00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:20
3 ր
Ուղիղ եթեր
09:34
24 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
56 ր
Ուղիղ եթեր
11:01
4 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
3 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
3 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
2 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
53 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
10 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իրանի հայ համայնքում զոհերի կամ վիրավորների մասին տեղեկություններ չկան․ դեսպան Սոբհանի

© SputnikՄեհդի Սոբհանի
Մեհդի Սոբհանի - Sputnik Արմենիա, 1920, 17.06.2025
Բաժանորդագրվել
Իրանցի դիվանագետի խոսքով՝ Հայաստանի սահմանով Իրանի մի շարք քաղաքացիներ տուն են վերադարձել։
ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի – Sputnik․ Իրանի հայ համայնքում զոհերի կամ վիրավորների վերաբերյալ տեղեկություններ չկան։ Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։
Հնդկաստանի քաղաքացիներին Իրանից Հայաստան են տարհանում. ԶԼՄ
Ինչ վերաբերում է այն հարցին, թե գործողությունների հետևանքով քանի՞ իրանցի է լքել Իրանն ու Հայաստան տեղափոխվել, ըստ դեսպանի՝ երկրում, որքան դա հնարավոր է, բնականոն վիճակ է, քաղաքացիների մեծաթիվ հոսք չկա։ Ըստ նրա՝ ճիշտ հակառակը, այսօր աշխատանքներ են արվում տարբեր երկրներից քաղաքացիների վերադարձի համար, քանի որ թռիչքների չեղարկման հետևանքով նրանցից շատերը չեն կարողանում տուն վերադառնալ։
«Տվյալներ չկան, թե քանի իրանցի է պատերազմական գործողությունների հետևանքով Հայաստան տեղափոխվել։ Սակայն ունենք մեծ թվով քաղաքացիներ, որոնք Ռուսաստան և Թուրքիա էին այցելել. այդ քաղաքացիները կարողացել են Հայաստանի հետ ունեցած ցամաքային սահմանով վերադառնալ երկիր»,- նշեց իրանցի դիվանագետը։
Ինչ վերաբերում է հայ-իրանական ցամաքային սահմանին ակտիվության ավելացման վերաբերյալ տեղեկություններին, դեսպանի խոսքով՝ շաբաթական 20 թռիչք էր իրականացվում Հայաստանից դեպի Իրան և հակառակ ուղղությամբ։ Հիմա թռիչքները չեղարկված են, ուստի նրանք, ովքեր ցանկանում են Հայաստան գալ, ստիպված են օգտվել ցամաքային ճանապարհից։
Հիշեցնենք` հունիսի 13-ին Իսրայելը լայնածավալ գործողություն է սկսել Իրանի դեմ՝ այդ երկրին մեղադրելով գաղտնի ռազմամիջուկային ծրագիր իրականացնելու մեջ, որն իբր մոտեցել է անդառնալիության կետին: Օդային ռմբակոծությունների և դիվերսիոն խմբերի թիրախներ են դարձել միջուկային օբյեկտները, զինված ուժերի հրամկազմը, միջուկային ֆիզիկոսները, ավիաբազաները, հակաօդային պաշտպանության միջոցները, «երկիր-երկիր» դասի հրթիռները:
Իրանը, որը հերքում է իր միջուկային ծրագրի ռազմական բաղադրիչը, պատասխանում է հրթիռային համազարկերով և հարվածային անօդաչու թռչող սարքերի արձակմամբ: Թեհրանում հարվածների թիրախ են նշում Իսրայելի ռազմական և ռազմարդյունաբերական օբյեկտները։ Երկու կողմից էլ աճում է բնակելի շինություններին ուղղված հարվածների և քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի թիվը։
Լրահոս
0