https://arm.sputniknews.ru/20250617/irani-petakan-herustaradivoynkerutjan-3-ashkhatakic-e-zvohvel-israjeli-harvatsneric-zlm-90209479.html
Իրանի պետական հեռուստառադիոընկերության 3 աշխատակից է զոհվել Իսրայելի հարվածներից. ԶԼՄ
Իրանի պետական հեռուստառադիոընկերության 3 աշխատակից է զոհվել Իսրայելի հարվածներից. ԶԼՄ
Sputnik Արմենիա
Ավելի վաղ Իրանի IRIB պետական հեռուստառադիոընկերությունը հայտնել էր, որ հարձակման է ենթարկվել Իսրայելի կողմից։ 17.06.2025, Sputnik Արմենիա
2025-06-17T09:38+0400
2025-06-17T09:38+0400
2025-06-17T09:41+0400
իրանի իսլամական հանրապետություն
իսրայել
հեռուստատեսություն
զոհ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/0f/90156645_0:72:800:522_1920x0_80_0_0_ee3dc7fef6d31318fafc45e760ea1545.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի - Sputnik. Երեկ երեկոյան Իրանի պետական հեռուստառադիոընկերությանն Իսրայելի հասցրած հարվածի հետևանքով երեք մարդ է զոհվել։ Այս մասին հայտնում է Fars գործակալությունը։Ավելի վաղ Իրանի IRIB պետական հեռուստառադիոընկերությունը հայտնել էր, որ հարձակման է ենթարկվել Իսրայելի կողմից։Իսրայելի կողմից հեռուստառադիոընկերության գրասենյակին հասցված հարվածի պահը, ինչպես պնդում են իրանական լրատվամիջոցները, հայտնվել է «Երկրորդ լրատվական ալիքի» ուղիղ եթերում։ Դրանից հետո եթերում խափանումներ են սկսվել և պատկերը սկսել է «կախել»։ Ուղիղ հեռարձակումն այժմ ավելի կայուն է։Հիշեցնենք` հունիսի 13-ին Իսրայելը լայնածավալ գործողություն է սկսել Իրանի դեմ՝ այդ երկրին մեղադրելով գաղտնի ռազմամիջուկային ծրագիր իրականացնելու մեջ, որն իբր մոտեցել է անդառնալիության կետին: Օդային ռմբակոծությունների և դիվերսիոն խմբերի թիրախներ են դարձել միջուկային օբյեկտները, զինված ուժերի հրամկազմը, միջուկային ֆիզիկոսները, ավիաբազաները, հակաօդային պաշտպանության միջոցները, «երկիր-երկիր» դասի հրթիռները:Իրանը, որը հերքում է իր միջուկային ծրագրի ռազմական բաղադրիչը, պատասխանում է հրթիռային համազարկերով և հարվածային անօդաչու թռչող սարքերի արձակմամբ: Թեհրանում հարվածների թիրախ են նշում Իսրայելի ռազմական և ռազմարդյունաբերական օբյեկտները։ Երկու կողմից էլ աճում է բնակելի շինություններին ուղղված հարվածների և քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի թիվը։Հունիսի 16–ի դրությամբ Իսրայելը հայտարարել է, որ իրանական հարվածներից զոհվել է ավելի քան 20 մարդ, վիրավորվել են ավելի քան 600-ը: Իր հերթին Իրանը հայտնում է ավելի քան 220 զոհերի և ավելի քան 1,2 հազար տուժածների մասին:
իրանի իսլամական հանրապետություն
իսրայել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/0f/90156645_0:0:800:600_1920x0_80_0_0_ac7ce968af72342c007befac3000471d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, իսրայել, հեռուստատեսություն, զոհ
իրանի իսլամական հանրապետություն, իսրայել, հեռուստատեսություն, զոհ
Իրանի պետական հեռուստառադիոընկերության 3 աշխատակից է զոհվել Իսրայելի հարվածներից. ԶԼՄ
09:38 17.06.2025 (Թարմացված է: 09:41 17.06.2025) Ավելի վաղ Իրանի IRIB պետական հեռուստառադիոընկերությունը հայտնել էր, որ հարձակման է ենթարկվել Իսրայելի կողմից։
ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի - Sputnik. Երեկ երեկոյան Իրանի պետական հեռուստառադիոընկերությանն Իսրայելի հասցրած հարվածի հետևանքով երեք մարդ է զոհվել։ Այս մասին հայտնում է
Fars գործակալությունը։
«Սիոնիստական ռեժիմի հարձակման հետևանքով «Իրանի Իսլամական Հանրապետության ձայնի» զոհված աշխատակիցների թիվը հասել է երեքի», - հայտնել է գործակալությունը։
Ավելի վաղ Իրանի IRIB պետական հեռուստառադիոընկերությունը հայտնել էր, որ հարձակման է ենթարկվել Իսրայելի կողմից։
Իսրայելի կողմից հեռուստառադիոընկերության գրասենյակին հասցված հարվածի պահը, ինչպես պնդում են իրանական լրատվամիջոցները, հայտնվել է «Երկրորդ լրատվական ալիքի» ուղիղ եթերում։ Դրանից հետո եթերում խափանումներ են սկսվել և պատկերը սկսել է «կախել»։ Ուղիղ հեռարձակումն այժմ ավելի կայուն է։
Հիշեցնենք` հունիսի 13-ին Իսրայելը
լայնածավալ գործողություն է սկսել Իրանի դեմ՝ այդ երկրին մեղադրելով գաղտնի ռազմամիջուկային ծրագիր իրականացնելու մեջ, որն իբր մոտեցել է անդառնալիության կետին: Օդային ռմբակոծությունների և դիվերսիոն խմբերի թիրախներ են դարձել միջուկային օբյեկտները, զինված ուժերի հրամկազմը, միջուկային ֆիզիկոսները, ավիաբազաները, հակաօդային պաշտպանության միջոցները, «երկիր-երկիր» դասի հրթիռները:
Իրանը, որը հերքում է իր միջուկային ծրագրի ռազմական բաղադրիչը,
պատասխանում է հրթիռային համազարկերով և հարվածային անօդաչու թռչող սարքերի արձակմամբ: Թեհրանում հարվածների թիրախ են նշում Իսրայելի ռազմական և ռազմարդյունաբերական օբյեկտները։ Երկու կողմից էլ աճում է բնակելի շինություններին ուղղված հարվածների և քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի թիվը։
Հունիսի 16–ի դրությամբ Իսրայելը հայտարարել է, որ իրանական հարվածներից զոհվել է ավելի քան 20 մարդ, վիրավորվել են ավելի քան 600-ը: Իր հերթին Իրանը հայտնում է ավելի քան 220 զոհերի և ավելի քան 1,2 հազար տուժածների մասին: