https://arm.sputniknews.ru/20250617/hh-bankajin-hamakargy-dimakajun-e-ashkharhaqaghaqakan-cncumnerin-galstjan-90239016.html
ՀՀ բանկային համակարգը դիմակայուն է աշխարհաքաղաքական ցնցումներին. Մարտին Գալստյան
ՀՀ բանկային համակարգը դիմակայուն է աշխարհաքաղաքական ցնցումներին. Մարտին Գալստյան
Sputnik Արմենիա
ՀՀ ԿԲ նախագահը նաև տեղեկացրեց, որ 2025 թ. առաջին կիսամյակում 12–ամսյա գնաճն արագացել է` մայիսին կազմելով 4,3 տոկոս։ 17.06.2025, Sputnik Արմենիա
2025-06-17T17:37+0400
2025-06-17T17:37+0400
2025-06-17T17:37+0400
մարտին գալստյան
կենտրոնական բանկ (կբ)
բանկ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/1e/67950701_0:0:1600:901_1920x0_80_0_0_dcf17dbd0ed438be452c05f35e1ca706.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի – Sputnik. ՀՀ բանկային համակարգը դիմակայուն է աշխարհաքաղաքական ցնցումներին։ Այդ մասին այսօր հայտարարեց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը` անդրադառնալով Իսրայել–Իրան հակամարտության ազդեցությանը ՀՀ տնտեսության վրա։«Մեր նպատակը եղել է այն, որ մեր բանկային համակարգի կապիտալացումը բերենք այն մակարդակի, որ հնարավոր ցնցումներին մենք դիմակայուն լինենք։ Մենք 1.75 տոկոսով բարձրացրել ենք հակացիկլիկ բուֆերները, և այս տարվա մայիսից դրանք ուժի մեջ են մտել։ Խոսքը մոտավորապես 150 մլրդ դրամը գերազանցող հավելյալ կապիտալի մասին է»,– նշեց ԿԲ նախագահը։Նա նշեց, որ հակամարտության զարգացումների հետ կապված ԿԲ–ն ամենօրյա, նույնիսկ ամենժամյա նորությունների ստացման ռեժիմի մեջ է, և այս փուլում մեր բանկային համակարգը որևէ խնդիր չունի հնարավոր ռիսկերին դիմակայելու իմաստով։Ըստ նրա` այս իրավիճակում միակ բանը, որի վրա ԿԲ–ն հիմա կարող է շեշտադրում անել ու գործընկերների և ներդրողների հետ այդ մասին խոսել, դա այն է, որ ՀՀ տնտեսությունը, անցնելով բազմաթիվ մարտահրավերների միջով, կարողացել է դիմակայել, և ՀՀ ֆինանսական կայունության պատասխանատուներն այս ընթացքում որևէ կերպ չեն վտանգել մակրոտնտեսական կայնությունը։Ի դեպ, անդրադառնալով ընդհանուր տնտեսական ցուցանիշներին` Գալստյանն ասաց, որ 2025 թ. առաջին կիսամյակում 12–ամսյա գնաճն արագացել է` մայիսին կազմելով 4,3 տոկոս։ Բացի այդ, նրա խոսքով` դանդաղել է տնտեսական ակտիվությունը` մեծապես կրելով որոշ կարճաժամկետ, ոչ կառուցվածքային աճի գործոնների աստիճանական չեզոքացման ազդեցությունը։Հիշեցնենք, որ ՀՀ ԿԲ–ն խորհրդի` այսօրվա նիստի ժամանակ վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողել է անփոփոխ՝ 6.75 տոկոս։ Այս տարի սա արդեն 3–րդ անգամն է, երբ ԿԲ–ն վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնում է նույնը։ Այն 0.25 տոկոսով իջել էր այս տարվա փետրվարին։ Հայաստանի վրա հարձակման վտանգ կա՞ իրանա-իսրայելական էսկալացիայի ֆոնին
