00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:04
45 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:01
6 ր
Ուղիղ եթեր
19:01
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ռոբերտ Քոչարյան
Ներկայացնել, թե մի քանի չաշխատող գործարան, որ տվել ենք ՌԴ–ին, դարակազմիկ սխալ էր, իրականության հետ կապ չունի. Քոչարյան
19:13
12 ր
Կիրո Մանոյան
Հնարավոր չէ պառակտել եկեղեցին և հակաթոռ ստեղծել. Կիրո Մանոյան
19:26
3 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իշխանությունը խուճապի մեջ է. Սեյրան Օհանյանն աջակցություն է հայտնել Սամվել Կարապետյանին

© SputnikՍեյրան Օհանյան
Սեյրան Օհանյան - Sputnik Արմենիա, 1920, 17.06.2025
Բաժանորդագրվել
«Հայաստան» խմբակցության ղեկավարի խոսքով` Սամվել Կարապետյանի դեմ պայքարի է դուրս եկել մեկը, ով հանձնել է Արցախը, հեղինակազրկել է Հայաստանը և այժմ ձեռք է բարձրացրել Հայ առաքելական եկեղեցու վրա։
ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի – Sputnik. Հայաստանի իշխանությունը խուճապի է մատնված։ Այս հայտարարությունն արել է Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը` աջակցություն հայտնելով «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանին։
«Ես իմ աջակցությունն եմ հայտնում Ձեզ և Ձեր ընտանիքին, որն իր հաջողություններով ու նվիրումով միշտ եղել է Հայաստանի, Արցախի և Մայր Եկեղեցու կողքին։ Դուք ունեք հսկայական և արժանապատիվ ներդրում մեր երկրի պատմության մեջ։ Ձեր դեմ պայքարի է դուրս եկել մեկը, ով իր կյանքում ոչինչ չի ստեղծել, ոչինչ չի տվել այս երկրին, հանձնել է Արցախը, հեղինակազրկել է Հայաստանը և այժմ ձեռք է բարձրացրել սրբության սրբոց՝ Հայ առաքելական եկեղեցու վրա»,– ֆեյբուքյան էջում գրել է Օհանյանը։
Նա ընդգծել է` ակնհայտ է, որ սեփական ժողովրդին և եկեղեցուն դավաճանած բարոյազուրկ և սրբապիղծ իշխանությունը խուճապի է մատնված՝ գիտակցելով, որ որևէ տեղ կամ դեր չի ունենալու մեր երկրի ապագայում։
Հիշեցնենք` այսօր Սամվել Կարապետյանի տանը խուզարկություն է իրականացվել այն բանից հետո, երբ նա հրապարակավ աջակցություն է հայտնել Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա: Գործարարի տան մոտից տասնյակ մարդիկ են տեղափոխվել ոստիկանական բաժանմունք։ Սամվել Կարապետյանն առայժմ ձերբակալված չէ։
Այդ հայտարարությունից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սամվել Կարապետյանին ուղղված վիրավորական և սպառնալի գրառումներ է արել։
Իրավիճակին արդեն արձագանքել է ՌԴ ԱԳՆ-ն՝ հայտարարելով, որ Մոսկվան ուշադիր հետևում է գործարար Կարապետյանի շուրջ ստեղծված իրավիճակին:
Մայր աթոռը իշխանություններին կոչ է արել դադարեցնել Սամվել Կարապետյանի նկատմամբ հետապնդումը:
Գործարարի նկատմամբ ՀՀ իշխանությունների գործողությունները դատապարտել է նաև Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը:
Լրահոս
0