչ)՝ Մանուկյանի կարծիքով՝ ստեղծված իրավիճակից իշխանությունները որոշակի կզգուշանան։
Հիշեցնենք` ՆԳՆ քրեական ոստիկանության գլխավոր վարչությունն այսօր խուզարկություն է իրականացրել «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավարի տանը, գործարարի տան մոտից տասնյակ մարդիկ են տեղափոխվել ոստիկանական բաժանմունք։
Սամվել Կարապետյանը ձերբակալված չէ. ՆԳՆ
Գործարարի տանը խուզարկություններ սկսվեցին, երբ նա հանդես եկավ հայտարարությամբ՝ ի պաշտպանություն Հայ առաքելական եկեղեցու: Նրա խոսքով` մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա։ Սամվել Կարապետյանը նաև նշել է` եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, ապա իրենք իրենց ձևով են միջամտելու եկեղեցու դեմ արշավին։
Այսօր Սամվել Կարապետյանին ուղղված վիրավորական և սպառնալի մի շարք գրառումներ է արել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Լրահոս
0