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/1e/67950701_49:0:1472:1067_1920x0_80_0_0_c86afe0f7a680d47c883aa70520023c1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մարտին գալստյան, կենտրոնական բանկ (կբ), բանկ
մարտին գալստյան, կենտրոնական բանկ (կբ), բանկ
ՀՀ բանկային համակարգը դիմակայուն է աշխարհաքաղաքական ցնցումներին. Մարտին Գալստյան
ՀՀ ԿԲ նախագահը նաև տեղեկացրեց, որ 2025 թ. առաջին կիսամյակում 12–ամսյա գնաճն արագացել է` մայիսին կազմելով 4,3 տոկոս։
ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի – Sputnik. ՀՀ բանկային համակարգը դիմակայուն է աշխարհաքաղաքական ցնցումներին։ Այդ մասին այսօր հայտարարեց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը` անդրադառնալով Իսրայել–Իրան հակամարտության ազդեցությանը ՀՀ տնտեսության վրա։
«Մեր նպատակը եղել է այն, որ մեր բանկային համակարգի կապիտալացումը բերենք այն մակարդակի, որ հնարավոր ցնցումներին մենք դիմակայուն լինենք։ Մենք 1.75 տոկոսով բարձրացրել ենք հակացիկլիկ բուֆերները, և այս տարվա մայիսից դրանք ուժի մեջ են մտել։ Խոսքը մոտավորապես 150 մլրդ դրամը գերազանցող հավելյալ կապիտալի մասին է»,– նշեց ԿԲ նախագահը։
Նա նշեց, որ հակամարտության զարգացումների հետ կապված ԿԲ–ն ամենօրյա, նույնիսկ ամենժամյա նորությունների ստացման ռեժիմի մեջ է, և այս փուլում մեր բանկային համակարգը որևէ խնդիր չունի հնարավոր ռիսկերին դիմակայելու իմաստով։
«Եթե պատերազմն անցնի առավել ակտիվ փուլ կամ երկարի հակամարտությունը, այդ դեպքում ընդհանուր տարածաշրջանը դառնում է ավելի ռիսկային։ Դա կարող է մի շարք ազդեցություններ ունենալ, օրինակ` տուրիստական հոսքերի վրա։ Միջազգային առևտրային հարաբերությունների լարվածության, աշխարհաքաղաքական հակամարտությունների` հատկապես Մերձավոր Արևելքի իրավիճակի կտրուկ սրմամբ պայմանավորված առաջարկի և մատակարարման շղթաների հնարավոր խաթարման ռիսկերը ևս էապես աճել են»,– ընդգծեց Գալստյանը։
Ըստ նրա` այս իրավիճակում միակ բանը, որի վրա ԿԲ–ն հիմա կարող է շեշտադրում անել ու գործընկերների և ներդրողների հետ այդ մասին խոսել, դա այն է, որ ՀՀ տնտեսությունը, անցնելով բազմաթիվ մարտահրավերների միջով, կարողացել է դիմակայել, և ՀՀ ֆինանսական կայունության պատասխանատուներն այս ընթացքում որևէ կերպ չեն վտանգել մակրոտնտեսական կայնությունը։
Ի դեպ, անդրադառնալով ընդհանուր տնտեսական ցուցանիշներին` Գալստյանն ասաց, որ 2025 թ. առաջին կիսամյակում 12–ամսյա գնաճն արագացել է` մայիսին կազմելով 4,3 տոկոս։ Բացի այդ, նրա խոսքով` դանդաղել է տնտեսական ակտիվությունը` մեծապես կրելով որոշ կարճաժամկետ, ոչ կառուցվածքային աճի գործոնների աստիճանական չեզոքացման ազդեցությունը։
Հիշեցնենք, որ ՀՀ ԿԲ–ն խորհրդի` այսօրվա նիստի ժամանակ վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողել է անփոփոխ՝
6.75 տոկոս։ Այս տարի սա արդեն 3–րդ անգամն է, երբ ԿԲ–ն վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնում է նույնը։ Այն 0.25 տոկոսով իջել էր այս տարվա փետրվարին։